Արեւելահայերէն Լուրեր

Արմեն Ամիրյանին մտահոգում է «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում իրականացվող շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր անհանգստությունն է հայտնել բնական հուշարձան համարվող Գառնիի կիրճում գտնվող «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում կատարվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Ամիրյանն ասաց,...

ԱԺ-ում Հայաստանի 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մենք արդեն հավաքել ենք Արմեն Սարգսյանի...

Երևանում կայացավ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում փետրվարի 23-ին տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին և Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակին նվիրված  «Մենք հիշում ենք Ստալինգրադը» վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆիլմի պրեմիերային ներկա էին Հայաստանում Ռուսաստանի...

«Այլևս երբեք»-ը չպետք է լինի սոսկ կարգախոս. Մադագասկարի ԱԳ նախարարը հարգել է Հայոց ցեղասպանության...

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որպես մարդկության հանդեպ հարգանքով լցված անձինք` մենք մշտական հիշողության պարտավորություն ունենք այն անմեղ զոհերի հիշատակի առջև, ովքեր պարզապես ապրել էին ուզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում այս խոսքերով է իր...

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք»-ի հեղինակած հայտարարության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» հայտարարության նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորը հայտարարության նախագիծը ներկայացրեց մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների...

Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի՝ հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ քննական մարմինը որևէ տվյալ չունի

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ընթացքում զոհված Սամվել Հարությունյանի՝ հրազենային վնասվածք ստանալու վերաբերյալ որևէ տեղեկություն քննական մարմինը չի ստացել: Ազգային ժողովում մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց ՀՀ...

Պուտինը ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի շիրիմին՝ հարգելով Հայրենիքի պաշտպանների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 23-ին Կրեմլի պարսպի մոտ ծաղկեպսակ Է դրել Անհայտ զինվորի շիրիմին: Ալեքսանդրյան այգում կայացած արարողությունը նվիրված Էր փետրվարի 23-ին Ռուսաստանում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝...

Իշխող կոալիցիան Արմեն Սարգսյանի թեկնածությունը կառաջադրի ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իշխող կոալիցիան ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Ազգային ժողովում կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց...

ԱԺ-ում մեկնարկել է Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը խորհրդարանական ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը մասնակցում են նաև ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության...

Լույս է տեսել Ամերիկա ժամանած առաջին հայի մասին Հայկ Դեմոյանի մենագրությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել պ.գ.դ. Հայկ Դեմոյանի «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» նոր մենագրությունը: Գիրքը նվիրված է առաջին հայի՝ Ամերիկա ժամանելու 400-ամյա պատմությանը. 1618թ., Մարտին անունով (Martin the Armenian) առաջին հայը ժամանեց Վիրջինիա:...

Մայր Աթոռը ակնկալում է Թուրքիայի իշխանություններից ընդառաջել Պոլսո պատրիարքի ընտրությունների կազմակերպման արդար պահանջին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փետրվարի 20-23-ը տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում ներեկեղեցական հարցերի շարքում անդրադարձ կատարվեց Կոստանդնուպոլսի Հայոց...

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հոլանդահայ կազմակերպությունների...

Հայաստանի Նախագահն անբիծ գրական ճաշակի տեր է. Նիալ Ֆերգյուսոնը հիացական գրառում է կատարել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հայտնի պատմաբան, գրող Նիալ Ֆերգյուսոնը, տեղեկանալով, որ իր հեղինակած գիրքը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Գիրք նվիրելու օրը նվիրել է հրատարակչությունների տնօրեններին, հիացական գրառում է կատարել «Թվիթեր»-ի միկրոբլոգում: «Հայաստանի...

Նիդերլանդների խորհրդարանի քննարկումները կասկած չեն թողնում Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունման հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդահայերը որևէ կասկած չունեն Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության երկու բանաձևերի ընդունման հարցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը նշեց, որ խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ընթացքում գրեթե բոլոր...

Մինսկում կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի դեսպանությունում փետրվարի 20-ին կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում, որի մասնակցել են Բելառուսի հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և...

Ադրբեջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության և քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունն Ադրբեջանում փետրվարի 22-ին հանդիպում է ունեցել  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանում առկա նախընտրական իրավիճակի, ընտրական...

Առաջիկա քառօրյայում ԱԺ-ն ընտրելու է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին. թեկնածուների անունները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում կքննարկվի Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներից...

Սումգայիթում հայերի ջարդերի նախաձեռնողները իրենց նպատակին չեն հասել, որովհետև Արցախն ազատագրվել է. Սամվել Ֆարմանյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ակնհայտ է համարում, որ Սումգայիթում հայերի ջարդերը եղել են կազմակերպված և տեղի են ունեցել այդ ժամանակվա Խորհրդային իշխանությունների թողտվությամբ պայմաններում: «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը,...

Սումգայիթյան ջարդերի ականատեսը ներկայացրեց ադրբեջանցիների վայրագություններն ու իր ընտանիքի պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սումգայիթում հայերի ջարդերի ժամանակ այդ քաղաքի բնակիչ Կարինե Մեժլումյանը ներկայացրեց 1988 թ. փետրվարի 27-ից  մեկնարկած  իրադարձությունները և վստահություն հայտնեց, որ հայերի ջարդերը նախօրոք պլանավորված են եղել Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից: Հայաստանի Ազգային ժողովում...

«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի ուղարկած դիմում-բողոքը ուղարկվել է Քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի կողմից ուղարկված դիմում-բողոքը Հայաստանի գլխավոր դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե՝ դրանում ներկայացված հանգամանքները արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում քննությամբ ստուգելու և իրավական գնահատական տալու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին...