Monthly Archives: February 2017

Syria war: Russia and China veto sanctions

Russia and China have vetoed a UN resolution to impose sanctions on Syria over the alleged use of chemical weapons.

Ֆրանսիայի նախագահի ելույթի ընթացքում ոստիկանը պատահաբար հրազեն է կիրառել

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթի ընթացքում ոստիկանը պատահմամբ կիրառել է իր հրազենը, ինչի արդյունքում երկու հոգի թեթև մարմնական վնասվածքներ են ստացել:

Սերժ Սարգսյանն ու Ժան-Կլոդ Յունկերը քննարկել են ԼՂ հիմնահարցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն փետրվարի 28-ին հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Ֆեդերիկա Մոգերինիի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսել կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Անցած օրվա ընթացքում հանրապետությունում ՃՏՊ-ներից մարմնական վնասվածքներ է ստացել 5 մարդ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը:

Ռուսաստանին պետք չէ պատժամիջոցների հարցում Արևմուտքի ողորմածությունը. Մեդվեդև

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պետք է պատրաստվի նրան, որ անորոշ ժամանակ ապրի պատժամիջոցների պայմաններում: Արևմուտքում փորձում են «անմահացնել» պատճամիջոցները, սակայն ՌԴ-ն ունակ է ոչ վատ զարգանալ նաև այդ պայմաններում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Մարտի 1-ի միջոցառումների անոնս

Ժամը

Վայրը  

Միջոցառումներ

«Արմենպրեսը»կլուսաբանի 

 

 ՀՀ նախարարություններ  

 

 

15:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում /Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2/ տեղի կունենա Ռուբինա Փիրումյանի՝ Հայոց ցեղասպանության հարցերի դասավանդման մասին ուսուցչի ձեռնարկի քննարկումը: Հեղինակը հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար հանդես կգա դասախոսությամբ, այնուհետև տեղի կունենա հարցուպատասխան: V

 

Պետական կառույցներ

 

 

12:30-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում /Արշակունյաց պող., 24/1 շենք, Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ/ տեղի կունենա Թագուհի Մանսուրյանի գործով առաջին դատական նիստը: 2016 թվականի հուլիսի 8-ին, Երևանի Շենգավիթ համայքի շենքերից մեկում Վլադիկ Մարտիրոսյանի կողմից կացնահարվել էր մի ողջ ընտանիք: Հարձակման արդյունքում սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։ Վ.Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:  
13:00-ին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նիստերի դահլիճում (Գրիգոր Լուսավորիչ 15) կմեկնարկի հայ մեծանուն գրող Նար-Դոսի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նստաշրջանն իր աշխատանքները կշարունակի նաև մարտի 2-ին: V
14:30-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի համար 2 դահլիճում՝ առաջին ատյանի դատարան տեղի կունենա Հայկազ Բաղմանյան, խլված բիզնեսը նախաքննության մարմնի գործողությունները, վերաքննիչ քրեական դատարանի նախագահող Ռ.Մխիթարյանի լույսի ներքո: Դատաքննությունից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս և հայտարարություն դատարանի բակում՝ Թաթուլ Բաղդասարյան:  

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

 

 

18:00-ին Ազատության հրապարակում 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ համազգային բողոքի օրը՝ Հայ ազգային կոնգրեսը և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը հրավիրում են հանրահավաք-երթի: V

 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

 

 

12:00-ին

ՀՀ կառավարության նիստերի դահլիճի ֆոեում կբացվի «Կրթություն 21-րդ դար» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:

 

14:00-ին ԵՊՀ 304 լսարանում Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան (ՍԱՀԱ) հրավիրում է մասնակցելու «Սոցիալական աշխատողների միացյալ ջանքերը Արևելյան գործընկերության երկրներում՝ հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում կայանալիք տեղեկատվական հանդիպմանը:  

 

Մամուլի ակումբներ

 

 

