Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Ազգային փոքրամասնությունների մասին առաջին համապարփակ օրենքը Հայաստանում ավելի լսելի կդարձնի նրանց ձայնը

March 13, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Ազգային փոքրամասնությունների մասին առաջին համապարփակ օրենքը Հայաստանում ավելի լսելի կդարձնի նրանց ձայնը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մշակվել և հանրությանն է ներկայացվել ազգային փոքրամասնություններին վերաբերող առանձին համապարփակ օրենքի նախագիծ: Հանրային քննարկման փուլում գտնվող օրենքի նախագծի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի հետ:

-Պարոն Քոչարյան, անկախության հռչակումից ի վեր տարբեր օրենքներում և իրավական ակտերում տեղ են գտել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ դրույթներ, սակայն չենք ունեցել առանձին օրենք ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին: Ինչի՞ն է ուղղված այս օրենքը:

-Անկախության հռչակումից  ի վեր մենք նման համապարփակ օրենսդրական կարգավորումներ ազգային փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում իսկապես չենք ունեցել: Դրա փոխարեն ունեցել ենք որոշակի դրույթներ տարբեր օրենսդրական ակտերում: Ինչ-որ ժամանակում նման լուծումները կարող էին համարվել ընդունելի, քանի որ հիմնականում համապատասխանում էին ոլորտում առկա կարիքներին: Նոր Սահմանադրությամբ՝ 2015-ից հետո իրավիճակը փոխվեց, պահանջ դրվեց օրենսդրական կարգավորումները դարձնել ավելի համակարգված, միասնական օրենսդրական ակտում սահմանված: Հաշվի առնելով սահմանադրական պահանջը՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար անհրաժեշտություն առաջացավ պատրաստել այս օրենսդրական նախագիծը:  Մասնավորապես  պետք է   հստակ սահմանել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց շրջանակը և իրավունքները, այս ոլորտում պետական մարմինների խնդիրները: Առկա են ևս մի շարք խնդիրներ, որոնք համակարգված օրենսդրական լուծումների են սպասում: Մեր հիմնական նպատակադրումը ազգային փոքրամասնությունների խոսքն ավելի լսելի և իրավունքներն ավելի պաշտպանված դարձնելն է:

-Կհստակեցվե՞ն արդյոք, թե որոնք են ազգային փոքրամասնությունները և որոնք էթնիկ խմբերը: Ի՞նչ չափանիշներ են լինելու ազգային փոքրամասնություններին սահմանելու համար:

– Օբյեկտիվ անհրաժեշտություն կար նաև հստակ սահմանել այն անձանց շրջանակը, որն անվանում ենք ազգային փոքրամասնություններին պատկանող: «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքն ընդունելով՝ ակնկալում ենք նախ հստակեցնել այդ անձանց շրջանակը, ինչպես նաև «ազգային փոքրամասնություն» հասկացությունը: Մինչ օրս մեր օրենսդրությունն այն հստակ չի սահմանել, և պարզ չէ, թե ովքեր են այդ մարդիկ Հայաստանում: Օրենքում խոսվում է ուրույն ազգային կամ էթնիկ ինքնությունն ունեցող Հայաստանում պատմականորեն ձևավորված խմբի մասին: Այս մոտեցումը լիովին համապատասխանում է  գոյություն ունեցող չափանիշներին: Օրենքը նաև կոնկրետ սահմանում է, թե  որ խմբերն են համապատասխանում այդ չափանիշներին: Այսօր Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն են ասորիները, բելառուսները, եզդիները, գերմանացիները, լեհերը, հրեաները, հույները, ռուսները, վրացիները, ուկրաինացիները և քրդերը: Ազգային փոքրամասնությունների շրջանակը որոշելիս հաշվի չի առնվել նրանց անդամների քանակը, քանի որ անձանց իրավունքների իրականացումը չպետք է պայմանավորված լինի նրանց թվով: Մենք որդեգրել ենք շատ ներառական մոտեցում, որպեսզի յուրաքանչյուր ազգային խումբ, որը պատմականորեն ապրում  է Հայաստանում, ճանաչված և ներկայացված լինի:

Իսկ այլ էթնիկ ինքնություն ունեցող  անձանց իրավական կարգավիճակը տարբերվում է ազգային փոքրամասնությունների անդամների արտոնություններից: Այսպիսի անձանց վրա պետք է տարածվի մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր մեխանիզմը առանց որևէ խտրականության:

– Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց խնդիրները և իրավունքների իրացման հետ կապված հարցերը քննարկելու համար կստեղծվի նրանց հարցերով զբաղվող մարմինը: Ովքե՞ր կլինեն այդ մարմնում և ի՞նչ լիազորություններ կունենան:

– Կարևոր է նաև հստակեցնել ազգային փոքրամասնություններին վերաբերող որոշումների կայացման գործընթացում հենց իրենց մասնակցության մեխանիզմը: Հենց այս հարցերով պետք է զբաղվի այդ մարմինը: Այն ներկայում էլ գործում է, սակայն դրա կարգավիճակը անորոշ է, և այն սահմանված է ենթաօրենսդրական ակտերով:  Այդ կառույցը  ունենալու է օրենքով նախատեսված մարմնի կարգավիճակ: Այս մարմնում ներկայացված կլինեն Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնություններն առանց բացառության և որևէ խտրականություն: Այդ խորհրդակցական մարմնի գործառույթները սահմանվում են օրենքով: Այն հանդիսանում է յուրահատուկ հարթակ ազգային փոքրամասնություններին հուզող բոլոր խնդիրները իշխանության տարբեր օղակներին ներկայացնելու համար: Իսկ պետական կառույցների համար սահմանում է պարտականություն՝ համապատասխան ձևով արձագանքել նրանց հարցադրումներին: Ընդհանուր նպատակն է ստեղծել մեխանիզմ, որ պետական կառույցներն արդյունավետ համագործակցեն ազգային փոքրամասնությունների հետ, որպեսզի ընդունվող որոշումներում հնարավորինս հաշվի առնվեն ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու շահերը:

-Նախագիծը ներկայում հանրային քննարկման փուլում է, և ազգային փոքրամասնությունների որոշ ներկայացուցիչները բաց նամակով իրենց անհանգստությունն են հայտնել այն առումով, որ  անցումը խորհրդարանական կառավարմանը նվազեցնում է ազգային փոքրամասնությունների Խորհրդի կարգավիճակը։ Արդյո՞ք կա նման վտանգ և օրենքի նախագծի հանրային քննարկման փուլում արդյոք հանդիպել եք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Եթե այո, ապա ինչ կարծիքներ ու մտահոգություններ են արտահայտել:

– Արդեն հանդիպել ենք  ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային–մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի հետ: Ակտիվ քննարկում է ընթացել նաև e-draft հանրային քննարկումների էլեկտրոնային հարթակում: Արձագանքը, ընդհանուր առմամբ  եղել է դրական, շատ առաջարկներ և դիտողություններ չկան: Հիմնական ուշադրությունը խորհրդի կարգավիճակին, ձևավորմանը և աշխատանքներին են վերաբերում:  Այո, առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են նաև մեր պետությունում կառավարման ձևի փոփոխությամբ, սակայն որևէ կերպ ուղղված չեն նշված մարմնի կարգավիճակի նվազեցմանը: Հակառակը, ենթաօրենսդրական ակտով նախատեսված մարմնի տեղը առաջարկվում է ստեղծել, ինչպես արդեն նշեցի, օրենքով սահմանված պետական կառույց, ինչը նոր իրավունքներ և հնարավորություններ կբացի Հայաստանի ազգային փոքրամասնությունների համար:  Մենք բաց ենք քննարկումների համար,  քանի որ, նպատակը մեկն է՝ ունենալ արդյունավետ լուծումներ առաջադրող և այս ոլորտում առկա միջազգային չափանիշներին համապատասխանող օրենսդրական կարգավորում:

-Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար ի՞նչ պարտավորություններ են սահմանվելու ազգային փոքրամասնությունների ազատության և իրավունքների ապահովման գործում:

-Օրենքով, իսկապես, անհրաժեշտություն կա հստակ սահմանել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների առաքելությունը ազգային փոքրամասնություններին պատկանող մարդկանց իրավունքների ապահովման և նրանց հետ առհասարակ աշխատելու հարցում: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի զարգացման համար պայմանների ստեղծում: Նրանք նաև պետք է քայլեր իրականացնեն ուղղված ազգային փոքրամասնությանը պատկանելու հիմքով խտրականության դեպքերի կանխմանը, խտրականության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը, իրավահավասարության ապահովմանը: Եթե համայնքում բնակչության մեծամասնությունն ազգային փոքրամասնություն է, ապա տեղական ինքնակառավարման մարմնում կլինեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Նրանց նկատմամբ նման վերաբերմունքով պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որ Հայաստանում զգան ինչպես իրենց տանը:

