Daily Archives: March 1, 2017

Նալբանդյանը չի բացառում մինչև տարեվերջ մեկ երկրի կողմից Արցախի անկախության ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ հնարավոր է մեկ երկիր ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, սակայն միջազգային ճանաչման համար դա դեռ բավարար չէ:

Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակի միջոցառում Թբիլիսիում

Media Analytic Centre

2017 թվականի փետրվարի 28-ին, Թբիլիսիի Ռեդիսոն –բլու հյուրանոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակի երեկո:

Վարչապետի կոչը դրական է. սփյուռքահայերն ակնկալում են գործնական քայլեր

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սփյուռքահայերը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` սփյուռքահայությանն ուղղված կոչը ողջունելի և գնահատելի են համարում: «Արմենպրես»ի հետ զրույցում Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նշեց, որ այդ կոչը կարելի է ընկալել որպես բնական շարունակություն ՀՀ Նախագահի` Սփյուռքի մասով հնչած հայտարարությանը, որը հնչեց ՀՀԿ-ի վերջին համագումարին: Այդ ժամանակ Սփյուռքի դերակատարության մասով տրվեցին նոր սահմանումներ:

Արցախի նախագահն ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակա զմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Թուրք պատգամավոր Լեյլա Զանային սպառնում է մինչև 21 տարվա ազատազրկում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը պահանջել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Զանային դատապարտել 9-21 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հարցազրույց է տվել անօթեւաններին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հարցազրույց Է տվել այն հանդեսին, որն ավելի քան երկու տասնամյակ «Կարիտաս» կաթոլիկական բարեգործական կազմակերպության օգնությամբ թողարկում են անօթեւանները եւ տարածում փողոցներում: Ինչպես մարտի 1-ին հայտնել Է Il Messaggero թերթը, քահանայապետը հորդորել Է՝ կարիքավորներին չմերժել օգնության հարցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

ԱՄԷՆ ՕՐ ՍՈՒՄԿԱՅԻԹ ՄԸՆ Է ՀԱՅՈՒՆ ՀԱՄԱՐ

               Պատմական որեւէ  իրադարձութեան գնահատական տալէ  առաջ, անհրաժեշտ է  ուսումնասիրել  անոր ծնունդ  տուող  քաղաքական, տնտեսական եւ ընկերային պատճառները: 

Կայացավ «Կրթություն-21 դար» ցուցահանդեսի բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Կրթություն-21 դար» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի ունեցավ մարտի 1-ին։ 

Թուրքիայի դատարանը գործ չի հարուցի Գարո Փայլանին վիրավորած հաղորդավարի դեմ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի դատարանը մերժել է դատական գործ հարուցել մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին «անցեղ» անվանած հաղորդավարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Հունվարին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017 թվականի հունվարին գրանցվել է 209 ճանապարհատրանսպորտային պատահար:

Բարաք եւ Միշել Օբամաները հուշագրությունների հրատարակման պայմանագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նրա կինը՝ Միշելը, Penguin Random հրատարակչության հետ ստորագրել են իրենց հուշագրությունների հրատարակման պայմանագիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

ԻՊ-ի պարագլուխն ուղերձ Է հղել իր կողմնակիցներին. Alsumaria

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին իր ուղերձում խոստովանել Է ԻՊ-ի պարտությունը վերջերս տեղի ունեցած մարտական գործողություններում եւ կողմնակիցներին կոչ Է արել թաքնվել լեռնային շրջաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է  Alsumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նայնավայի նահանգի մի աղբյուրի:

Թրամփը հետաձգել է ներգաղթի նոր հրամանագրի ստորագրումը. CNN

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել Է ներգաղթի նոր հրամանագրի ստորագրումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցչի: 

Հայ արիները նշել են Հայր Արայի Հրաշագործության տոնը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն տարի հայ արիադավան հայերը Արարչի տոնից՝ Տրնդեզից հետո եւ հայարիական ամանորից՝ մարտի 21-ից առաջ նշում են Հայ տեսակի Գերագույն Աստծո՝ Հայր Արայի տոնը:

Իրանը հրաժարվել է իր մարզիկներին ուղարկել Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանի Իսլամական Հանրապետությունն իր ըմբշամարտիկներին չի ուղարկի Թուրքիայում կայանալից միջազգային մրցումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN Turk-ը:

Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017 թվականի հունվարին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1 մլն 600,1 հազար տոննա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2016 թվականի համանուն ժամանակահատվածում այն ավելացել է 93,8 տոկոսով:

Հայկական կողմի պաշտպանական հնարավորությունների հզորացումը կարող է զսպել հակառակորդի սադրանքները. Գագիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի վրա միջազգային ճնշումները պետք է ավելի հստակ դառնան: «Արմենպրես»ի հաղորդմամբ` մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Օրհան Փամուքը հորդորել Է Նոբելյան մրցանակը հանձնել միայն հայտնի գրողներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը հանդես Է եկել այս ամենահեղինակավոր պարգեւը միայն այն հեղինակներին շնորհելու օգտին, որոնք հայտնի են իրենց գրական աշխատությունների շնորհիվ: 

«Կոնսել» ընկերությունը ժամանակակից էներգախնայող բարձրակարգ լամպերով կլուսավորի Նոր Հաճընի կամուրջը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  և «Philips Lighting» ընկերության Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ «Կոնսել» ընկերության միջև ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր, որով  «Կոնսել» ընկերությունը սեփական միջոցներով  «Philips» ընկերության արտադրած ժամանակակից էներգախնայող բարձրակարգ լամպերով կլուսավորի Նոր Հաճընի կամուրջը։

Երկու դաշինքների շահերի համադրման քաղաքականությունը արդարացնում է իրեն. Գագիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության շահերի համադրման քաղաքականությունը լիովին արդարացնում է իրեն: «Արմենպրես»ի հաղորդմամբ` մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորԳագիկ Մինասյանը:

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL