Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին դեկտեմբերի 22-ից կվերսկսի աշխատանքը

December 20, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին դեկտեմբերի 22-ից կվերսկսի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկի ճոպանուղին, որը լրջորեն վնասվել էր սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով,  վերականգնվել է և տոն օրերին ամբողջությամբ պատրաստ կլինի դիմավորել և սպասարկել  բոլոր այցելուներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ջերմուկի ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը նշեց, որ ճոպանուղին հնարավորինս վերականգնել են, և դեկտեմբերի 22-ից լիարժեք կսկսեն աշխատել:

«Ընդհանուր տեխնիկական վերականգնողական աշխատանքները ավարտել ենք, և տոն օրերին ամբողջությամբ պատրաստ կլինենք: Որոշ թերություններ կան, քանի որ Ջերմուկում ամենաշատ արկեր ընկել են հենց ճոպանուղու տարածքում, սակայն այդ թերություններն արդեն գարնանը կշտկենք: Վնասվել էին նաև հարակից սրճարանները և ժամանցի վայրերը, որոնք նույնպես վերականգնվել են»,-ասաց ճոպանուղու տնօրենը:

Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին  տեղակալ Վարդան Սարգսյանն ասաց, որ սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով Ջերմուկում հրետակոծվել էր  մեկ առողջարան, ինչի հետևանքով վնասվել էին տանիքը, պատուհաններն ու պատերը:

«Առողջարանի պատուհանները վերականգնել են, պատերի վերականգնումը ընթացքի մեջ է, իսկ  տանիքը ժամանակավոր վերականգնվել է. մյուս տարի հիմնական աշխատանքը կարվի: Ունեինք նաև վնասված փոքր  հյուրատներ, որոնք ստացել են ֆինանսական աջակցություն, ինչպես նաև իրենք իրենց միջոցներով իրականացրել են վերականգնողական աշխատանքներ: Որոշ աշխատանքներ ամբողջությամբ են իրականացվել, որոշները ընթացքի մեջ են, իսկ մի մասն էլ ավելի տաք եղանակներին կարվեն»,- ասաց Վարդան Սարգսյանը:

Անդրադառնալով այցելուների և զբոսաշրջիկների թվին՝  նա ընդգծեց, որ վերականգնման փուլը համընկել է զբոսաշրջային  ցածր սեզոնի հետ, բայց անցած տարվա  այս օրերի համեմատ, այցելուների թիվը ավելի պակաս է, իսկ նոր տարին Ջերմուկում դիմավորել ցանկացողների թիվը դեռ հնարավոր չէ հստակ նշել:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանն ընդգծեց, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից սկիզբ առած ադրբեջանական ռազմական ագրեսիան իր զգալի բացասական ազդեցությունն է ունեցել զբոսաշրջության ոլորտի վրա, մասնավորապես՝ զբոսաշրջային հոսքերի դադարեցումը կամ կտրուկ նվազումը ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզեր առաջացրել են բազմաթիվ խնդիրներ տեղում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտներ շահագործող անձանց գործունեության համար:

«30-ից ավել հյուրանոցային տնտեսության օբյեկտ շահագործող անձանցից ստացվել է նախապես կատարված ամրագրումների չեղարկումների և կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն։

Զբոսաշրջիկներ ներգրավելու գործընթացում Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտներ շահագործող տնտեսավարողներին աջակցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել և ՀՀ շահագրգիռ պետական մարմիններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզերում զբոսաշրջության խթանման միջոցառումը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Նախագիծը շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքների հիման վրա կլրամշակվի և սահմանված կարգով կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ»,-ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալը։

Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ներկայումս շրջանառվող նախագիծը վերոգրյալ մարզերում զբոսաշրջային հոսքերի ակտիվացման համար կարևոր նշանակություն կունենա, այնուամենայնիվ, ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում զբոսաշրջային հոսքերը խթանելու և ծառայություններ մատուցող անձանց աջակցելու նպատակով հնարավոր լրացուցիչ միջոցառումները, ինչպես օրինակ՝ տեղական մեդիա դաշտի միջոցով իրականացվող ռեպորտաժների, հաղորդումների, տեսանյութերի հեռարձակումներով, բնակիչների հետ անմիջական շփման մեթոդով անվտանգության բաղադրիչների ներկայացումը, հավելյալ խթան կհանդիսանան նաև ներքին զբոսաշրջային հոսքերի աճի համար։

Սուսաննա Հակոբյանն ընդգծեց, որ թե ՀՀ քաղաքացիները, թե զբոսաշրջիկները կարող են իրենց հանգիստը անցկացնել Վայոց Ձորում և Սյունիքում, քանի որ հյուրանոցային տնտեսության օբյեկտները աշխատում են իրենց բնականոն ռեժիմով՝ չնայած նրանց առջև ծառացած խնդիրներին:

Գայանե Գաբոյան

Previous Post

ՀՀ իշխանությունը ձեռքի տակ եղած բոլոր միջոցներն օգտագործում է Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ բացելու համար

Next Post

World champions Argentina receive hero welcome on arrival

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.