Daily Archives: February 13, 2017

Տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

 Փետրվարի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Վարդան Օսկանյանը չբացառեց հետընտրական շրջանում Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համախմբում» կուսակցության առաջնորդ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հնարավոր համագործակցությանը:

Ինչպիսի՞ն պետք է լինի հայրենիք-սփյուռք փոխգործակցության նոր մոդելը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիք-սփյուռք համագործակցության հնարավոր մոդելի մասին «Արմենպրես»-ը ներկայացնում է քաղաքագետ Նարեկ Մինասյանի հոդվածը:

Հայաստանում պարենային ապրանքների գներն ավելացել են 1,7 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017 թվականի հունվարին, նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների գներն աճել են 1,7 տոկոսով:

Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 0,6 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ինդեքսը նվազել է 0,6 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2016 թվականի դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշն աճել է 2,6 տոկոսով:

Վիկտոր Դալլաքյանը ջանքեր է գործադրել Սեյրան Օհանյան-Գագիկ Ծառուկյան դաշինք ձևավորելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր Վիկտոր Դալլաքյանը որոշ փակագծեր բացեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ քաղաքական բանակցություններից: Փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Վիկտոր Դալլաքյանն ընդգծեց, որ ինքը ջանքեր է գործադրել, որպեսզի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ կայանա Գագիկ Ծառուկյան-Սեյրան Օհանյան համագործակցու թյուն: 

Սամվել Բաբայանը լոբբինգ է անում «Համախմբման» համար. Վիկտոր Դալլաքյանը բացեց փակագծերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր Վիկտոր Դալլաքյանը բացել է փակագծերը, թե ինչ ստվերային գործընթացներ են տեղի ունեցել «Համախմբում» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների հետ ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցելու համաձայնագրի ստորագրումից հետո:

Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը համագործակցության համաձայնագիր ստորագրեցին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համախմբում» և «Ժառանգություն» կուսակցություններն ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ստորագրեցին Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայնագիրը ստորագրեցին «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարը կայցելի Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախագահի հրավերին ի պատասխան կայցելի Բեռլին: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:

Սամվել Բաբայանը մեր համագործակցության մեջ մեծ դերակատարում չունի. Օհանյանը պատասխանեց Դալլաքյանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հերքում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մեծ դերակատարումը Վարդան Օսկանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր համագործակցության մեջ:

Զարուհի Փոստանջյանը ցանկության դեպքում կարող է դառնալ նորաստեղծ դաշինքի ցուցակի առաջին կին թեկնածուն

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ցանկության դեպքում  կարող է լինել Օսկանյան-Հովհաննիսյան-Օհանյան նորաստեղծ դաշինքի առաջին կին թեկնածուն: «Ժառանգություն», «Համախմբում» կուսակցությունների և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի միջև ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների « հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Երրորդ հանրապետություն»-ն ԱԺ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում չունի

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երրորդ հանրապետություն» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու վերջնական որոշում դեռ չունի: Փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց կուսակցության հիմնադիր Վիկտոր Դալլաքյանը:

Ամերիկյան մշակույթը հայ հանրությանը կներկայացվի ֆիլմերի տեսքով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդկային պատմությունների խճանկար» խորագրով ամերիկյան ֆիլմերի ցուցաշար-ծրագիրը Երևանում կանցկացվի փետրվարի 13-ից մարտի 31-ը: Այն համաշխարհային հանդիսատեսին է ներկայացնում տարբեր մրցանակների արժանացած ժամանակակից ամերիկյան վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, տալիս է գործնական գիտելիքներ վավերագրության ասպարեզում, ինչպես նաև բացա հայտում է ամերիկյան հասարակությունն ու մշակույթը՝ անկախ կինոգործիչների աչքերով:

Արցախի ՊԲ-ն հերքել է դիվերսիոն ներթափանցման փորձի մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն այն մասին, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԼՂՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն այն անվանել է հորինվածք:

Վիկտոր Դալլաքյանը «Համախմբում» կուսակցության հետ դաշինքը դադարեցրել է ստվերային գործընթացների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երրորդ հանրապետություն» կուսակցության առաջնորդ Վիկտոր Դալլաքյանը ներկայացրել է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու «Համախմբում» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների հետ համագործակցության  համաձայնագիրը լքելու պատճառները:

Թուրքմենստանից Հայաստան. հայուհին պատրաստ է հայրենադարձվել մշտական աշխատանք ունենալու պարագայում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օրը սովորական էր, աշխատանքային՝ բացառությամբ մի փոքրիկ փոփոխության. իմ նոր աշխատավայրում (Հայաստանի զարգացման հիմնադրամում) ու հենց իմ սենյակում որոշ ժամանակով կամավորական աշխատանք էր կատարելու Թուրքմենստանից Հայաստան ժամանած ազգությամբ հայ Մարիան։

ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը փետրվարի 13-ին արտահերթ նիստ է գումարել, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում կրկին խոսել է նախապայմանների լեզվով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում կրկին հանդես է գալիս նախապայմանների լեզվով. Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարար Ահմեդ Արսլանը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանը կարող է բացվել միայն, երբ կկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Հայաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիա

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու նպատակով Հայաստանից Սիրիա 40 տոննա մարդասիրական օգնություն կտեղափոխվի:

Amnesty International-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել Լապշինին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը խստորեն դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուսից Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանում բլոգերը բռնությունների և անարդար դատավարության սպառնալիքի տակ է: Այն կոչ է անում դադարեցնել Լապշինի դեմ քրեական վարույթը և անհապաղ ազատ արձակել բլոգերին:

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL