ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլինոյսի նահանգից ԱՄՆ-ի սենատոր Թեմի Դաքուորթը հունվարի 23-ին հայտարարել Է, որ հղի Է. այսպիսով, Դաքուորթը կարող Է դառնալ առաջին կինը, որը երեխա Է բերում ԱՄՆ-ի սենատորի պաշտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սենատորը Chicago Tribune թերթին հայտարարել Է, որ իր երկրորդ երեխային սպասում Է 2018 թվականի գարնանը:
Անցյալում ինը կանայք են ծննդաբերել՝ լինելով Կոնգրեսի անդամներ, բայց նրանք բոլորն աշխատել են Ներկայացուցիչների պալատում: Դաքուորթն իր առաջին երեխային ունեցել Է 2014 թվականին՝ նույնպես լինելով պալատի պատգամավոր: Դաքուորթը 49 տարեկան Է, նա 2004 թվականին երկու ոտքերը կորցրել Է Իրաքում պատերազմի ընթացքում, երբ ուղղաթիռը, որի օդաչուն ինքն Էր, խփվել Է հրթիռով: Նա Սենատում ընտրվել Է 2016 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: