Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում. ’’Գործարարությամբ զբաղվելը- 2014’’ զեկույց

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հոկտեմբերի 29-ին հրապարակած ’’Գնահատումների ընկալումը ՓՄՁ-ների համար 2014’’ վարկանիշային զեկույցի տվյալներով` Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցրել է 37-րդ տեղը` զիջելով Բելգիային և առաջ անցնելով Ֆրանսիայից:
ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ներկայացնելով ’’Գործարարությամբ զբաղվելը- 2014’’ զեկույցը, նշել է, որ այս տարի գնահատվող երկրների թիվն ավելացել է 4-ով:
Կ .Մինասյանը հայտնել է, որ այս տարի, զեկույցի տվյալներով Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում և երկրորդն է տարածաշրջանում` զիջելով միայն Վրաստանին: 
Նշենք, որ ՀԲ ’’Գործարարությամբ զբաղվելը’’ զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի զարգացման և տնտեսական աճի վրա` հնարավորություն տալով իրականացնել համեմատություններ հետազոտված երկրների միջև 10 ոլորտներում` ընկերության հիմնադրում, շինարարական թույլտվությունների ստացում, սեփականության գրանցում, վարկերի ստացում և այլն: Այն կազմվում է գործարարների և պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկների ամփոփման հիման վրա:

  1. Սինգապուր
  2. Հոնգ-Կոնգ
  3. Նոր Զելանդիա
  4. ԱՄՆ
  5. ……..
  6. Վրաստան
  7. ………

27. Շվեյցարիա

28. ……..

35. Իսրայել

36. Բելգիա

37. Հայսատան

38. Ֆրանսիա

39. Կիպրոս

40. ……………

50. Ղազախստան

51. …………….

70. Ադրբեջան

71. ……..

92. Ռուսաստանի Դաշնություն

93. ………………

 

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button