Daily Archives: March 2, 2017

Մամեդյարովը մարտի 6-ին կայցելի Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մարտի 6-7-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Պեսկովը հաստատել է Պուտինի եւ Պորոշենկոյի հեռախոսային շփումները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել Է, որ վերջին ժամանակներս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքիային հեռախոսային շփումներ Է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, բայց Ավդեեւկայում կրակի դադարեցման հարցեր չեն քննարկվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Բարեգործությունը աղմուկ չի սիրում». Մուրադ Աքյուզ

Մարտի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզին:

Տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 2-ին Դիվանագետի օրվա կապակցությամբ այցելել է Արտաքին գործերի նախարարություն և հանդիպում է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ: 

Ռուսաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքային դիրքորոշմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին, և դա նրա սկզբունքային դիրքորոշումն է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ամենշաբաթյա իր ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության մշտական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով շփման գծում լարվածության աճը:

Լեւոն Ալթունյանը կոչ է անում սփյուռքահայերին աջակցել հայրենիքի առողջապահության ոլորտի արդիականացմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի արդիականացման նպատակով, հետամուտ լինելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորին` առողջապահության նախարարությունը հաջորդ շաբաթ շուրջ 30 նամակ կուղարկի աշխարհի առաջատար կլինիկաներին` համագործակցության առաջարկով:

Ամերիկացիների մեկ երրորդը դեմ չԷ ԱՄՆ-ից Կալիֆոռնիայի անջատվելուն. Rasmussen reports

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների ավելի քան 30 տոկոսը դեմ չԷ ԱՄՆ-ից Կալիֆոռնիայի նահանգի անջատվելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Rasmussen reports կազմակերպության հարցման տվյալները, որն զբաղվում Է հասարակական կարծիքի ուսումնասիրմամբ:

Եվրախորհրդարանը Մարին լե Պենին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավորները մարտի 2-ին կայացած լիագումար նստաշրջանում քվեարկել են եվրապատգամավոր եւ «Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Մաշալյանը կոչ է արել Աթեշյանին չառաջադրվել Պոլսո պատրիարքի տեղապահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանում մինչև մարտի 15-ը կայանալիք տեղապահի ընտրությամբ պատմության գիրկը կանցնի պատրիարքական փոխանորդի ժամանակաշրջանը: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս մասին խոստում է տվել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ներկայությամբ, և այդ խոստումը ներառվել է արձանագրությունների մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ակոս» պարբերականի հետ զրույցում ասել է Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

‘Lisbon Lion’ Tommy Gemmell dies, aged 73

Tommy Gemmell, a member of Celtic’s ‘Lisbon Lions’ team which won the 1967 European Cup, has died at the age of 73 after a long illness.

Գարո Փայլանը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից մերժում ստանալուց հետո քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը որոշում է կայացրել դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Արդեն լավ մրցակցություն ունենք մարմնամարզության առաջնությունում. Հակոբ Սերոբյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ մարմնամարզության հանրապետական առաջնությունում նախատեսվածից շատ մասնակից կա:

Հաստատվեց ընտանեկան դրամագլխից ամսական 25 հազար դրամ տնօրինելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո ընտանեկան դրամագլխից ամսական փոխանցումներ կատարելու մասին որոշումը:

Կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների մասին տեղեկություններն այսուհետ առանձին կներկայացվեն

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերը, դրանց ընթացքը կամ կարճման որոշումները կհրապարակվեն առանձին: Կառավարության մարտի 2-ի նիստում, ներկայացնելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն, այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: 

Առևտրի շրջանառությունն ավելացել է 9,4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017 թվականի հունվարին առևտրի շրջանառությունը կազմել է 128 մլրդ 759,3 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2016 թվականի հունվարին այս նույն ցուցանիշը կազմել էր 117 մլրդ 958,4 մլն դրամ: Այն 9,4 տոկոսով պակաս է այս տարվա շրջանառության ծավալից:

Տատիկը տպավորիչ պար Է կատարել իր ծննդյան 100-ամյակի օրը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram-ում տարածում Է ստանում 100 տարեկան տատիկի ներկայացնող տեսանյութը, որը տպավորիչ պարում Է իր 100-րդ ծննդյան օրը: Հոլովակը գրավել Է Mashable պորտալի ուշադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Յագլանդը մտահոգված է Թուրքիայում կալանավորված լրագրողների ու պատգամավորների հարցով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին իր մտահոգությունն է հայտնել այդ երկրում կալանավորված լրագրողների և պատգամավորների վիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle լրատվամիջոցը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը խոսել է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ մշակութային ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ Թիմ Ուիլսոնը բարձրացրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված մշակութային ցեղասպանություն հարցը:

Էդվարդ Նալբանդյանը դիվանագետի օրվա կապակցությամբ ղարաբաղյան հիմնահացի խաղաղ հանգուցալուծում է ցանկացել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Դիվանագետի օրվա, ինչպես նաև ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25 ամյակի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:

Ֆրանսիան ողջունում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակ հայտարարություն է արել Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրի բանակցությունների ավարտի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL