Daily Archives: February 1, 2017

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերացնել ԱՄՆ մուտքի արգելքները

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ է արել ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփին վերացնել երկիր մուտքի սահմանափակումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:

Սփյուռքի փոխնախարարն այցելել է Երևանի Հայ կաթողիկե եկեղեցու հյուրատանը ապրող սիրիահայերին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության` հայրենադարձությանը նվիրված շաբաթվա միջոցառումների շրջանակներում նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Մերձավոր և Միջին արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը և նախարարության մի քանի աշխատակիցներ փետրվարի 1-ին այցելել են Երևանի Հայ կաթողիկե եկեղեցի, որտեղ Սիրիայի ճգնաժամից մինչ օրս ապաստան է գտել շուրջ 600 սիրիահայ: Այս պահին եկեղեցու հյուրատանը ապրում է 47 սիրիահայ: Այս մասÕ �ն «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը՝ նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը կարևորեց Հայ կաթողիկե եկեղեցու դերակատարությունը հայկական մշակույթի պահպանման և տարածման գործում, ինչպես նաև՝ սիրիահայության խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը:

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 1-ին այցելել է «Ալիք» թերթի խմբագրատուն: Թերթի խմբագրակազմի հետ հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է հայ-իրանական հարաբերությունների, ՀՀ զինված ուժերում իրականացվող աշխատանքների ու առաջիկա անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումները, պատասխանել է հանդիպմ ան մասնակիցների հարցերին: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մանրամասնել է նաև «Ազգ-բանակ» գաղափարի դրույթները:

ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և ԱՄՆ-ն բիզնես և առևտրային կապերի խորացման հարցում բավականին լուրջ առաջընթաց են գրանցել, որի արդյունքները տեսանելի են: Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամների առջև ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: «Սա փաստացի այն ոլորտն է, որտեղ մենք ամենամեծ առաջընթացն ենք տեսել և լիահույս ենք, որ մեր ցանած բազմաթիվ սերմերը ոչ հեռու ապագայում արդեն իսկ պտուղներ կտան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց դեսպանը: 

ԼՂՀ փոխվարչապետը վերահաստատել է հրաժարական տալու իր ցանկությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը վերահաստատել է հրաժարական տալու իր ցանկությունը, որը հայտնել էր դեռևս 2016թ-ի հուլիսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Աղաբեկյանը հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է տարածաշրջանում խաղաղություն բերել. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Հայաստանի հարաբերությունները կարող են օրինակելի լինել մի աշխարհում, որում տարածվում են ծայրահեղական մոտեցումներ տարբեր կրոնների անուններից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը, նման հայտարարությամբ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը:

Փետրվար ամսից Հայաստանում առաջին անգամ կկատարվի ոսկրածուծի փոխպատվաստում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը նախատեսում է փետրվարի կեսին Հայաստանում առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստումներ իրականացնել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մեծահասակների արյունաբանական կլինիկական բաժանմունքի ղեկավար և ոսկրածուծի փոխպատվաստման թիմի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը։ «Նվիրիր կյանք» հիմնադրամի, ԱռողջÕ �պահության նախարարության ԾԻԳ-ի, Համաշխարհային բանկի ջանքերով և աջակցությամբ է հնարավոր եղել կյանքի կոչել ծրագիրը։ 

Ռիչարդ Միլսը ՀՀ կառավարությանը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի երկու առաջարկ ներկայացրեց

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը վերջին շրջանում երկրում կոռուպցիայի դեմ պայքարում դրական արդյունքներ տեսել է, սակայն գտնում է, որ այս ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան: Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամների առջև իր ելույթում Ռիչարդ Միլսն ուրախալի ու հուսադրող որակեց այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոռուպցիայի դեմ պայքարը իր հրապարակային ելույթներում հիշատակում է որպեÕ ½ գերակա ուղղություն: «Ինձ գոտեպնդում է այն, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ շիտակ խոսում են այն մասին, թե ինչպես է կոռուպցիան անդրադառնում իրենց վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Միլսը:

Մոտ երկու անգամ ավելացել են Հայաստան ներմուծվող ադամանդի ծավալները

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 160,2 հազար կարատ ադամանդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ երկու անգամ ավելացել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները, ներմուծված ադամանդի մաքսային արժեքը կազմել է 58 մ լն 735,8 հազար ԱՄՆ դոլար: Այն 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մոտ 64 տոկոսով:

Ադամանդը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի արտաքին առևտրով ՀՀ ներմուծված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում երրորդն է:

2015 թվականին Հայաստան է ներմուծվել 80,5 հազար կարատ ադամանդ` 35 մլն 603,9 հազար ԱՄՆ դոլար մաքսային արժեքով

Նախորդ տարի ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 1 մլրդ 864.6 մլն խմ բնական գազ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 1 մլրդ 864.6 մլն խմ բնական գազ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից, նշված ժամանակահատվածում իրացվել է 1 մլրդ 844.3 մլն խմ:

