Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

«Ակոս»-ի խմբագիրը Թուրքիայում տիրող ազգայնական մթնոլորտի պայմաններում հասկանալի է համարում պատրիարքարանի հայտարարությունը

January 25, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
«Ակոս»-ի խմբագիրը Թուրքիայում տիրող ազգայնական մթնոլորտի պայմաններում հասկանալի է համարում պատրիարքարանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը վստահ է՝ Թուրքիայում տիրող ազգայնականության թեժ մթնոլորտի պայմաններում հասկանալի է Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից արված հայտարարությունը թուրքական զինուժի կողմից Սիրիայում սկսված ռազմական գործողությանն աջակցելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի խնդրանքով նա անդրադարձավ փաստին, որ Թուրքիայի հայկական համայնքի մի շարք անդամներ խիստ բացասաբար էին արձագանքել պատրիարքարանի կողմից հնչեցված հայտարարությանը: «Թուրքիայում այս պահին ուժեղ ազգայնական քամիներ կան, և նման պայմաններում եթե որևէ ազգային փոքրամասնության կառույց պետությանն աջակցող հայտարարություն է հանում, մյուսներն էլ դա անելու պարտավորվածություն են զգում»,– նշեց Դանզիկյանը:

Նա հիշեցրեց, որ նմանօրինակ հայտարարությունների իրենք շատ են ականատես եղել 1980-90-ական թվականներին՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած բռնությունների ժամանակաշրջանում: «Այս առումով թվում է, թե Թուրքիայում ոչինչ չի փոխվել: Իհարկե, նման հայտարարությունները չեն կարող բոլորի կողմից աջակցություն ստանալ, սակայն մյուս կողմից էլ պետք է չմոռանալ, որ Թուրքիայում ձերբակալվում են անգամ այն անձինք, ովքեր սոցիալական մեդիայի միջոցով հայտարարում են, թե չեն ցանկանում պատերազմ»,- ասաց «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը՝ նկատի ունենալով այն փաստը, որ Սիրիայում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությանը դեմ արտահայտված տասնյակ անձինք ներկայում ձերբակալված կամ կալանավորված են:

«Հետևաբար, որքանով որ սխալ է ասելը, թե «հայերը աջակցում են պատրիարքարանի հայտարարությանը», նույնքանով էլ սխալ է ընդհանրացում անելը, թե «հայերը դրան չեն աջակցում»: Նման պայմաններում պատրիարքարանը սովորաբար պետության կողքին է եղել: Սակայն անհերքելի է նաև այն, որ շատերը սխալ են համարում այս թեմայով պատրիարքարանի կողմից հայտարարության հնչեցումը»,– նշեց Դանզիկյանը:

 Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի (PYD) դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:

Գործողությունների մեկնարկից հետո հայտարարություն էր տարածել Պոլսո Հայոց պատրիարքարանը՝ աջակցություն հայտնելով գործողությանն ու նշելով, թե կաղոթեն «խաղաղության և հանգստության համար, որի կարիքն այդքան ունի մարդկությունը»:

Պատրիարքարանի հայտարարությունը մեծապես ողջունվել էր պաշտոնական Անկարայի կողմից: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը թվիթերյան իր էջում գրառում էր կատարել՝ շնորհակալություն հայտնելով ինչպես Պոլսո Հայոց պատրիարքարանին, այնպես էլ նմանօրինակ հայտարարություններով հանդես եկած Թուրքիայի հրեական համայնքին ու Համայնքային հիմնադրամներին: 

http://armenpress.am/arm/news/920188/

Previous Post

Մեր գոյության երաշխավորը հայ զինվորն է. «Շնորհակալությո′ւն, հայ զինվոր» համերգը երախտագիտության խոսք էր հայրենիքի պաշտպանին

Next Post

ԽՄ առաջին քաղաքացին, ով հանդիպել է Հռոմի Հովհաննես 23-րդ պապի հետ. «Արմենպրես»-ը ներկայացնում է Արամ Խաչատրյանի նշանավոր հանդիպումները

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.