Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Անվտանգության ոլորտն առաջնահերթություն է. Փաշինյանն ԱԱԽ ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղարին

May 18, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Անվտանգության ոլորտն առաջնահերթություն է. Փաշինյանն ԱԱԽ ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի ղեկավար կազմին է  ներկայացրել ԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Անվտանգության խորհուրդը մի մարմին է, որտեղ որոշվում են պաշտպանական ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: «Այս նախադասության ձևակերպումը բնորոշում, սահմանում, պարզ է դարձնում այն կարևորությունը, որն ունի Անվտանգության խորհուրդը, որի աշխատակազմը պետք է լինի այն ուղեղային կենտրոնը, որն ազդակներ է տալիս պաշտպանական ոլորտի քաղաքականության ուղղություների մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս մարմինը կանգնած է կառավարման ամենօրյա խնդիրներից մի կողմ ու հանդարտ, աշխատանքային պայմաններում կուտակում է տեղեկատվություն սպառնալիքների մասին և առաջարկում լուծումներ: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ Անվտանգության խորհուրդն իր գործառույթը կիրականացնի լիարժեք և արդյունավետ՝ ժամանակակից պահանջներին ու մարտահրավերներին համարժեք, կառաջարկի լուծումներ՝  մեր երկրի առջև ծառացած անվտանգության մարտահրավերների ուղղությամբ:

Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար: «Համոզված եմ, որ անվտանգության քաղաքականության մշակման գործընթացը դրվելու է նոր մակարդակի վրա: Հայաստանն ունի մարտահրավերներ, որոնք պահանջում են քաղաքական մտքի լուծումներ: Համոզված եմ, որ թիմը կկարողանա իր առջև դրված խնդիրներն իրականացնել, բարձրացնել Հայաստանի անվտանգության մակարդակը՝ առաջարկելով լուծումներ գոյություն ունեցող մարտահրավերների և խնդիրների համար»,- նշել է Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նախապատրաստել անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու պաշտպանական ոլորտի քաղաքականությունը, ի կատար ածելու օրակարգային տարբեր որոշումներ: «Անվտանգության ոլորտը, զինված ուժերի բնականոն զարգացումը մեզ համար առաջնահերթություն է և մենք պետք է անենք ամեն ինչ ԶՈւ-երի բնականոն զարգացումն ապահովելու, առկա մարտահրավերները ճշգրիտ գնահատելու և դրանց հակազդող էֆեկտիվ միջոցներ ունենալու համար: ՀՀ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ կառավարությունն ունի գործիքներ՝ երկրի անվտանգությունը լիարժեք ապահովելու համար: Մենք այս պահին ունենք ոլորտի արդյունավետ քաղաքականությունը մշակելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ չպետք է վախենալ խոսել նաև թերությունների մասին, որովհետև դրանք թաքցնելու պարագայում խնդիրները միայն կխորանան: «Կարևոր է ախտորոշել գոյություն ունեցող խնդիրները և հասնել արագ ու արդյունավետ լուծումների: Այս գործում Անվտանգության խորհրդի դերը չափազանց մեծ է: Մաղթում եմ հաջողություններ՝ գործառույթների հաջող իրականացման նպատակով»,- ասել է վարչապետը:

http://armenpress.am/arm/news/933968/

Previous Post

Բոլորս պետք է լիահույս լինենք Հայաստանի ապագայի հարցում. Աճեմօղլուն խոստանում է հարմար պահի այցելել Երևան

Next Post

ՊԵԿ-ում պաշտոնավարումը լի էր հագեցած և հետաքրքիր աշխատանքով. Վարդան Հարությունյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.