ՆԵԼԼԻ ԵՆՈՔՅԱՆ
Ամեն անգամ,
երբ թերթում եմ էջերը Մեծ Եղեռնի,
Հոգիս եռում է՝
Դեռ չհանդարտված հրաբուխի պես։
Ո՚չ, չի հանդարտվում,
Ինչպե՞ս հանդարտվի,
Երբ այդ խուժանը՝
Արդեն մեկ դար է,
Իր անասնական քրքիջն է լցրել լսելիքը մեր,
Ու մեր աչքերի կապուտակ ծովում
Սփռել պատկերներն՝
խոշտանգված,
խեղված մեր նախնիների,
Կոպերից կախել
անթաղ մարմիններն
հայ մանուկների։
Իսկ դուք ասում եք՝ Մոռանա՜լ, ներե՜լ…
Մոռանալ հո՞ղը,
Որ հենց այս պահին,
Տնքում է, այրվում
Հայի թշնամու մեղք ոտքերի տակ։
Խլացնե՞նք ցավը,
Թե՞ պատմությունից ջնջենք, հեռացնենք
Հազար ինը հարյուր տասնհինգ թիվը.
Միայն՝ տասնհի՞նգը:
Ների՚ր մեզ, Աստվա՚ծ,
Մեր գործած բոլոր մեղքերի համար,
Ու տուր հայրական օրհնանքդ մեզ, Տե՚ր։
Նաև խնդրում եմ,
Աղաչում եմ քեզ.
թուրքին ատելը՝
հայ մարդու համար
Մեղք մի՚
համարիր։
Դարեր էլ անցնեն՝
հայ ազգը թուրքին…
Չի կարող ներել։
24 Ապրիլ 2020