Daily Archives: February 7, 2017

The blogger jailed for visiting a country that ‘doesn’t exist’

by Alex Dackevych BBC Trending

A popular travel blogger known more for his wry observations than his political views has ended up in jail – and at the centre of a geopolitical row – after visiting a disputed territory and thumbing his nose at the authorities.

«Արծվաբույն» ներկայացումը համալրեց Սունդուկյան թատրոնի խաղացանկը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1990-ականների՝ արցախյան պատերազմից մինչ մեր օրերը պատմող «Արծվաբույն» ներկայացման առաջնախաղը  տեղի ունեցավ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Լապշինին Ադրբեջանին հանձնելով՝ Բելառուսը քաղաքական շահերը վեր է դասում ժողովրդավարական նորմերից. ԼՂՀ ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Բելառուսի Գերագույն դատարանի որոշումը, որով մերժվում է Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով բողոքը։

Հաջողակ հայերի միջոցով պետք է զարգացնենք կառավարման մշակույթը. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում հայտնի և հաջողակ սփյուռքահայերի միջոցով բարձրացնել արտերկրում մեր երկրի ճանաչելիությունը և զարգացնել կառավարման մշակույթը: 

«Դպրոցական Տարիներէն Ի Վեր` Հայաստանն Ու Մասիսը Մեզի Համար Եղած Են Սրբութիւն…».Գէորգ Սերայտարեան

Սուրիոյ մէջ ծաւալած պատերազմական գործողութիւններուն հետեւանքով Հայաստանի մէջ մեր հայրենակիցներէն շատերը հանգրուանած են. անոնց մէկ մասը աշխատանք գտած է, համեմատաբար նոր եկածներուն մէկ մասն ալ դեռեւս փնտրտուքներու մէջ է: Անոնցմէ մէկուն` Գէորգ Սերայտարեանի հետ ալ ծաւալեցաւ իմ զրոյցս `«Հայերն այսօր»-ի համար :

«Միայն սեփական հողի վրա ենք մեզ լիարժեք հայ զգում».Սալբի Բոշկեզենյան

Սալբի Բոշկեզենյանը Հալեպից առաջին անգամ Հայաստան է եկել բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: 1984-1989թթ. սովորել է ԵՊՀ  «Պատմություն» ֆակուլտետում, ապա ամուսնացել է և տեղափոխվել  Հոլանդիա:

Կը Կարօտնամ Եկեղեցւոյ Զանգերու Ղօղանջներուն. Մարտինի Վերջին Հայուհիին Պատմութիւնը

Թուրքիոյ հարաւ-արեւելքը գտնուող Մարտին նահանգի Տերիք շրջանին մէջ, ուր ժամանակին ապրած է աւելի քան 400 հայ ընտանիք, այսօր մնացած է վերջինը` Տեմիրճիներու ընտանիքը, որոնք հակառակ բոլոր դժուարութիւններուն` չեն գաղթած եւ չեն կրօնափոխուած, կը գրէ «Թերթ․ամ»-ը՝ վկայակոչելով թրքական Gazetesujin.com կայքը:

Թրամփը եւ Brexit-ը բրիտանացիներին զրկել են քնից եւ ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունից. MHF

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելը եւ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexi) քնի խանգարում եւ ուշադրությունը կենտրոնացնելու հետ կապված խնդիրներ են հրահարել Մեծ Բրիտանիայի բազմաթիվ բնակիչների մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Հոգեկան առողջության հարցերի հիմնադրամի (MHF) զեկույցը:

ՀԱԿ-ին դեռևս չի հաջողվել հավաքել բավարար ստորագրություններ ընտրությունների օրը փոխելու հարցով ՍԴ դիմելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությանն առայժմ չի հաջողվում հավաքել խորհրդարանական հերթական ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրությունը: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ դիմումի տակ ստորագրել է 17 պատգամավոր:

ԵՊՀ-ում կնշվի Լիբանանի «Ազդակ» օրաթերթի 90-ամյակը

Փետրվարի 7-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվել էին Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի նախկին խմբագիր, անվանի պատմաբան և կուսակցական գործիչ Երվանդ Փամբուկյանը և «Ազդակ»-ի ներկայիս գլխավոր խմբագիր, անվանի լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ Շահան Գանտահարյանը: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի journalist.am կայք-էջից:

