ԱՅՍՕՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ, 10 ՆՈՅԵՄԲԵՐ

0
13

1444՝  Վառնայի  Ճակատամարտը,  ուր  Օսմանեան կայսրութեան յաղթանակով,  վերջ  դրուեցաւ Խաչակրաց  արշաւանքին:

1483՝ ծնաւ  Մարթին Լութըր, գերմանացի աստուածաբան,  աւետարանականութեան հիմնադիր (մահացաւ՝  1546):

1668՝ ծնաւ  ֆրանսացի  յօրինող  Ֆրանսուա Գուպերինը (մահացաւ՝ 1773):

1697՝ ծնաւ  անգլիացի նկարիչ, արուեստի տեսաբան Ուլիլիյըմ Հոկարտ (մահացաւ՝ 1764):

1862՝  Տեղի ունեցաւ   Ճուզեփէ Վերտիի  «Ճակատագրի Ուժը»   ( Լա  Ֆորզա Տէլ Տեսթինօ) օփերայի առաջին ելոյթը:

1881՝  ծնաւ   հայ  յեղափոխական, Պաքուի 26  կոմիսարներէն Արսէն Ամիրեան(մահացաւ՝ 1918):

1938՝  մահացաւ  Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք (ծնեալ՝   1881):

1975՝  Միացեալ Ազգերու Կազմակերպութիւնը   յատուկ  բանաձեւով սիոնիզմը  բնոորշեց իբրեւ ռասիզմի տարբերակ:

1975՝ ծնաւ մօր կողմէ հայ, ազգութեամբ վրացի լրագրող, արտադրիչ, հեռատեսիլի  հաղորդավարուհի  Թինա Քանտելսքի:

1992՝  Մարտակերտի  մէջ կ’ազատագրուին Վաղահաս, Կճողոտ եւ այլ գիւղեր:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here