Daily Archives: February 2, 2017

Քաղաքական գործիչը պետք է քաղաքացիական արիություն ունենա․ Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն փետրվարի 2-ի երեկոյան հյուրընկալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում, որտեղ հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ։

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հաստատված հայրենադարձների հետ

Փետրվարի 2-ին «Հայրենադարձները՝ տուն դարձածները» շաբաթվա շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հաստատված բազմաթիվ հայրենադարձների հետ:

ԵՄ-ն շահագրգռված է Հայաստանում արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում. Սվիտալսկի

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավ ընթացք կունենան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշեց երիտասարդների հետ կազմակերպված հանդիպման շրջանակում:

Էրդողանը հայտարարել է «Հարևանիդ վերցրու, արի» ծրագրի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում զբոսաշրջությունը խթանելուն ուղղված նոր ծրագրի մեկնարկի մասին: Դիմելով արտերկրում բնակվող թուրքերին` նա հայտարարել է, որ իրենք մեկնարկում են «Հարևանիդ վերցրու, արի» ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անատոլու» գործակալությունը:

Պուտինն այցով ժամանել Է Բուդապեշտ, որտեղ կքննարկի Սիրիայի եւ Դոնբասի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցով ժամանել Է Հունգարիայի մայցաքաղաք Բուդապեշտ, որտեղ կանցկացվեն ռուս-հունգարական բանակցություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Պատմության և մշակույթի հուշարձանների տեղեկատվական բազան կդառնա առավել մատչելի

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրային տվյալների ձեռքբերման, կադաստրի կազմման, ներդրման, վարման և միջոցառումների իրականացման ծրագրին:

«Արի տուն» ծրագրով Հայաստան կժամանեն հազար սփյուռքահայ երիտասարդներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017 թ. ծրագրին և միջոցառումների ցանկին: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ 2016 թ. ծրագրին 8 փուլով մասնակցել են 900 սփյուռքահայ երիտասարդներ՝ աշխարհի 38 երկրից:

Մերկելը Թուրքիայում խոսել է խոսքի ազատությունը հարգելու անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական հանդիպումներ անցկացնելու նպատակով ժամանել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Սիրիայի զինուժերը Հալեպի շրջակա 32 գյուղ են ազատել զինյալներից

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինուժերը հայտնել են, որ Հալեպից հյուսիս-արեւելք ընկած շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ գործողության ընթացքում արդեն 32 գյուղ են ազատել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, զինված ուժերի հայտարարությունը մեջբերել Է SANA գործակալությունը:  

Ապրիլյան պատերազմի մասնակից Անդրանիկ Աթալյանը բուժվում է, սովորում և աշխատում

ԳԱՎԱՌ,2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի բնակիչ, 2016 թվականի Ապրիլյան քառօրյա հերոսամարտերի մասնակից Անդրանիկ Աթալյանը փետրվարի 2-ին դարձավ 21 տարեկան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շատջրեքի գյուղապետ Զոյա Գեւորգյանը, Հայկական բանակի ժամկետային զինծառայողը ծանր վիրավորում ստանալուց հետո, ամիսներ շարունակ բուժվելով ու գտնվելով բժիշկների հսկողության տակ, այժմ սովորում է Հայաստանի պետական ագրարային համալսարանում եւ, ուսմանը զուգահեռ, աշխատում մայրաքաղաքի կազմակերպություններից մեկում: 

Կառավարությունը հաստատեց զինծառայողների ապահովագրական վճարների կարգն ու մեխանիզմները

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց Ապահովագրության հիմնադրամից զինծառայողներին գումարների վճարման կարգն ու մեխանիզմները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքի համաձայն՝ աշխատող յուր աքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին:

Գերմանիայում գտնվում են 285 հնարավոր ահաբեկիչներ. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում Գերմանիայի իրավապահ մարմիններին հայտնի են 570 իսլամիստների անձերը, որոնք կարող են ահաբեկչական գործողություն կատարել: Դրա հետ մեկտեղ նրանց մոտավորապես կեսը, այսինքն՝ շուրջ 285-ը, այժմ գտնվում են Գերմանիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վիսբադենի քրեական գործերի գերատեսչությունը (Bundeskriminalamt, BKA): 

Լապշինի գործով ՀՀ ՄԻՊ-ն աշխատում է հեղինակավոր կազմակերպությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատության վերաբերյալ դժվարանում է երաշխիքներ տալ, սակայն այդ ուղղությամբ հստակ աշխատանքներ են տարվում:

Ստամբուլի Կենտրոնական վարժարանը ռեկորդային նվիրատվություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական Կենտրոնական վարժարանը հրավիրված բարեգործական ընթրիքի ժամանակ ստացել է ռեկորդային նվիրատվություն 900 հազար թուրքական լիրայի (շուրջ 240 հազար ԱՄՆ դոլար) չափով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Շամպինյոնն օգնում է բուժել քաղցկեղը. գիտնականներ

Տաֆստայի համալսարանի ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ շամպինյոնը կարող է փրկել քաղցկեղից: Պարզվել է, որ ուտելու համար պիտանի սնկերի որոշ տեսակներ, մասնավորապես՝ շամպինյոնը հիանալի կանխարգելիչ միջոց են օնկոլոգիական հիվանդությունների դեմ:

Առանց բարձրակարգ ուսուցիչների անհնար է ունենալ որակյալ կրթական համակարգ. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց բարձրակարգ ուսուցիչների և այսօրվա պահանջներին բավարարող բովանդակության կրթական ծրագրերի՝  անհնար է ունենալ որակյալ կրթական համակարգ: Այդ մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:Նրա կարծիքով՝ շատ դեպքերում այսօր ունենք  ուսուցիչների վերապատրաստման ֆորմալ գործընթացներ, երբ բովանդակային վերապատրաստումը հաճախ փոխարինվում է ուղղակի ֆիզիկապես ներկա գտնվելով: «Ո ւնենք դասագրքերի որակի, բովանդակության սուր խնդիր, ինչի մասին բարձրաձայնում են թե ծնողները, թե ուսուցիչները»,-  «Արմենպրես»ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Արցախի կառավարության հաշվեհամարին քառօրյա պատերազմից հետո փոխանցվել է մոտ 5,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության կառավարությունը հրապարակել է հատուկ հաշվեհամարի մուտքերի և ելքերի (ծախսերի) վերաբերյալ ընդհանրական հաշվետվությունը՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour մրցաշարին:

ՀՀ բանակի 25-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ փետրվարի 1-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն` ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի, Բելգիայում ՀՀ դեսպանի եւ ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցչի կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL