Category Archives: Լուրեր Արեւելահայերէն

Հայաստանի նկարիչների միությունը իր ստեղծման 85-ամյակի առթիվ համապետական ցուցահանդես կկազմակերպի

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միությունը դեկտեմբերի 15- իր ստեղծման 85-ամյակի առթիվ կազմակերպվելու է համապետական ցուցահանդես:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Մայր Աթոռը Էջմիածնում կբացի «Երեխաների խնամքի և աջակցության կենտրոն»

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռն Էջմիածնում 2018 թվականին կբացի «Երեխաների խնամքի և աջակցության կենտրոն»:

Ինչպես «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, ներկայում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»  օրենքի նախագիծը:

Ազգերի լիգա. Հայաստանը D դիվիզիոնի երկրորդ զամբյուղում է

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն՝ Ազգերի լիգայի վիճակահանությունից առաջ ներկայացրել է զամբյուղները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հանդես կգա D դիվիզիոնւոմ և ընդգկված է երկրորդ զամբյուղում:

ԵԱՀԿ նախարարական խորհրդում ԼՂ խնդրի վարաբերյալ հայտարարություն է ընդունվել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականը համատեղ հայտարարություն են ընդունել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:

Շավարշ Քոչարյանը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումների արդյունք է համարում շփման գծում լարվածության թուլացումը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը դժվարանում է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի հետ կապված հստակ գնահատական տալ, քանի որ Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ տալիս է համաձայնություն, սակայն հետո խոչընդոտում գործնթացը: Քոչարյանն այդ մասին նշեց՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործեր նախարարների՝ դեկտեմբերի 6-ի հանդիպման արդյունքներին:

2018թ-ի ամենասպասված իրադարձությունը Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելն է. Տիգրան Սարգսյանն ամփոփել է տարին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ամփոփել է 2017թ-ի արդյունքներն ու անդրադարձել հաջորդ տարվա կարևորագույն իրադարձություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՏՀ լրատվական ծառայությունից, ամերիկացի և եվրոպացի գործարար շրջանակների հետ ավանդական հանդիպման ընթացքում իր ելույթում Սարգսյանը փաստել է, որ 2017թ-ին ԵԱՏՄ տնտեսության իրական հատվածի շատ ոլորտներ, առևտուրն ու տրանսպորտը ցուցանիշների աճ են արձանագրել: 

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 24-րդ խորհրդին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 7-ին Վիեննայում մասնակցեց և ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 24-րդ խորհրդին, որին ներկա էին կազմակերպության անդամ 57 պետությունների և 11 գործընկեր երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակությունները։

Լևոն Մկրտչյանն ընդունել է Human Rights Watch-ի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքենընին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, ողջունելով հյուրին՝  նախարարը բարձր է գնահատել Human Rights Watch-ի հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն  շարունակական բնույթ կկրի:  Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նախարարության  կողմից ձեռնարկվող քայլերը՝ ուղղված երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների և ներառական կրթության կարողությունների հզորացմանը:

Տեղի է ունեցել բնապահպանական ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության համատեղ կազմակերպած «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» միջոցառման շրջանակներում անցկացվող  բնապահպանական  ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը կայացել է դեկտեմբերի 7-ին։

Մեղրիի ազատ տնտեսական գոտում կիրականացվեն 130-150 մլն դոլարի ներդրումներ. կստեղծվի 1500 նոր աշխատատեղ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին նախագծին: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ազատ տնտեսական գոտու նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը, երկրի ներդրումային գրավչության բարձրացումը, արտահանման ուղղվածություն ունեցող գործունեության խթանումը, արտահանման ծավալների ավելացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն ու կայուն տնտեսական զարգացման խթանումը:

Ստեղծվում է Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման որոշման նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ստեղծելով մեկ դատարան՝ հնարավորություն կընձեռվի, որպեսզի գործերը հավասարաչափ բաշխվեն բոլոր դատավորների միջև, կրճատվեն ժամկետներն ու տնտեսվեն ռեսուրսները:

