Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Ադրբէյջանի գիտա-պատմական “ատոմային“ ռումբը

May 18, 2019
in Mobile Home, Newsletter, Յօդուածներ
0

Ադրբէյջանի, ինչպէս նաև իր մեծ եղբօր, Թուրքիայի տափակութիւնն ու լկտիութիւնն էլ չպիտի մեզ հայերիս զարմացնեն, սակայն արի ու տես որ, Ադրբէյջանը ունի անսահման մեծ “գիտական‘‘ պաշարներ մեզ ջարդ ու փշուր անելու:                                                                                                                                                     Ներկայիս “ատոմային“ ռումբն է Ադրբէյջանի գորգերի “իրևանեան“ խուբը: Գիրք-ալբոմը, հրատարակուած է Բաքւում մի խումբ փրոֆեսոր- դոկտորների կողմից: Հրատ. Տարին անյայտ է, սակայն այն ներկայացուել է Ֆրաքֆուրթի միջազգային գրքերի տօնավաճառում (2018) և ցրւել է անվճար անցորդների մէջ, իսկ այժմ AMAZON-ում “Վաճառւում‘‘ է 504,- Եվրոով:                                                                                                     Գիրք-ալբոմը, իբր գորգերի մասին է, սակայն իրականութեան մէջ, ներկայիս ՀՀ-ի տարացքը իր պատմամշակոյթաին հարստութեամբ, ներկայացւում է, որպէս արևմտեան Ադրբէյջանի պատմական անքակտելի մաս:                                                                                                             Գիրքը բաղկացած է շուրջ 112 էջերից, որի 65 էջը նուիրւած է Ադրբէյջանի արևմտեան հատուածի (ՀՀ-ի և Երևանի խանութեան, Ժ.Ք.) պատմութեանը: Գունատիպ է և գրուած է անսահման վատ գերմաներէնով: Արդեօք միւս լեզուներով էլ է հրատարակուել, չգիտենք:                                                                                                    Այնքան առատ են կեղծիքներն ու սուտերը, որ մենք ի վիճակի չենք բոլորը ներկայացնել:Թարգմանաբար ներկայացնում ենք նախ յառաջաբանը, քանզի բաւականին խօսուն է:                                                                                                               ‘‘Ադրբէյջանի պատմաաշխարհագրական տարածքը:

Ադրբէյջան ազգը, որը 20-րդ դարի աւարտին իր պատմական տարածքի  միայն մի հատուածում անկախացաւ, ունի հին և հարուստ պետականութեան պատմութիւն: Պատմական Ադրբէյջանի սահմաններն են՝ հիւսիսում, Կովկասեան մեծ լեռնաշղթան, արևմուտքում՝ Ալագօզ լեռնաշղթան, ներառեալ Գօյչէ լիճը (ենթադրում ենք Սևան լիճը Ժ.Ք.), արևելքում՝ Կասպից ծովը, իսկ հարաւում  Զնջան- Համադանը (Պարսկաստան Ժ.Ք.) և համարւում է ամենահին քաղաքակրթութեան կենտրոններից մէկը:Այսօր Ադրբէյջան ազգը 2-րդ մեծ թուրք ազգն է Անատոլիայի թուրքերից յետոյ: Այս տարածքում, ադրբէյջանական տարածքում, որտեղ զարգացել է ադրբէյջանական պետական աւանդոյթները, առկայ է հարուստ և իւրայատուկ մշակոյթ:Այս պատմաաշխարհագրական շրջաններում ժամանակի ընթացքում զարգացել են Շիրւանը, Մուղանը, Շէքին, Ղարաբաղը, Նախիջևանը, Իրևանը և այլն:

Գուլիստանի (1813) և Թուրքմենչայի պայմանագրերով պատմական Ադրբէյջանի տարածքները բաժանուել են երկու պետութիւնների միջև, որի հետևանքով ստեղծուեցին հիւսիսային (Ռուսական կամ Սովետական) և հարաւային (Պարսկաստանի) Ադրբէյջան հասկացութիւնները: Անմիջապէս  Թուրքմենչայի պայմանագրից յետոյ, Ռուսաստանը ձեռնարկեց Ադրբէյջանի արևմտեան մասը հայկականացնել, արդիւնքում Ադրբէյջանի արևմտեան մասում, իրևանեան խանութեան սահմաներում, առաջին անգամ լինելով հարաւային Կովկասում հիմնւեց մի հայկական  պետութիւն: Այս պրօցեսի հետևանքով մի նոր աշխարհաքաղաքական հասկացութիւն յաւելուեց Ադրբէյջանի տարածքների հետ կապուած, որտեղ ՀՀ-ն է հիմնւել, կոչուեց  արևմտեան Ադրբէյջան (Իրևանեան Ռեգիոն)“:

