Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Ադրբեջանը հայտարարում է, որ ԼՂ-ի հայերը իր քաղաքացիներն են, սակայն կրակում է նրանց վրա գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ. Փաշինյան

November 14, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Եթե փոխադարձաբար ընդունում ենք 1991-ի սահմանը, դրանով ֆիքսվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների սպանելու 54 փորձ է ձեռնարկել, որի հետևանքով 3 խաղաղ բնակիչ սպանվել է, 16-ը՝ վիրավորվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն իր քաղաքացիներն են, սակայն կրակում է նրանց վրա, երբ վերջիններս գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը խաղաղ բնակիչների սպանելու 54 փորձ է ձեռնարկել, որի հետևանքով 3 խաղաղ բնակիչ սպանվել է, 16-ը՝ վիրավորվել: Սա՞ է Ադրբեջանի՝ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է» նարատիվի իրականացումը»,- գրել է Փաշինյանը:

Նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Դեպքի վայր մեկնած շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի բնակիչներ` 27-ամյա Ս.Վանյանը և 45-ամյա Ա. Հայրապետյանը նշված գյուղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչվող տեղանքում, «Տ-150» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ կրակ է արձակվել։

Կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպչել են Ա. Հայրապետյանի դեմքին`պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։ Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Previous Post

Does Cracking Your Knuckles Give You Arthritis?

Next Post

The UK singles chart is 70. Is it time for it to retire?

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.