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն կարևորել է Արցախի պետականության ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն Մոնտեբելլոյում կազմակերպված հայկական Սուրբ ծննդյան ընթրիքի ժամանակ հայտարարել է Արցախի պետականությունը ճանաչելու կարևորության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Asbarez պարբերականը:

Մեյը սխալ Է համարել Թրամփի ներգաղթի քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականությունը սխալ Է եւ չի կիրառվելու Մեծ Բրիտանիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիտանական խորհրդարանում հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: 
«Նախագահ Թրամփի կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ այս կառավարության դիրքորոշումն այն Է, որ դա սխալ Է: Մենք նման բան չԷինք անի: Վեց տարվա ընթացքում, լինելով ներքին գործերի նախարար, ես երբեք նման քաղաքականություն չեմ կիրառել: Մենք գտնում են, որ այն տարաձայնություններ Է ծնում եւ ճիշտ չԷ»,-ասել Է նա:
Հունվարի 27-ին Թրամփը հրամանագիր Է ստորագրել, որի համաձայն 120 օրով սահմանափակվում Է փախստականների մուտքն ԱՄՆ եւ 90 օրով մուտքն ԱՄՆ կասեցվում Է Իրաքի, Սիրիայի, Իրանի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիի եւ Եմենի քաղաքացիների համար: Դա առաջ Է բերել զանգվածային բողոքներ, նախագահի որոշումը դատապարտել են բազմաթիվ քաղաքական գործիչներ Ամերիկայում ու նրա սահմաններից դուրս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 

Թուրքիայում ևս երկու պատգամավորի կալանավորելու որոշում է կայացվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրֆայի ծանր հանցագործությունները քննող 5-րդ դատարանը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Իբրահիմ Այհանին և Դիլեք Օջալանին կալանավորելու մասին որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Ճապոնիայում բնակչության թվաքանակի կրճատում են կանխատեսում 27 միլիոնով

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի բնակչությունը, որն այժմ կազմում Է 127 միլիոն մարդ, մինչեւ 2053 թվականը ցած կիջնի 100 միլիոնի նշագծից. այս եզրակացության Է հանգել երկրի առողջապահության նախարարությանն առընթեր բնակչության եւ սոցիալական ահահովագրության հարցերով զբաղվող գիտահետազոտական ինստիտուտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հայտնի է Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվելիք դաշինքի քաղաքական պլատֆորմը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ձևավորվող դաշինքում ընդգրկվող քաղաքական ուժերն արդեն հայտնի են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը: «Դաշինքը ձևավորվելու է պլատֆորմի շուրջ, որում ներգրավված կլինեն «Բարգավաճ Հա յաստան», «Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան», «Հայոց համազգային շարժում», «Ռամկավար ազատական» կուսակցությունները և «Միասնություն շարժումը»,- ասաց Վարդանյանը:

Մինսկի խումբը պատրաստ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Պոպով

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը փետրվարի կեսին Մյունխենում կայանալիք անվտանգության խորհրդաժողովի շրջանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ հատուկ հանձնարարությունների դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:

Հայաստանում մշտական բնակվում է 2 մլն 986 հազար 500 մարդ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականի հունվար- դեկտեմբեր ամիսներին գրանցվել է 28 հազար 129 մահվան դեպք: Այս ցուցանիշը 2015 թվականի համեմատ ավելացել է 0.9 տոկոսով: Մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում, որտեղ 1000 բնակչի հաշվով եղել է 13 մահ:

Ընդլայնվում են «Հայաստան» հիմնադրամի համագործակցության շրջանակները Հնդկաստանի կառավարության հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գործադիր վարչության գրասենյակում փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Սանգվան Յոգեշվարին եւ փոխդեսպան Պռաշան Կումար Դասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանն առնչվող տարաբնույթ հարցեր, այդ թվում` Հայաստանի մարզերի դպրոցներում համակարգչային դասասենյակներ հիմնելու շարունաÕ �ականությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից:

Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության 29 քաղաքացիների շնորհվել է փախստականի կարգավիճակ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականին փախստականի կարգավիճակ է ստացել 37 օտարերկրյա քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, այդ թվում՝ Սիրիայի Արաբական Հանրապետության 29 քաղաքացի: Նրանց թվում են մինչև 17 տարեկան 6 տղամարդ և 4 կին, 18-34 տարեկան 6 տղամարդ և 3 կին, 35-64 տարեկան` 4 տղամարդ, 5 կին և 65-ն անց՝ 1 տղամարդ:

Ֆրանսիացիների ավելի քան 70 տոկոսն անհամոզիչ Է համարել Ֆիյոնի արդարացումներն իր կնոջ հետ կապված սկանդալում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության գիծը, որն ընտրել Է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն իր կնոջ՝ Պենելոպայի մասնակցությամբ մեքենայությունների վերաբերյալ սկանդալային մեղադրանքների ֆոնին, ֆրանսիացի ընտրողների մեծ մասին անհամոզիչ Է թվում: Սրանք են այն հարցման տվյալները, որը կատարել Է Elabe սոցիոլոգիական ծառայութ յունը, եւ որոնք հրապարակել Է BFM-TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:     
Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>