Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

ԱՄՆ-Իրան հայտարարություններն ընթանում են գետնի վրա առկա տեղաշարժին հակառակ

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ, վերլուծաբան Շահան Գանտահարյանն է։

November 14, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
ԱՄՆ-Իրան հայտարարություններն ընթանում են գետնի վրա առկա տեղաշարժին հակառակ
https://artsakhpress.am-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
-ԱՄՆ-ն հայտարարել է, որ կաջակցի Ադրբեջանին Իրանի կողմից սպառնալիքի դեպքում։ Այս հայտարարությունը սոսկ երկու երկրների միջև հակասությունների շարքի՞ց է, թե՞ ավելի խորը ենթատեքստ ունի՝ կապված նաև ռուս-իրանական հարաբերությունների հետ։
– Կարծում եմ՝ առայժմ նման հայտարարություններ պետք է ընկալել զուտ դեկլարատիվ առումով։ Ենթատեքստը ճիշտ նշեցիք։ Իսրայել-Ուկրաինա սպառազինության դիմաց կար Իրան-Ռուսաստան սպառազինություն, ինչը լարվածություն էր ստեղծել առնչված այս երկրների հարթությունում։ Սակայն Թեհրանը միաժամանակ անցնում է Պարսից ծոց-Սև Ծով հայաստանյան տարանցիկությամբ ապարշրջափակվելու գործնական փուլ։ Սա վաղեմի ծրագիր է, որը մինչ այժմ արգելափակվում էր Արևմուտքի կողմից, հատկապես՝ ԱՄՆ-ի։ Հիմա Թեհրանի՝ գործնական աշխատանքների անցումը չէր լինի առանց ԱՄՆ-ի կանաչ լույսի։ Ստացվում է այն, որ հայտարարություններն ու գետնի վրա տեղաշարժերը հակառակ ուղղություններով են ընթանում։
-ԱՄՆ-ից նման հայտարարություններն արդյո՞ք չեն նպաստում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ամրապնդմանը Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ։
-Առանց այն էլ Բաքուն ագրեսիայի միշտ պատրաստ է, երբ առիթը լինի։ Երկու անմիջական խնդիր ունի՝ «միջանցք» և սահմանազատում-սահմանագծում։ Գիտակցում է, որ աշխարհաքաղաքական փոփոխությունից առաջ պետք է իրականացնի և դրանով էլ բացատրվում է շտապողականությունը։ Միաժամանակ պարզ է, որ այս շտապողականությունը զսպող գործոններ են հայտնվել, իհարկե, անկախ հայկական գործոնից։
-ԱՄՆ-ն իր աջակցություն է հայտնում Հայաստանին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, մյուս կողմից՝ նման հայտարարությունն ինչպե՞ս կազդի ստեղծված իրավիճակի վրա։
-Եթե փորձենք վերլուծել վաշինգտոնյան եռակողմի առիթով հնչած հայտարարությունները, կնկատենք, որ հայկական կողմի համար բացասական և դրական կետեր են ձևակերպվել։ Նախ այն, որ Վաշինգտոնը ետքայլ արեց՝ չարծարծելով իր նախկին պահանջը՝ ադրբեջանական զորքերը պետք է հեռանան հայաստանյան ինքնիշխան տարածքներից։ Դրականն այն էր, որ թե՛ Բլինկենը, թե՛ Փրայսը խոսեցին գործընթացի երկարատև լինելու, բազմաթիվ տարաձայնությունների առկայության մասին։ Փրայսը անգամ օրինակ բերեց ամերիկյան միջնորդությամբ Իսրայել-Լիբանան ծովային սահմանագծման համաձայնությունը։ Այդ գործընթացին մոտիկից հետևողները լավ գիտեն, թե ժամանակի առումով ինչ երկարատև գործընթացի մասին է այս օրինակը։ Այս ամենը հակադրվում են թուրք-ադրբեջանական շտապողականությանը։
-Այս իրավիճակում ինչպես պետք է Հայաստանը դիրքավորվի, որպեսզի  Իրան-Ադրբեջան-ԱՄՆ եռյակի նկրտումների հետևանքով նոր անվտանգային խնդիրներ չունենա։
-Այս համապատկերում մեզ համար կան երեք հիմնական ուղղություններ։ Առաջինը, Իրանի վճռորոշ կեցվածքը Սյունիքի հայկականությունն ու հայապատկանությունը պահպանելու հարցում, և դրա համար միջանցք չհանդուրժելը։
Երկրորդ, Մոսկվայի առաջադրանքը՝ խաղաղապահ առաքելությունը երկարաձգելու, ինչը համազոր է կարգավիճակի ճշտման նոր բանակցությունների գնալուն կամ հարցը ձգելուն։ Երրորդ, հավաքական Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի կողմից գործընթացի երկարատևությունը շեշտող դիրքորոշումը։ Հայկական դիվանագիտությունը, այս հանգամանքները նկատի ունենալով, ոսկերչական նրբությամբ պետք է աշխատի։ Հայտարարությունների լարվածության հարթությունն ու գետնի վրա գրանցվող իրադարձություններն այլ ուղղություններով են ընթանում։
Previous Post

Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց Արցախում իրավունք կվերապահվի մարտական զենք ստանալ

Next Post

Նիկոլ Փաշինյանն ու Իգոր Խովաևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.