Հայաստանյան լրագրողների մեծ մասը կամա թե ակամա խրախուսում է ահաբեկչությունը՝ չդատապարտելով Մոսկվայում լրագրողի նկատմամբ տեղի ունեցած ահաբեկչությունը:
Հայաստանում շատ են խոսում երկր «օկուպացվածության», «գաղութացման», սուվերենությունը «կորցրած» երկրի մասին, մինչդեռ այդ ասողներին պետք է հուշել, որ ձեր ուղեղն է օկուպացված տիկնայք և պարոնայք: Հատկապես օկուպացված է հայաստանյան լրագրողների մեծ մասի ուղեղը: Ինչ Արևմտյան մամուլը գրում է, նրանք կրկնում են, քանզի ուղեղները օկուպացված է, չունեն սեփական մտածելու ունակության:
Ահաբեկչությունը դատապարտելի է, անկախ նրանից, թե դա ում նկատմամբ է գործադրվում: Անկախ նրանից թե Ալեքսանդր Դուգինն ով է, և ինչ գաղափար ունի, ահաբեկչության զոհ է գնացել նրա լրագրող դուստրը: Հայաստանյան մամուլում գեթ մեկ դատապարտում լրագրողների ու խմբագիրների կողմից մամուլում չհնչեց: Ոչ մի խոսք լրագրողի մասին, կարծես թե Դարիա Դուգին անունով լրագրող չի էլ եղել: Փոխարենը անընդհատ խոսում են Ալեքսանդր Դուգինի մասին, որ նա «Պուտինի «Ուղեղն» է, որ «Ռասպուտին» է, որ հայերի «թշնամին» է ու այսպես շարունակ: Ուզում են ասել, որ «լավ է եղել, որ սպանվել է, ուրախ են դրա համար:
Ողբերգության կրակի վրա ձեռքներ տաքացնողներին ասեմ, որ Աշխարհը կլօր է, Ձեզ հովանավորող արևմտյան զենքիերի միայն 30 տոկոսն է հասնում ուկրաինացի զինվորին, մնացածը ընկնում է ուկրաինացի հանցագործ խմբավորումների ձեռքը և վերավաճառվում է: Ուկրաինայում լցվել են ահաբեկչական խմբավորումնեեր, Սիրայում ու Իրաքում ահաբեկչությամբ զբաղվող իսլամական ահաբեկիչներից մինչև եվրոպական տարբեր երկրներում բնակվող հանցագործներ, որոնք Ուկրաինայում են գտնվում միայն զենք ձեռք բերելու համար: Արևմտուքի սիրահար լրագրողներին ասեմ, որ շատ մի ուրախացեք, Դարիա Դուգինի սպանության առիթով, վաղը այդ գողացած զենքերը, այդ ահաբեկիչները ուղղելու են ձեր դեմ: եթե բարոյականությունից զուրկ եք, գոնե պահպանեք լրագրության էթիկան:
Հարգեք գոնե ձեր տերերի կողմից ձեզ առաջարկված կոնվենցիաները. Չնայած, որ իրենք մշակում են, իրենք էլ խախտում, բայց դա կարողանում են անել, քանի որ գիտեն ուղեղները օկուպացված լրագրողներն ու քաղաքական գործիչները չեն դատապարտելու այն ահաբեկչությունները, որոնք կատարվում են հենց իրենց կողմից:
Ահաբեկչության կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա. «ընդունելով, որ ահաբեկչական հանցագործությունները և սույն Կոնվենցիայում նկարագրված հանցագործությունները, ում կողմից էլ դրանք կատարված լինեն, ոչ մի դեպքում չեն կարող արդարացվել քաղաքական, փիլիսոփայական, գաղափարախոսական, ռասայական, էթնիկական, կրոնական և նմանատիպ այլ բնույթի դատողություններով, և վերհիշելով բոլոր Կողմերի պարտավորությունը` կանխել նման հանցագործությունները, իսկ չկանխելու դեպքում` դատական կարգով հետապնդել և երաշխավորել, որ դրանք ենթարկվեն հանցագործությունների լրջությանը համարժեք պատժի»:
Հոդված 5. Ահաբեկչական հանցագործություն կատարելուն ուղղված հանրային սադրանք
«1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «հանրությանը` ահաբեկչական հանցագործություններ կատարել հրահրելուն» նշանակում է` հանրության շրջանում ահաբեկչական հանցագործություններ կատարել դրդելուն ուղղված տեղեկատվության տարածում կամ այլ միջոցներով ուղերձը հանրությանը մատչելի դարձնելուն` այն դեպքում, երբ նման գործողությունները, անմիջականորեն կամ ինքնաբերաբար պաշտպանելով ահաբեկչական հանցագործությունները, մեկ կամ ավելի նման հանցագործությունների կատարման վտանգ է առաջացնում»: