Daily Archives: March 8, 2017

ՀՀ Նախագահի այցի առթիվ Փարիզի փողոցներից մեկը կվերանվանվի Զաբել Եսայանի անունով

ՓԱՐԻԶ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի առթիվ Փարիզի փողոցներից մեկը կվերանվանվի հայտնի հայ գրող, ֆեմինիստ Զաբել Եսայանի անունով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Փարիզի քաղաքապետարանում, հյուրընկալելով ՀՀ Նախագահին, հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահների դիրքորոշումները բոլոր հարցերի շուրջ շատ մոտ են

ՓԱՐԻԶ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա հատկապես խորհրդանշական է, քանի որ տեղի է ունենում Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաև Կանանց իրավունքների միջազգային օրը:

Ֆրանսիայի Նախագահը Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտում է որպես խաղաղության հաստատման քայլ

ՓԱՐԻԶ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչումը Ֆրանսիայի համար հիշեցում է, որ միջազգային հանրությունը երբեք չի կարող ընդունել որևէ ժողովրդի ոչնչացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նման հայտարարությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հանդես եկավ Ֆրանսիայի Նախա գահ Ֆրանսուա Օլանդը:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումն ավարտվել է. Օրակարգում երկկողմ կապերն ու ԼՂ հիմնախնդրի կարգավորումն են (լրացվում է)

ՓԱՐԻԶ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ կապերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը:

Փարիզում կհիմնվի «Հայաստանի տուն», իսկ Երևանում «Ֆրանսիայի տուն». ՀՀ Նախագահը հյուրընկալվել էր Փարիզի քաղաքապետարանում

ՓԱՐԻԶ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, հանդիպումից հետո Փարիզի քաղաքապետարանի «Հանդիսությունների» սրահում ՀՀ Նախա գահն ու Փարիզի քաղաքապետը ելույթներ ունեցան հավաքված փարիզահայ համայնքի ներկայացուցիչների առջև:

Հայաստանի Նախագահը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա պատերազմը կանխելու համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախքան Ֆրանսիայի Հանրապետություն պաշտոնական այցը հարցազրույց է տվել «Ֆրանս Պրես» գործակալությանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի ամենաուշագրավ հատվածները:

Կալիֆորնիայի Սենատում Հայաստանի ու Արցախի հետ առևտրի, արվեստի ու մշակույթի փոխանակման հանձնախումբ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Սենատի օրենքների հանձնաժողովը  ստեղծել է Հայաստանի ու Արցախի առևտրի, արվեստի ու մշակույթի փոխանակման հատուկ հանձնախումբ:

Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ:

Սոցինտերնի 25-րդ համագումարը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալիստական ինտերնացիոնալ միջազգային հասարակական կազմակերպության 25-րդ համագումարի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ  բանաձև է ընդունվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Nouvelles d’arménie-ն, Սոցինտերնի հերթական համագումարը կայացել է Կոլումբիայի Կարթագեն քաղաքում, 2017թ. մարտի 2-4-ը:

Վարուժան Ոսկանյանն առաջարկում է սփյուռքի միջոցով ձևավորել առևտրային պալատների միջազգային ցանց

ՓԱՐԻԶ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի էկոնոմիկայի նախկին նախարար Վարուժան Ոսկանյանն առաջարկում է հայկական սփյուռքի միջոցով ձևավորել առևտրային պալատների միջազգային ցանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, Ոսկանյանն այս մասին Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից առաջ` լրագրողների հետ ճեպազրույցում:

Եվրոպահայ սփյուռքի ներկայացուցիչները դրական են գնահատում Հայաստանի անցումը խորհրդարանական համակարգի

ՓԱՐԻԶ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական կառավարման համակարգին անցումը ճանապարհ է բացում դեպի ավելի դինամիկ ու ժողովրդավարական երկիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Օ դը Սենի նահանգապետ Պատրիկ Դևեջյանը:

Չավուշօղլուն կրկին քննադատությամբ է հանդես եկել Գերմանիայի հասցեին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին քննադատել է Գերմանիային:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Կնոջ դերը քաղաքականության մեջ. մեկնաբանում են Հայաստանի խորհրդարանի կին պատգամավորները

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում կանանց դերը տարեցտարի ավելանում է: Կանանց ներկայացվածությունը, դերն ու նշանակությունը Հայաստանի քաղաքական կյանքում երբեք չի եղել այն մակարդակի վրա, ինչ վերջին տարիներին է: Ազգային ժողովի 6 խմբակցություններից երկուսի ղեկավարները կին են, իսկ, ընդհանուր առմամ բ խորհրդարանի 131 պատգամավորներից 13 կին են:

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 5,7 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 1 մլն 259 հազար 657 զբոսաշրջիկ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2015 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1 մլն 192 հազար 120 մարդ: 2016 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվ ն ավելացել է 67 հազար 537-ով կամ 5,7 տոկոսով:

Զարուհի Փոստանջյանը հայտարարել է նոր քաղաքական պլատֆորմ ձևավորելու մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկայում Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կհայտարարի նոր քաղաքական պլատֆորմի ձևավորման մասին: Մարտի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ մի խումբ քաղաքացիների հետ նախաձեռնում է նոր քաղաքական պլատֆորմ, որը միտված է լինելու ողջ հանրության համախմբմանը: «Պլատֆորմը ներգրավված է լինելու բոլոր քաղաքական գործընթացներում, այդ թվում` հետընտրական զարգացումներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Փոստանջյանը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ավարտել է Տավուշի մարզ նախընտրական այցը և քարոզչությունը կշարունակի Կոտայքի մարզում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ են ունեցել Տավուշի մարզում, իսկ նախընտրական հաջորդ այցը պլանավորում են իրականացնել Կոտայքի մարզ:

Russia’s Gazprom Neft interested in Iranian oil fields Shangule, Cheshmeh-Khosh

HOUSTON, March 8. /TASS/. Russian oil major Gazprom Neft currently seeks the development of only two Iranian oil fields, namely Shangule and Cheshmeh-Khosh, but open for participation in other projects as well, First Deputy Chief Executive Officer of the company Vadim Yakovlev told TASS.

Israel Army Seeks More Jail Time for Soldier who Killed Palestinian

Israeli army prosecutors on Tuesday appealed an 18-month jail term imposed on a soldier who shot dead a wounded Palestinian assailant, calling it “excessively lenient.”

Jordan to Try 5 IS Suspects over Deadly Border Attack

Five suspected Islamic State group jihadists are to stand trial in Jordan on charges of planning a deadly suicide attack last year on the Syrian border, a judge said Tuesday. 

Ceasefire Announced in Syria’s Eastern Ghouta

A ceasefire has been declared in Syria’s Eastern Ghouta, a rebel bastion near Damascus, to run from midnight last Sunday to March 20, Russia’s defense ministry said.

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button