11:00-ին «Բլից Ինֆո» մամուլի ակումբում շփման գծում լարված իրավիճակի, ներքաղաքական թեժ պայքարի, ՀՀ ԵՄ հարաբերությունների նոր փուլի մասին կխոսի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: V
13:00-ին «Տեսակետ» մամուլի 

ակումբի

հյուրերն են «Հայկական վերածնունդ» կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածուներ Աբգար Ափինյանը և Կարեն Թումանյանը: Թեման՝ «Ինչ ծրագրով է «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մասնակցելու ընտրություններին. ակնկալիքներ: Գնահատականներ տիրող ներքաղաքական իրավիճակին»: V
14:00-ին «Հոդված 3» ակումբում (Թումանյան 26ա)  տեղի կունենա Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի ցուցադրությունը, որը մարտի 1-ի իրադարձությունների ամբողջական վավերագրումն է: ֆիլմի ցուցադրությունից հետո ժամը 15։00-ին «Հոդված 3» ակումբում տեղի կունենա «Մարտի 1-ն իրականում» խորագրով քննարկում-հանդիպում։ Բանախոսներ. փաստաբան, «Մարտի 1-ի» գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյան, «Մարտի 1» ՀԿ համակարգող, «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի խորհրդատու Առաքել Սեմիրջյան, մարտի 1-ին ոստիկանության կողմից կիրառված Չերյոմ ուխա 7 հատուկ միջոցի հետևանքով սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյան:  
14:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գևորգյանի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում կներկայացվեն էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման նպատակն ու ակնկալվող արդյունքը։ V

 

Մշակույթ

 

 

15:00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի «Սիրո թևեր» խորագրով անհատական ցուցահանդեսը՝ նվիրված գարնանամուտին և կանանց տոնին: Կներկայացվեն հեղինակի կոլաժները: V

Սերժ Սարգսյանն ու Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 28-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Թուրքիայի Սահամանադրական դատարանը մերժել է Գարո Փայլանի դիմումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դիմումը, որով նա պահանջում էր չեղյալ համարել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը կիրառելու համար մեջլիսի երեք նիստերից իրեն հեռացնելու մասին որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber-ը:

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել «Կարնեգի» կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի երկրորդ օրը սկսել է «Հանուն համաշխարհային խաղաղության»՝ Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակ այցելությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

Սումգայիթի ջարդերը հայության դեմ ցեղասպանություն են. Լարիսա Ալավերդյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն են՝ փաստաթղթերով և ականատեսների ցուցմունքներով ապացուցված: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադ իր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Քննիչը հանիրավի մեղադրվել է ցուցմունք տալուն հարկադրելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Ֆերմերական կոնգրեսին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանում ացկացվող Ֆերմերական կոնգրեսին, որը կազմակերպել էր Օքսֆամ Հայաստանյան գրասենյակը Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ համատեղ:  Միջոցառմանը ներկա էին շուրջ հարյուր ֆերմերներ և կոոպերատիվների ներկայացուցիչներ հանրապետության  տարբեր մÕ �րզերից, ինչպես նաև ոլորտի զարգացման գործում ներգրավված տեղական և միջազգային կազմակերպություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկեց «Ուսադիրներով տիկին» մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի նախաշեմին սկսվել Է «Ուսադիրներով տիկին» -2017» ռազմահայրենասիրական մրցույթը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, մրցումները կանցնեն երեք փուլով վեց անվանակարգերում, որոնց կմասնակցեն ավելի քան 50 կուրսանտուհիներ Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների կին զինծառայողների թվից:

Բակո Սահակյանը ծաղիկներ է դրել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սումգայիթի ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի կոտորածներին զոհ գնացած հայորդիների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988թ. Սումգայիթի կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ փետրվարի 28-ը Ադրբեջանում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է:

ԵԱՀԿ-ն Ասկերանի շրջանի ուղղությամբ դիտարկում է անցկացնելու

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մարտի 1-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում։

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL