Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Աննա Շահինյան. Միանշանակ, հիմնական խնդիրը գիտության թերֆինանսավորումն է

March 17, 2013
in Հարցազրոյցներ
0
Աննա Շահինյան. Միանշանակ, հիմնական խնդիրը գիտության թերֆինանսավորումն է

Երիտասարդ գիտնականի ամբիոն

 

Աննա Շահինյանը ՀՀ նախագահի մրցանակի 2011 թվականի դափնեկիր է ֆիզիկայի ոլորտում։ Սիրում է նաև հոգեբանություն, փիլիսոփայություն, նկարել, լողալ և շատ այլ բաներ։ Շատ է սիրում ճանապարհորդել. –Սիրում եմ ամեն ինչ, ինչ նոր է։

-Աննա, ի՞նչն է Ձեզ ձգում գիտության մեջ, ինչո՞ւ որոշեցիք գիտնական դառնալ. –Ուղղակի հետաքրքիր է, գրավիչ` իմանալ մի բան, որ դեռ ոչ ոք չգիտի։ Ուսումնասիրել բնությունը, հասկանալ։ Ֆիզիկան գիտություն է բնության մասին։ Դա շատ–շատ հետաքրքիր է։ Դա իմն է, հոգեհարազատ է։ Չեմ կարող բացատրել… Բայց, ցավոք, օրվա մեջ գիտությամբ զբաղվում եմ միայն 4 ժամ, աշխատանքիս հետ` չեմ կարող ավելին տրամադրել (աշխատում եմ ծրագրավորող Ինսթիգեյթ ՓԲԸ-ում)։

-Գիտական աշխարհում Ձեզ ինչպե՞ս եք զգում. իգական սեռի ներկայացուցիչ լինելու հանգամանքը չի՞ խանգարում. -Շատ նորմալ։ Իհարկե, լինում են մարդիկ, և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում, ում համար «կին ֆիզիկոս» բառակապակցությունը նոնսենս է։ Բայց հիմնականում դա չի խանգարում։

Աննան ասպիրանտ է Երևանի պետական համալսարանում: Տեսաբան է, զբաղվում է քվանտային օպտիկայով, քվանտային ինֆորմատիկայով: Աշխատանքները ներկայացվել են մի շարք միջազգային գիտաժողովներում, տպագրվել հեղինակավոր ամսագրերում. –Հիմնականում 3 հոգով ենք աշխատում, իմ ներդրումը հոդվածներում մոտ 40 տոկոս է:

Վերջին շրջանում երիտասարդ գիտնականների համար իրականացվող տարբեր խրախուսական մրցանակաբաշխություններին վերաբերում է լավ. – Խրախուսում եմ:

Համարում է, որ պետք է զուգահեռ անցկացնել մրցույթներ տարբեր չափանշներով, քանի որ, օրինակ, և՛ միջազգային ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների քանակն է կարևոր, և՛ հղումների թիվը, դրանք խոսում են խմբի, հեղինակի տարբեր ցուցանիշների մասին. –Այդ ցուցանիշները բոլորն էլ կարևոր են։

Գիտության կազմակերպման տեսակետից կարևոր է համարում հետթեկնածուական կարգավիճակի համակարգի ներդրումը։ Ընդ որում, գիտական խմբերին պետք է հատկացնել բավարար ֆինանսներ, որպեսզի կարողանան հրավիրել նաև երիտասարդ մասնագետներ արտերկրից՝ և ոչ միայն ազգությամբ հայ մասնագետներ, այլ ցանկացած մասնագետ, ով ունի տվյալ կոնկրետ գիտական խնդրի՝ լավագույնս լուծման համար անհրաժեշտ որակավորում. Ժամանակն է, պետք է արագորեն մշակել ու ներդնել համակարգը. –Պետք է: 🙂

Խոսեցինք կնճռոտ հարցերից։ Գիտության ոլորտի զարգացման հնարավոր խոչընդոտներից՝ կոռուպցիայի մասին հարցիս ի պատասխան՝ ձեռքը թափ տվեց։ Այնպիսի թերֆինանսավորման դեպքում, ինչպեսին մեզ մոտ է. –Այդ մասին խոսելը զավեշտալի է: Ո՞րն է հիմնական խնդիրը. –Միանշանակ, գիտության թերֆիանանսավորումը։

– Որո՞նք են պատճառները. –Արժեհամակարգի խեղումը, որ տեղի ունեցավ անկախացումից հետո, մտավորականության պասիվացումը և հասարակության ապակողմնորոշումը արդյունաբերության, տնտեսության հարցերում: Կարծում եմ՝ դա միտումնավոր էր արվում: Այս 20 տարիների ընթացքում հասարակությունը պահվել է վախի և անելանելիության մթնոլորտում, ինչը նպաստել է գիտություն անկարևորումանը: Չի մշակվել տնտեսության զարգացման իրական ծրագիր։ Եթե գիտելիքահենք ծրագիր իրագործվեր, գիտությունը չէր արհամարհվի: Չկա տնտեսություն՝ չկա գիտություն, չկան պահանջներ, կա տգետ հասարակություն և թույլ պետություն: Քանի որ չկա տնտեսություն, ապա գիտությունը որպես շռայլություն է ընկալվում: Եթե չկա տնտեսություն, կրթությունը ևս անհրաժեշտ չէ՝ կիրառություն չկա: Երիտասարդ սերունդը չունի տեսլական սովորելու համար, մոտիվացիա չկա: Ամենամեծ խորքային խնդիրը արդյունաբերության, տնտեսության բացակայությունն է: Չի մշակվում երկարատև տնտեսության և արժեքների ծրագիր:

Երիտասարդ գիտնականները չունեն ֆիանանսավորում և չունեն իրականացման դաշտ. –Մոտակա 5 տարիների ընթացքում ես ինձ չեմ պատկերացնում Հայաստանում։ Պետք է ապահովել նորմալ ֆինանսներ գիտական գործունեությամբ զբաղվելու համար, ապահովել տնտեսության և գիտության ինտեգրումը ու ստեղծել աշխատատեղեր։ Պետք է աջակցել, որ ՀՀ գիտնականները ներգրավվեն միջազգային ծրագրերում, պետք է ստեղծել գիտնականների շահերն իրոք պաշտպանող միություն: Շատ քայլեր են պետք։ Բայց հիմնականը, այսպես թե այնպես, հանգում է պետական ուշադրության ու արժևորման անհրաժեշտությանը։ Իսկ դա պետք է առաջին հերթին արտահայտվի գիտության ֆինանսավորման կտրուկ աճի ձևով։

Բայց չէ՞որ գիտությունը հայտարարված է գերակա ոլորտ. –Ո՛չ, դրանք միայն խոսքեր են, գործ չկա: Պետք է պայքարել. –Այո համաձայն եմ։ Խրախուսում եմ և մասնակցում: Գիտնականը մարդ է, քաղաքացի, ով պիտի՛ պաշտպանի իր շահերն ու իրավունքները: Գիտնականը մտավորական է, ով պարտավոր է պայքարել իր պետականության համար, դրանում առկա մթնոլորտի և արժեհամակարգի համար: Պետք է պայքարել։

 

Մանե Հակոբյան

 

Previous Post

ՄՈՍԿՎԱՅԻ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ (16 ՄԱՐՏԻ 1921 Թ.) ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

Next Post

ԴԱՄԱՍԿՈՍԻ ՄԷՋ ՝ ՀԱՅ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՄԸ ԵՒՍ Կ’ԻՆԱՅ ԻՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.