-Պարոն Քոչարյան, իսկ ազգային փոքրամասնությունների երեխաների՝ իրենց լեզվով կրթություն ստանալու իրավունքի հարցն ինչպե՞ս է լուծվելու, նաև իրենց լեզվով դասագրքեր ստեղծելու ուղղությամբ քայլեր նախատեսվու՞մ են:

-Օրենքն առանձին դրույթ է պարունակում, որն ամրագրում է մեր ընդհանուր մոտեցումներն այդ խնդրին: Կոնկրետ կրթական իրավունքների իրականացումը պետք է կարգավորվի կրթության վերաբերյալ օրենսդրությամբ՝ նախադպրոցական կրթությունը և հանրակրթական հաստատություններում ուսուցումը ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար իրենց լեզվով կազմակերպելու համար: Օրենքը նաև նախատեսում է, որ ազգային փոքրամասնությանը պատկանող երեխաների համար կարող են կազմակերպել նրանց լեզուն, մշակույթը և պատմությունը ուսուցանող լրացուցիչ կրթադաստիարակչական խմբեր հանրակրթական դպրոցներում: Կան դրույթներ նաև նրանց կրթությունն ապահովելու նպատակով ուսումնամեթոդական ձեռնարկների և գրականության մշակմանը, մանկավարժական կադրերի պատրաստմանը, իրենց լեզվով դասագրքերի հրատարակմանը: Այդ աշխատանքները ԿԳՆ-ի կողմից արդեն իրականացվում են, մենք պարզապես հստակեցնում ենք, պետության կողմից ստանձնած հանձնառությանը տալիս օրենքի մակարդակ:

–Նախագծում նշված է նաև, որ ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար կարող են գործել ոչ պետական հանրակրթական հաստատություններ, որտեղ ուսուցումն իրականացվում է ազգային փոքրամասնության լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ: Ենթադրվու՞մ է, որ ազգային փոքրամասնությունների համար կստեղծվեն առանձին դպրոցներ:

-Այո,ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար կարող են ստեղծվել նաև ոչ պետական հանրակրթական հաստատություններ, որտեղ ուսուցումը կիրականացվի իրենց լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ: Օրենքը հնարավորություն է տալիս ստեղծել նման հաստատություններ:

-Նույն փաթեթով ներկայացված է նաև «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքը, ինչպիսի՞ն է այդ օրենքի նշանակությունը ազգային փոքրամասնություններին պատկանող մարդկանց պաշտպանության հարցում:

– Իրավահավասարության ապահովումը կարևոր պայման է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար: Ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը ենթադրում է որոշակի իրավունքների առկայություն՝ կապված կրթության, մշակույթի, լեզվի, կրոնի հետ:  Բացի դրանից պետք է բացառվի անհանդուրժողականությունն ու խտրականությունը նրանց  նկատմամբ: «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքը հստակ մեխանիզմներ է սահմանում, թե ինչպես պետք է վերականգնել նրանց խախտված իրավունքները: Այն տալիս է խտրականության սահմանումը և պետական մարմինների պարտականությունները իրավահավասարության ապահովման գործում: Օրենքը լրացնում է այն բացը, որը եղել է մեր օրենսդրությունում, երբ խտրականության արգելքները կրել են զուտ հռչակագրային բնույթ և չեն ունեցել համապատասխան իրավական երաշխիքներ:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

http://armenpress.am/arm/news/925828/

Previous Post

ՇՆՈՐՀԱՀԱՆԴԷՍ` ՎԱՍՏԱԿԱՒՈՐ ԿՐԹԱԿԱՆ ՄՇԱԿ ՄԱՔՐՈՒՀԻ ԹԱԹՈՒԼԵԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆԻ « ԿԵԱՆՔԻՍ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ ԾԻԱԾԱՆԻ ԳՈՅՆԵՐՈՎե ԳԻՐՔԻՆ

Next Post

«Ելք»-ն առաջարկում է ազատականացնել կրիպտոարժույթով մայնինգի շուկան. պատգամավորները պատրաստ են քննարկել

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.