Հայ լրագրողներն այցելել են Տիարպեքիրի քաղաքապետին

0
57

2009 թուականից Հրանտ Տինքի անուան հիմնադրամն  իրականացնում է «Թուրքիա-Հայաստան  լրագրողների երկխօսութիւն» ծրագիրը, որի շրջանակներում այս տարի Հայաստանից մասնակցող լրագրողներն այցելել են Տիարպեքիրի ազգութեամբ քիւրտ քաղաքապետ Օսման Պայտեմիրին:
Տիարպեքիրի քաղաքապետը, բարձր գնահատելով հիմնադրամի գործունէութիւնը, նշել է, որ նման կերպ շարունակւում է Տինքի գործունէութիւնը:

Հայ լրագրողներին ընդունելով՝ Պայտեմիրը կրկին ընդգծել է. «Տիարպեքիրը որքան իմ, նոյնքան էլ հայերի, եզտիների  եւ ալեուիների քաղաքն է: Բարով էք եկել ձեր քաղաքը»:
Խօսելով Տիարպեքիրը Սուր Կիրակոս եկեղեցւոյ  վերանորոգման մասին՝ քաղաքապետը ընդգծել է, որ նման որոշմամբ քաղաքի ղեկավարութիւնն անցեալի բացասական մտածելակերպը մերժելու նպատակ է ունեցել: «Մեր բոլոր ջանքերը միտուած են ստեղծել այնպիսի ապագայ, որտեղ բոլորը կը կարողանան ազատօրէն արտայայտել իրենց մտքերը, խօսել իրենց մայրենի լեզուով, ունենալ խղճի եւ դաւանանքի ազատութիւն », – ասել է  Պայտեմիրը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here