Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Ասվում է՝ առանց նախապայմանների, բայց գիտենք, որ Ադրբեջանն այդ խոսակցության մեջ ներկա է. Փաշինյանը՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին

November 12, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Ասվում է՝ առանց նախապայմանների, բայց գիտենք, որ Ադրբեջանն այդ խոսակցության մեջ ներկա է. Փաշինյանը՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հնարավորություն տեսնում է. խոսակցությունը զարգանում է, կանգ չի առել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում` անդրադառնալով դիտարկմանը, որ հայ-թուրքական հնարավոր կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, սակայն թուրքական կողմը խոսում է Ադրբեջանի մասին:

«Այո, ասվում է՝ առանց նախապայմանների, բայց բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանն այդ խոսակցության մեջ ներկա է: Բայց, այն, որ պաշտոնական մակարդակում արձանագրվում է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, առնվազն վատ չէ»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ Թուրքիան կարող էր նաև պաշտոնական մակարդակում արձանագրել, որ կա նախապայման՝ հարաբերությունների կարգավորման համար: Վարչապետը հավելեց.

«Իսկ ո՞վ է ասել, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել: Մենք էլ ենք ուզում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորենք: Եվ ես Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ փորձել եմ ներկայացնել նաև մի շարք նրբություններ, թե Հայաստանը մի շարք հարցերի վերաբերյալ ինչպես է տեսնում Թուրքիայի դիրքորոշումները, ինչպես է ընկալում, ինչպես է մեկնաբանում: Եվ փորձել եմ նաև հասկանալ, թե Թուրքիան Հայաստանի կամ Ադրբեջանի մի շարք դիրքորոշումներ ինչպես է ընկալում»:

Փաշինյանն արձանագրեց, որ վերջին շրջանում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, որոնք որոշակի նոր խոսույթ են բերում:

«Օրինակ, վերջերս ես նկատեցի, որ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը, որը նաև արտաքին քաղաքական հարցերով խորհրդական է, իր հարցազրույցում կարևորեց ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը, որը նույնպես շատ կարևոր և նուրբ բաղադրիչ է: Այո, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները շատ սերտ են, սակայն, չգիտեմ՝ Թուրքիայի մոտեցման փոփոխություն կլինի՞, թե՞ չի լինի, եթե բոլորի համար ակնհայտ լինի, որ Ադրբեջանն ուղղակի խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ առանց դրա հիմնավորման համատեքստ ունենալու»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների շփման, նաև իր և Թուրքիայի նախագահի անձնական շփումների արդյունքում տեսնում է, որ կան հնարավորություններ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման:

«Սակայն դա չի նշանակում, որ ես երաշխավորում եմ, որ կլուծվեն այդ հարցերը: Դա նշանակում է, որ խոսակցությունը ավարտված չէ, ընդհակառակը` խոսակցությունը սկսվել է և զարգանում է, կանգնած չէ»,-ասաց նա:

Previous Post

Փաշինյանը պարզաբանեց իր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքերը

Next Post

There are several versions of the peace treaty. Pashinyan

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.