Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

ԱԱԾ-ն մշակույթի նախարարությունում ուսումնասիրություններ չի իրականացնում. Լիլիթ Մակունց

June 5, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
ԱԱԾ-ն մշակույթի նախարարությունում ուսումնասիրություններ չի իրականացնում. Լիլիթ Մակունց

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը մշակույթի նախարարությունում ուսումնասիրություններ չի իրականացնում, քանի որ հնարավոր չարաշահումների վերաբերյալ իրավական հիմքեր նորանշանակ նախարարը չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Նախարարությունում չարաշահումների հետ կապված իրավական հիմքեր ես չեմ կարող տրամադրել: Այսինքն, ես չեմ կարող օգտագործել չարաշահումներ բառը, որը իրավական տերմին է: Ես պետք է դրա համար հիմքեր ունենամ, բայց իրավական հիմքեր ես չունեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Մակունցը:

Այնուամենայնիվ, Լիլիթ Մակունցն ընդգծեց, որ եղել են բյուջեի միջոցները ոչ բարեխիղճ ծախսելու դեպքեր, այսինքն՝ նախատեսվածից ավելի միջոցառումների պլանավորում, ինչը բյուջեի առումով հանգեցրել է ճգնաժամի: «Միգուցե, նրանք դա բարի նպատակներով են արել, ցանկացել են ավելի շատ միջոցառումներ անցկացնել, սակայն ստացվում է, որ այս առումով բավականին սխալ քաղաքականություն է տարվել»,- ասաց նախարարը՝  պարզաբանելով, որ խոսքը 2018թ. հունվարից մինչև իր պաշտոնավարումն ընկած ժամանակահատվածի մասին է:

Հարցին՝ հնարավո՞ր է որոշ ծրագրեր վերանայվեն, նախարարը պատասխանեց. «Հիմա մենք որդեգրում ենք հետևյալ քաղաքականությունը. այն ծրագրերը, որոնք նախնական հաստատված են եղել, բայց վերջնական չեն, մենք փորձում ենք դրանք վերանայել և խնայողություններ անել: Դրանց մի մասի համար գումարներ արդեն հատկացված են, մյուս մասի համար՝ դեռ ոչ»:

http://armenpress.am/arm/news/936221/

Previous Post

Պարտավոր ենք քաղաքացիներին ընտրելու հնարավորություն տալ. Թանդիլյանը՝ կուտակային կենսաթոշակների մասին

Next Post

Թուրք դերասանուհին մերժել է մեկ գիշերվա դիմաց իրեն 1 մլն դոլար առաջարկած ադրբեջանցի գործարարին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.