Դավութօղլուն հավանաբար <<կմշակի>>

0
55

Ալիևին Թուրքական Haber1 կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրել է իր գերատեսչության աշխատանքները, որի ժամանակ պատասխանել է նաեւ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության Իգդիրից ընտրված պատգամավոր Սինան Օղանի՝ հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված հարցին։ Դավութօղլուն հաստատել է, որ հայ-թուրքական սահմանի բացման համար իրենք աշխատանքներ են իրականացնում։ «Այո, այդպիսի աշխատանքներ ենք անում։ Եթե կարողանանք Ադրբեջանին համոզել, անակնկալ կարող ենք անել։ Հայաստանի հետ սահմանի վրա աշխատանքներ են իրականացվում։ 2015-ին ուղղված մեր աշխատանքներն էլ շարունակվում են։ Մեր պահանջն այն է, որ Ղարաբաղից դուրս գան։ Եթե այդ խնդրում մի զարգացում լինի, կբացվի թե սահմանը, թե երկաթգիծը։ Իհարկե, դա ցանկանում ենք Ադրբեջանի հետ միասին անել»,-ասել է Դավութօղլուն՝ նկատելով, որ դա Ադրբեջան կատարելիք այցի գլխավոր թեմաներից է լինելու։ Ըստ թության ոչինչ չասող և ավելի շատ քաղաքական դիվանագիտական աճպարարության նմանվող այս հայտարարության վրա կարելի էր նույնիսկ ուշադրություն չդարձնել, եթե Հարավկովկասյան տարածաշրջանն այսօր գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերի ու վերադասավորումների այսպես ասենք խաղաղ թեժ գոտու վերածված չլիներ: Մի կողմից ռուսական խորհրդարանականի հայտարարության տակ թաքնված ուղերձը ԼՂՀ Ռուսաստանին հնարավոր միացման մասին, մյուս կողմից Պուտինի հնարավոր այցը Հայաստան մինչև տարեվերջ և նաև Ալիևի համաձայնությունը ՀՀ նախագահի հետ հանդիպման այս ամսվա վերջին, գալիս են ասելու, որ Թուրքիան, որ ցանկություն է հայտնել միանալ Մաքսային Միությանը և նաև նույն ռուսական խորհրդարանականի հայտարարության ենթատեքստից ելնելով հասկանում է, որ անկարելի է դիվանագիտական աճպարարություն անել, երբ երկրիդ ներսում քիչ խնդիրներ չունես ու մի փոքր էլ անհսականալի է, թե դրանք ինչ զարգացումներ կարող են ունենալ, հատկապես երբ եթնիկ իմաստով միատարր չես, այս պահին անցել է գործնական քայլեր կատարելու` մեր տարածաշրջանում իր դիրքերը պահպանելու համար, որով պայմանավորված էլ այս անակնկալ հայտարարությունն է: Չի բացառվում, որ նույն հայտարարության մեջ հնչած Դավութօղլուի Ադրբեջան այցին քննարկեվեն նաև թեմաներ, որոնք կփոխեն Ալիևի` մինչ այս ունեցած կեցվածքը. մեղմ ասած, չի բացառվում, որ <<ավագ եղբայրն>> իր թիվ մեկ դիվանագետի միջոցով <<մշակի>> կրտսեր եղբորը և դարձնի ավելի ձեռնասուն ու կանխատեսելի: Ամեն դեպքում, Անկարան հասկանում է, որ այս պահին համաշխարհային ուժային բևեռների մասով ծանրության կենտրոնը թեքվում է դեպի Ռուսաստան և այստեղ արդեն հեղինակություն պահելու հարց կա, քանի որ Հայաստանն այս պահին դիտվում է ռուսաստանի հետ նույն համատեքստի մեջ որպես <<յուրային>>: Իսկ այս դեպքում, ԱՄՆ-ի համար անհետաքրքիր Ադրբեջանի հարցով Անկարային ավելի ձռռնտու է ունենալ ձեռնասուն ու հնազանդ դիկտատոր նախագահ ի դեմս Ալիևի, իր իսկ հաշիվները չխառնելու և իր իսկ շահերի վրա քար չգցելու համար: Եթե մի փոքր երևակայենք ու հնարավոր զարգացումը դիտարկենք հետևյալ կերպ` ԼՂՀ-ն միանում է Ռուսաստանին, ապա Ադրբեջանն այլևս որևէ հարց ու պատասխան ունենալ չի կարող այս մասով, հետևաբար, Թուրքիայի համար էլ խնդիր չի լինի Հայաստանի հետ սահման բացել ու իր շահերը դրական կերպով առաջն տանել Մոսկվայի հետ, հատկապես, որ Անկարայի համար առաջնահերթությունն այս պահին ոչ այնքան Հայոց Ցեղասպանության հարցն է դրված, որքան ԼՂՀ կարգավորման խնդիրը:

 Արսեն Լևոնյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here