Ադրբէյջանի կեղծ ու սուտ քարոզչութիւնը ծաւալուն է, չգիտենք որ մէկին անդրադառնանք: Հարկաւ միայն թիրախը մենք չենք՝ Վրաստան (Դաւիթ Գարեջիի     վանքային համալիր), ԻԻՀ “հարավային Ադրբէյջան“ և մասամբ Ռուսաստանը, որի 25 միլլոն իսլամ բնակչութիւնը օրնիբուն թրքականացւում է : Այսուամենայնիւ յոյժ հարուածը ուղղուած է անշուշտ, մեզ հայերիս:

Թուրքերն ու ադրբէյջանցիները ունեն “զէնքեր“, որոնք մեզ “պակասում“ են:

1- Սուտ լուրերի տարածում (մամուլ, գիրք, հեռուստացոյց, ռադիոհաղորդումներ, էլ- կայքեր, համաժողովներ և այլն):

2-Անտեղեակ, հետամնաց և մոլեռանդ հասարակութիւն, որը հաւատում և հաւատարիմ հետևում է ղեկավարութեանը, դառնալով բութ գործիք:

3-Իսլամի չարաշահումը փանթուրքիստական նպատակներով:

Կեղծ լուրերի և հակահայկական քարոզչութեան խմբին կարելի է դասել Ադրբէյջանի վարչապետի յայտարարութիւնը՝ թմրանիւթերի դէմ պայքարի 36-րդ համագումարում, որը տեղի է ունեցել Բաքւում, այս տարուայ Ապրիլ ամսում: “25 տարի է ինչ, ՀՀ բռնագրաուել է Լեռնային Արցախի շրջանը, որը նպաստաւոր տարածք է ահաբեկչութեան և թմրանիւթերի հանար “ իսկ Ալի Հասանովը, նոյն վարչապետի տեղակալը աւելացրել է “ՀՀ-ն ադրբէյջանի բռնագրաւեալ տարածքներում աճեցնում է թմրաբոյսեր, որոնց վաճառքով զէնք է գնում“ (16.04.2019, fa.arannews.com, պարսկալեզու, փանթուրքիստական կայքէջ): Այս ճառերը լսելով, Ի՞նչ են մտածել միջազգային համագումարի մասնակիցները, դժուար է պատկերացնել,և կամ շարունակական “գիտական“ համագումարները, Պարսկաստանի Ատրպատական նահանգի ադրբէյջանալեզու քաղաքներում, “Արցախը (Ղարաբաղը)պատկանում է իսլամական աշխարհին“ թեմայով:

Հարկաւ,պէտք չէ անդրադառնալ բոլոր անհեթութիւններին, սակայն կան պարագաներ, որոնք մտահոգիչ են: Օրինակ՝ Բեռլինի պետական Ազատ Համալսարանի գրադարանում առկայ են շուրջ 7 գիրք, արցախեան հակամարտութեան թեմայով, բոլորն էլ հրատարակուած ադրբէյջանի ծախսերով, գերմանացի հեղինակների կողմից և չկայ որևէ մի գիրք հայանպաստ և կամ չէզոք հեղինակի կողմից գրուած: Հիմա պատկերացնենք՝ ուսանողը գրում է գիտական աշխատանք, նախկին Սովետական Միութեան սառեցուած տարածքների հակամարտութեան մասին: Յստակ է չէ,՞ թէ արդիւնքը ինչ է լինելու:

