ԱՅՍՕՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ, 11 ՆՈՅԵՄԲԵՐ

0
49

1762՝ ծնաւ  հայ աստուածաբան, մխիթարեան  միաբանութեան   խորհրդական  Մկրտիչ Ավկերեանը ( մահացաւ՝  1854):

1821՝ ծնաւ ռուս մեծ գրող  Ֆեոտոր  Տոսթոյեւսքին (մահացաւ՝  1881):

1889՝  Ուաշինկթըն դարձաւ  Միացեալ Նահանգներու 42-րդ  նահանգը:

1907՝ վախճանեցաւ  Խրիմեան Հայրիկը (ծնեալ՝ 1820):

1917՝  Ռուսիոյ մէջ  ջնջուեցան Կոմս  եւ  Պարոն տիտղոսները:

 1918՝  Անթանթի երկիրներուն եւ Գերմանիոյ միջեւ կնքուած զինադադարի  համաձայնագրով աւարտեցաւ Առաջին Համաշխարհային պատերազմը:

1974՝  ծնաւ ամերիկացի  դերասան Լէոնարտօ Տի Գափրիօն:

 1975՝  Անկոլա անկախացաւ Փորթուգալէն:

 1979՝  մահացաւ  ռուսական ծագումով ամերիկացի երգահան, աւելի քան 130 ժապաւէններու երաժշտութեան հեղինակ Տիմիթրի  Թիոմքինը (ծնեալ՝ 1894):

 1983՝ մահացաւ  հայ  յօրինող, հայ  մեծագոյն երաժիշտներէն  մէկը Առնօ Բաբաջանեանը (ծնեալ՝ 1921):

1992՝  ղարաբաղեան   ինքնապաշտպանութեան ուժեր վար կ’առնեն ազերիական  15-րդ  օդանաւը:

2004՝  մահացաւ  Պաղեստինեան Իշխանութեան նախագահ  Եասէր Արաֆաթը (ծնեալ՝ 1929):

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here