Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Ադրբեջանը իր գործելակերպով հիշեցնում է «Ալ քաիդա»-ին եւ «Իսլամական պետությանը. Փաշինյան

November 10, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Ադրբեջանը իր գործելակերպով հիշեցնում է «Ալ քաիդա»-ին եւ «Իսլամական պետությանը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարացի է համարում Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ վերացնել ադրբեջանական զորքերի կողմից շփման գծի խախտումները եւ զորքերը դուրս բերել խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչպես նաեւ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպան քաղաքականությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ կառավարության նիստում ունեցած ելույթում:

ՀՀ վարչապետի խոսքով ԼՂ բնակչության նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսեւորում էր 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը եւ դրա վերականգնման տեւական խոչընդոտումը: «Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք հայկական գյուղերի կոնկրետ բնակարաններ, թաղամասեր, սպառնալիքներ տեղալով ՝բնակիչներին կոչ անում հեռանալ իրենց տներից, ու կրակոցներով զուգորդված իսլամական աղոթքի հրավեր, «ազան» միացնում գերհզոր բարձրախոսներով: Եւ հիմա այս գործելակերպի հեղինակները ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ իսլամական կրոնի եւ քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքը  աներկբա է: Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ  ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող «Ալ քաիդա»-ին եւ «Իսլամական պետությանը»»,- ասաց վարչապետը:

 

Previous Post

Վերահաստատում եմ մեր հավատարմությունը Պրահայի և Սոչիի պայմանավորվածություններին. Փաշինյան

Next Post

Գլոբալ էներգետիկ օրակարգը ոգեւորել է Ադրբեջանին, բայց միջազգային հանրությունը քայլեր պետք է ձեռնարկի այդ երկրի գործելակերպի առիթով. Փաշինյան

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.