Այս ու նման խնդիրների մասին բազմիցս փորձել ենք խօսել, նախկին ՀՀԿ իշխանութեան պատասխանատուների հետ, Ապարդիւն: Քանի որ, ԳԿ նախարարն էր Արմէն Աշոտեանը և կամ սփիւռքի առաջին և վեջին նախարարուհին՝ Հրանուշ Յակոբեանը: Յեղափոխական  նոր նախարարն էլ հետևեց Տիկին Յակոբեանի աւանդոյթին: Երբ Բեռլին էր ժամանել ժամանակ չգտաւ հանդիպելու աշխարհահռչակ Դոկտ. Տիկին Հոֆմանին և կամ Ազատ Համալսարանում հայագիտութեամբ զբաղւող երկու դասախօսներին, այլ գնաց Հալլէ քաղաք, մասնակցելու “Մաշտոց“ կենտրոնի հիմնադրման 20-ամեակին, պարգևեց հերթական շքանշանը և վերադարձաւ Երևան:

Սփիւքահայութեան հետ Մշակոյթային Կապի Կոմիտէի շնորհալի նախագահներ՝ Համազասպեան, Դալաքեան… ձեր պայծառ յիշատակը յաւերժ:

Այս բոլորը ի միջի այլոց:

Վերադառնանք թուրք-ադրբէյջանական կեղծարարութանը: Ընթացիկ տարուայ Փետրւարին, տեղի ունեցաւ Թեհրանում մի լուսանկարների ցուցահանդէս նուիրւած “Խոջալուի ցեղասպանութեանը“, որտեղ ի միջի այլոց ցուցադրւում էր մի յայտնի լուսանկար, հայոց ցեղասպանութիւնից, որպէս փաստ: Ազարիհա, պարսկալեզու կայքը (www.azariha.org, [email protected]), անդրադարձաւ այս խայտառակութեանը և գրեց “Որտեղի՞ց է ակունք առնում այս երկրի անսահման կեղծարարութիւնը“ և պատասխանում գրում է՝ “Ճշմարտութիւնն այն է որ, այս երկրի հիմքը դրուած է սուտի և գողութեան վրայ: Երկիր, որի անունը, գողութեան արդիւնք է (ԻԻՀ-եան Ատրպատականի նահանգ, Արաքս գետից հարավում), ուրեմն գոյատևելու համար շարունակ պէտք ունի սուտի և պատմութեան կեղծարարութեան“:

Փաստ: Բերենք մի քանի օրինակ գիրք-ալբոմի պատկերներից

 

Էջ 4: Գառնի հեթանոսական տաճար:

Մակագրութին: Հին թրքական տաճար“Գեռնի պալատը“: Բազմաստուած տաճար բիւզանդական ոճով: “Թիրիդատի գահ“: մ.թ.ա. I դ., կառուցուել է Արման թագաւոր Թիրդաթ I-ի կողմից, 14-րդ դարում վերակառուցւել է Հուլաքու Խանի կողմից:

 

============================================================================

Էջ 5: Արբիունի պալատ:

Կառուցւել է մ.թ.ա 782–ին, հին թրքական թագաւոր Արգիշտի I-ի կողմից:

 

===========================================================================

 

Էջ 8: Աղուանական Այրիվենգ տաճար,1214 Գիրշբուլաղի շրջան, Էլլար:

 

Էջ 8: Քարէ սնդուկ, 15-ից 16 դար, Սանգսուրի շրջան, Սիսեան, Ուրուգ գիւղ:

Արձանագրութիւնը արաբատառ ադրբէյջաներէնով: “Այս գերեզմանում է հանգչում Օղուլ իբն Մուրադը, 963 (1555)“:

(պատկերում, արաբատառ ադրբէյջաներէնը տեսանելի չէ Ժ.Ք.)

 

Էջ 17: Մեծ ու փոքր սարեր, դիտուած Իրևանի պալատից (Dubua de Mon Pere, 19-րդ դար):

 

 

(մեծ ու փոքր սարեր, այսինքն Սիսն ու Մասիսը և կամ Արարատները Ժ.Ք.):

Գիրք-ալբոմի միւս բոլոր պատկերների բացատրութիւները նոյնպէս խեղաթուրուած են:

 

Ժիրայր Քոչարեան, Ապրիլ 2019

 

 

 

 

Previous Post

«ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ «ՄԵԼԳՈՆԵԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԻՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ԱՐՍԻՆԷ ՇԻՐՎԱՆԵԱՆԻ ՀԵՏ

Next Post

Թրքական Բանտէն Փախուստ տուած Պոլսահայ Մտաւորական Սեւան Նիշանեան ՀՀ Քաղաքացիութիւն Ստացած է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.