Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել Ցեղասպանությունը ճանաչած Օսման Բայդեմիրի դեմ

January 29, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել Ցեղասպանությունը ճանաչած Օսման Բայդեմիրի դեմ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Օսման Բայդեմիրի դեմ: Պատճառը նրա կողմից սոցիալական մեդիայում Աֆրինում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ գրառումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Բայդեմիրը սոցիալական մեդիայում գրել էր. «Աֆրինը ռմբակոծվում է, որպեսզի թույլ չտան քուրդ ժողովրդին կարգավիճակ ունենալ»:  Պատգամավորը մեջլիսում ելույթի ժամանակ բարձրացրել էր Աֆրինի գործողությունների հետևանքով սպանված քուրդ երեխաների նկարները՝ հարցնելով, թե որն է նրանց մեղքը, միայն քուրդ լինե՞լը:

Դատախազության կողմից հրապարակված հայտարարության մեջ ասվում է, թե Բայդեմիրը թուրքական զինուժին «օկուպանտ» է անվանել, «նվաստացրել է գործողության աջակիցներին», «կոչ է արել ՆԱՏՕ-ին միջամտել Թուրքիայի գործողություններին», «ժողովրդին հորդորել է փողոց դուրս գալ»: Նրա դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ («ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու), 301-րդ («Թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական համակարգին և կառույցներին վիրավորելու«) և 304-րդ («Պետության դեմ պատերազմ հրահրելու») հոդվածներով:

Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետ եղած ժամանակ մի քանի անգամ ներողություն էր խնդրել Հայոց ցեղասպանության համար: Նա հայտնի է նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման գործում ունեցած մեծ աջակցության համար։

Բայդեմիրը 2014 թվականին եկել էր Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

 

http://armenpress.am/arm/news/920670/

Previous Post

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հերքում է «Ալեքս տեքստիլ»-ի արտադրանքը ՌԴ-ից ետ ուղարկելու լուրերը

Next Post

Հայաստանը դեկտեմբերին ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ ֆորում կանցկացնի

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.