Daily Archives: February 15, 2017

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Վարուժան Ավետիսյանին, Ժիրայր Սեֆիլյանին և Մարտիրոս Հակոբյանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղաբաշխված կալանավորված անձանց՝ Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Մարտիրոս Հակոբյանի պահման պայմանների ուսումնասիրության նպատակով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և ար ագ արձագանքման վարչությունների մասնագետները 2017 թվականի փետրվարի 15-ին չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Հոլիվուդում ծրագրում են Էկրանավորել «Վարպետը եւ Մարգարիտան»

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանավորվում Է  լիամետրաժ ֆիլմ նկարահանել Միխայիլ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» վեպի հիման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline-ը:
Կինոնկարի պրոդյուսերը կլինի Գրեյս Լոհը, որն ավելի վաղ աշխատել Է «Ժամանակի մեքենան ջակուզիում» ֆիլմի վրա, եւ Սվետլանա Միգունովա-Դալին՝ «Թիվ 17 լեգենդը» ժապավենի պրոդյուսերը: 

Մեր հիմնական կապիտալը՝ մարդը, պետք է լինի կիրթ և գրագետ. Կարեն Կապարետյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի պետական համալսարանը շարունակում է նշանակալից դեր կատարել թե´ գիտակրթական, թե´ հասարակական գիտակցության ձևավորման առումով, և պետք է քննարկել, թե ինչպես կրթական համակարգն ավելի արդիական ու արդյունավետ դարձնել», – ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը ԵՊՀ ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմÕ « հետ հանդիպման ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ներկայացրել է կառավարության ծրագրով նախատեսվող միջոցառումները և բարեփոխումները՝ նշելով.  «Ինչ էլ որ անենք, որպեսզի մեր երկիրը զարգանա, պետք է անենք խելացի, հաշվարկված, ուրիշ տարբերակ չունենք: Սա մեր առջև դրված հրամայական է: Մեր հիմնական կապիտալը՝ մարդը, պետք է լինի կիրթ և գրագետ»:

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 15-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է նաև հայ-բուլղարական ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը: Նշելով, որ Բուլղարիան պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցող առաջին եվրոպական երկրներից է, Վիգեն Սարգսյանն ընդգծել է համագործակցության զարգացման հնարավորությունները մի շարք ոլորտներում և կարևորել մասնավորապես ռազմական ոստիկանության, ռազմական կրթության, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում փորձի փոխանակումը: Դեսպանն իր հերթին հայտնել է համագործակցության զարգացման բուլղարական կողմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ համագործակցության արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ «Հմեյմիմ» ավիաբազայում փետրվարի 14-ին վայրէջք է կատարել Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բուլղարիան պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցող առաջին եվրոպական երկրներից է. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 15-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է նաև հայ-բուլղարական ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը:

Հայաստանից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն արդեն Լաթաքիայի Սբ Աստվածածին եկեղեցում է

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին ուղարկված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն արդեն հասել է Լաթաքիայի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի,  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-ից 22-ը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Բեռլինում տեղի է ունեցել հայ-գերմանական տնտեսական համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում ՀՀ և ԳԴՀ բարձրաստիճան պաշ­տոն­յա­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ 2017 թ. փետրվարի 15-ին կա­յա­ցավ հայ-գերմանական տնտեսական համաժողովը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Եթե Արամ սրբազանը մնա, ես կգնամ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սպասում է հոգևոր խորհրդի ժողովին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի պաշտոնաթող եղած նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը այլևս չի բնակվում պատրիարքարանում, լքել է իր սենյակն ու տեղափոխվել հայրական բնակարան, որը գտնվում է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մաշալյանն ասել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականի հետ զրույցում:

ԼՂՀ նախագահի խորհրդականն Արցախի ձայնը միջազգային ատյաններում լսելի դարձնելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանությունը միայն Պաշտպանության բանակի ուսերին թողնելը սխալ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական աշխատաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ Նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը:

Հայաստանի կառավարությունը հստակ ծրագրերով ցույց է տալիս, որ Հայաստանում ներդրում անելը շահավետ է