Ադրբեջանը մատնում է իր մտադրությունները հարձակողական սպառազինության ձեռքբերման համար կատարած ծախսերի ավելացմամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը մերժում է Արցախյան հակամարտության կարգավորման համանախագահների առաջարկները՝ անելով հնարավոր ամեն ինչ ստատուս-քվոն անփոփոխ պահելու համար` միաժամանակ փորձելով տպավորություն ստեղծել, թե կողմ է ստատուս-քվոյի փոփոխմանը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը: «Ադրբեջանիմտադրությունները հստակ երևում են իր իրականացրած ծախսերիցԲաքուն միլիարդներ էվատնում աշխարհի մայրաքաղաքներում ազդեցություն գնելու համարինչը հերթական անգամբացահայտվեց տխրահռչակ «Լանդրոմատի» գործովայն շատ ավելի մեծ գումարներ է ծախսումհարձակողական սպառազինության ձեռքբերման համարսակայն մինչ օրս որևէ ներդրում չիկատարել սեփական երկրի բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համարինչիմասին կոչերով շարունակաբար հանդես են եկել համանախագահները»,-շեշտել է ԱԳ նախարարը:

Կառավարությունը հավանություն տվեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ նախագծի հիմնավորման, հանքարդյունաբերության ոլորտը հանդիսա­նալով ՀՀ արդյունաբերության կարևոր ոլորտներից մեկը, դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն, որը թույլ կտա ունենալ տեսլական և իրականացնել կոնկրետ գործողություններ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար: Նախատեսվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն, որի մշակման համար նախ անհրաժեշտ է կատարել որոշակի ախտորոշիչ ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում մշակվելիք ռազմավարական փաստաթղթում կտրվեն ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող՝ բացահայտված խնդիրների լուծման ուղղությունները և բարեփոխումները ապահովելու համար ֆինանսական գնահատականը: 

Կարեն Կարապետյանը հանձնարարեց ներկայացնել 2018-ին նախատեսվող և նոր մշակված ներդրումային ծրագրերի փաթեթները

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության գործունեության 5-ամյա ծրագրով հստակ նախանշված են յուրաքանչյուր գործադիր մարմնի այն հիմնական միջոցառումները և գերակա խնդիրների լուծումները, որոնք պետք է իրականացվեն 2018 թվականին։ Այդ մասին գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ 2017 թվականի ընթացքում մշակվել են նաև նոր միջոցառումների ծրագրեր և գերակա խնդիրներ, որոնց կատարումը ևս ակնկալվում է 2018 թվականին։

Ադրբեջանն արդեն վաղուց էր սև ցուցակում ներառել Արցախի ժողովրդին, հետո նաև այնտեղ այցելողներին. Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն արդեն վաղուց էր սև ցուցակում ներառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ հետո սկսեց սև ցուցակում ընդգրկել նաև բոլոր նրանց, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ։ Նրանք, ովքեր իրոք խաղաղության են ձգտում, նման բան չեն անում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանն ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նալբանդյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը բացասական նախադեպ է որակել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը հայտարարել է` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը շատ բացասական նախադեպ է ստեղծում: Նալբանդյանը նշել է, որ ԵԱՀԿ բուն էությունը խնդիրները երկխոսության ու համագործակցության միջոցով հանգուցալուծելն է, այլ ոչ թե մասնակից մի պետության դիրքորոշումը ի վնաս մյուսների և ողջ կազմակերպության պարտադրելը: «Նախարարական խորհուրդները հնարավորություն են ընձեռում խոսել ձեռքբերումների և ապագայի տեսլականի մասին: Այնուամենայնիվ, հավասարապես կարևոր է բաց չթողնել այս հնարավորությունը` անկեղծ կերպով քննարկման առարկա դարձնելու համար կազմակերպության բացթողումները: Ադրբեջանի՝ ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման կոնսենսուսին միանալուց հրաժարվելը վնաս հասցրեց ոչ միայն ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեության միասնականությանը, այլև կազմակերպության շրջանակներում ընդգրկուն համագործակցություն ծավալելու կարողությանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է ՀՀ արտգործնախարարը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի վերջին զարգացումներին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը լուրջ անհանգստություն է առաջ բերել ինչպես Հայ Եկեղեցում, այնպես և քրիստոնեական Քույր Եկեղեցիների ու կրոնական այլ հարանվանությունների մոտ: Ինչպես «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի վերջին զարգացումներին:

Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում բացվել է հայ նկարիչ Վարդան Գաբրիելյանի ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ նկարիչ Վարդան Գաբրիելյանի «Աստղերի արտացոլանքը» խորագրով ցուցահանդեսի բացումը, որն Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ կազմակերպվել էր Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Լևոն Արոնյանը մեկ միավորով հետ է մնում Կարուանայից

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկ միավորով է հետ մնում «London chess Classic»-ի առաջատարից:

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button