ՌԱԿ-ը չի կիսում ՀՌԱԿ-ի գործելաոճը. պարզաբանում երկու կողմերից

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռամկավար ազատական կուսակցությունում բորբոքվել են կրքերը Հայաստանի ու Սփյուռքի կառույցների միջև: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները պատճառ են դարձել քաղաքական ուժի տարբեր թևերի միջև տարաձայնությունների ի հայտ գալուն: Փետրվարի 7-ին Երևանում հրավիրված ասուլիսում ՌԱԿ կենտրոնական վարչության փոխատենապետ Լևոն Պլըքյանը հայտարարեց, որ Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ) որևէ կապ չունի ավանդական ՌԱԿ-ի հետ։

Այսօր Համացանցով Հայատառ Գրելու Օրն է

Փետրուար 7-ը համացանցով հայատառ գրելու օրն է: Նախաձեռնութիւնը  մեկնարկած  է 2012 Փետրուար 7-ին։

Ֆիյոնն ամրապնդեց դիրքերն աջ կենտրոնամետ ճամբարում եւ կշարունակի նախագահական մրցարշավը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որը մտադիր Է «Հանրապետականներ» կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրել հանրապետության նախագահի գարնանային ընտրություններում, խլել Է նախաձեռնությունն իր ընդդիմախոսներից: Նախկին վարչապետն ապահովել Է իր կուսակցության աջակցությունը եւ կշարունակի նախընտրական մարաթոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փարիզյան վերլուծաբաններն այսպես են գնահատում նոր շրջադարձը Ֆրանսիայում նախընտրական արշավի ծավալման մեջ: 

Իրաքի իշխանությունները հայտարարել են ԻՊ-ի պարագլուխ ալ Բաղդադիի մեկուսացման մասին. France 24

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի գտնվելու վայրը բացահայտվել Է, նա «մեկուսացման մեջ» Է, նրա տեղաշարժերը հսկվում են: Նրա մերձավոր դաշտային հրամանատարների մեծամասնությունը ոչնչացված Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին France 24-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ, սակայն հրաժարվել Է հայտնել ահաբեկիչների պարագլխի գտնվելու ստույգ վայրը: 

Չինաստանի ICBC-ն առաջին անգամ դարձել Է աշխարհի ամենաթանկ բանկային բրենդը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի առեւտրա-արդյունաբերական բանկը (ICBC) այս տարի առաջին անգամ ճանաչվել Է աշխարհի ամենաթանկ բանկային բրենդը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին Է վկայում Մեծ Բրիտանիայի Brand Finance վերլուծական գործակալության  հետազոտությունը, որից մեջբերումներ Է անում տեղական մամուլը:

ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը Ժնեւում շարունակում են Սիրիայի շուրջ շփումները. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս եւ ամերիկացի դիվանագետները շարունակում են Սիրիայի շուրջ շփումները Ժնեւում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Մշակույթի նախարարությունը պարզաբանում է, թե ով կարող է լինել Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի վերաբերյալ խոսակցությունները՝ հստակություն մտցնելով նոր տնօրենի նշանակման ընթացակարգում: «ՀՀ մշակույթի նախարարությունը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր տնօրենի անունը պաշտոնապես կհայտարարի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելուց, արդյունքն ամփոփե լուց և ըստ այդմ՝ նախարարի համապատասխան հրամանից հետո։ Ներկայումս այդ պարտականությունը ստանձնել է Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը»,-ասված է պարզաբանման մեջ:

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը շահեկան կլինի Սիրիայի համար. Ասադ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այն կարծիքին Է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը շահեկան կլինի Սիրիայի եւ ամբողջ աշխարհի համար: Սակայն, նրա խոսքով՝ առայժմ վաղ Է դատել՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ Է արդյոք նման համագործակցության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երևանում հունվարի 27-ից փետրվարի 2-ը ծնվել է 414 երեխա

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ծննդատներում հունվարի 27–ից  փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 414 երեխա՝ 213 տղա,   191 աղջիկ:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իրանը 15 մլրդ բարել նավթի նոր պաշարներ Է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը 15 մլրդ բարելի չափով նավթի նոր պաշարներ Է հայտնաբերել, որոնցից 2 մլրդ բարելը կարող Է արդյունահանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իրանի ազգային նավթընկերության (NIOC) հաղորդագրության մեջ: 
Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>