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հստակ ներդրումային ծրագրերով ցանկանում է ցույց տալ, որ Հայաստանում ներդրում անելը և գումար աշխատելը հնարավոր է ու շահավետ: Այդ մասին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ գործադիրը քննարկել է 470-ից ավելի ծրագիր, որոնցից 340-ը համարել է իրատեսական: Այդ ծրագրերի ընդհանուր ներդրումային փաթեթը կազմում է 3,2 միլիարդ դոլար, որից 2017 թվականին իրատեսակա ն է համարվում 830 միլիոնը:

Հարավային Կորեայի անվտանգության խորհուրդը քննարկել Է Կիմ Չեն Նամի մահվան շուրջ ստեղծված իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության կառավարությունն ուշադիր հետեւում Է ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի մահվան շուրջ իրադրության զարգացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նշվել Է Ազգային անվտանգության խորհրդի՝ երկրի նախագահի պաշտոնակատար Հվան Գյո Անի նախագահությամբ Սեուլում անցկացված արտակարգ նիստում: 

Հայաստան տեղափոխված Շահին Միրզոեւը վստահ է՝ Ադրբեջան վերադառնալն իր համար մահ է

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտանիքի հետ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված և ժամանակավոր ապաստան հայցած Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը նույնպես մասնակցում էր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովին, որը համախմբել էր  մի շարք փորձագետների, քաղաքական գործիչների: Նա աշխատաժողովի ընթացքում ելույթ ունեցավ՝ նշելով, որ Ադ րբեջանում գտնվելը իր եւ իր ընտանիքի համար ռիսկային էր: «Ես Ադրբեջանում մահվան ճիրաններից եմ փախել: Նորից այնտեղ վերադառնալն ինձ համար մահ է: Իսկ Հայաստան գալու առումով ես չեմ սխալվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

ՀՅԴ-ն այլ ուժերի հետ համագործակցությունը պայմանավորում է ընտրությունների արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ն այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելու հնարավորությունը կապում է Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների հետ: Փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելու վերաբերյալ հարցին:

Սփյուռքի ներուժի իրացմանն ուղղված աշխատանքները ներկայացվել են վարչապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերում, կառավարման ոլորտում սփյուռքի ներգրավմանն ու առկա ներուժի իրացմանն ուղղված հարցեր:

Հայաստանում արյան քաղցկեղի բուժման արդյունավետությունը միջինում 70-80 տոկոս է

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քաղցկեղային հիվանդություն հայտնաբերվում է տարեկան միջինը 70 երեխայի մոտ: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, հիվանդ երեխաների գրեթե 50 տոկոսի մոտ հայտնաբերվում է արյան չարորակ հիվանդություն:

Պարույր Հայրիկյանը համագործակցության առաջարկ կներկայացնի «Ելք» դաշինքին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար համագործակցության առաջարկ կներկայացնի «Ելք» դաշինքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, փետրվարի 15-ին նման որոշում կայացվեց կուսակցության նախագահության նիստի ընթացքում:

ՀՅԴ նախընտրական շտաբը կղեկավարի Աղվան Վարդանյանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում ՀՅԴ-ի նախընտրական շտաբը կղեկավարի ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն Աղվան Վարդանյանը հայտնեց, որ կուսակցության կենտրոնական շտաբում ներգրավված է 5 անձ: «Մենք արդեն ստեղծել ենք, և այսօր գործում են 13 ընտրատարածքային շտաբներ` նույն կառ ուցվածքով: Մեր 13 շտաբները գլխավորում են Դաշնակցության` ձեր ճանաչած կարևորագույն դեմքերը, ովքեր պատասխանատվություն են վերցրել», «Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց Վարդանյանը:

EU warned of #Ukraine conflict spreading to neighbouring #Belarus

EU Reporter Correspondent

The EU has been urged to intensify sanctions against Russia or risk a repeat of the Ukraine crisis in neighbouring Belarus.

Robert Reich: The latest White House mess exposes Donald Trump’s long con

Robert Reich
Donald Trump sold himself to voters as a successful businessman who knew how to get things done, a no-nonsense manager who’d whip government into shape.

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>