Սիրիական հողում զոհուածների յիշատակին
(Ա)
Գարնան սոխակներն չուե՜ցին՝ գացի՜ն,
Ու փնտռում են դեռ, իրենց բոյնը հին,
Է’լ չկայ նրանց, թայլա՜յն կաթոգին,
Մայրաքաղաքի արեւածագին:
Մա՜հն է դարանած, ամէն մի անկիւն,
Ու անվերջ զննում՝ իր նոր զոհերին,
Ո՜վ անահ դո’ւ մահ,ո՞ւր ես ծուարել,
Դո’ւրս արի անվախ, քեզ՝ կեա՜նք ենք բերել:
Ու մե’նք ապրելով, մա՜հն ենք խարանում,
Թ’է մեռնիլն է պարտք, զոհվում անկոտրում:
Ու ապրո՜ւմ ենք մե’նք ու էլ չե’նք լսում
Կրակոցների շաչիւնն՝ մահացու,
Ո’չ նռնակների ամպրոպն ահարկու,
Ո’չ ալ պայթիւնի թոմբիւնն մահազդու:
Թնդանօթների որոտումն անգամ,
Համարում՝ մի հի՜ն, յանկերգ դիւրեկան:
Ով մե՜ծ՝ մարդկութիւն, դու ազատասէ՜ր,
Եւ դեռ՝ մարդասէր, թքե’լ եմ ես ձե՜ր…
Մի՞թէ մե’նք չունենք, մանուկներ, ծերեր,
Թոռներ ու ծոռներ, քոյրեր, եղբայրներ,
Դեռատի աղջիկ ու փափլիկ մանկիկ,
Հիւանդներ անկա՜ր, անօգ չարչրկուած,
Բիւր կարօտեալնե՜ր, տնազուրկ՝ քաղցած…
Մօր համար՝ զաւա՜կն, թանկ է՝ աստծոյ պէս…
Ձայնե՜ր՝ Տէր Զօրի՜ց…մէ’կ միլիո՜ն ու կէ’ս,
Նահատակների ձայնե՜րն են այսօր,
Եւ հարի՜ւր տարի, ձայնո՜ւմ՝ ամէն օր,
Ձայնո՜ւմ անդադրում, փնտռո՜ւմ կաթոգին՝
Իրենց որբացած՝ հարազատներին,
Որդի’ն՝ իր մօ՜րը… մա’յրը՝ իր որդո՜ւն…
Հայրն՝ իր օճախին եւ օճախն՝ իր տան,
Մի ո՜ղջ ժողովուրդ, իր հո՜ղն՝ սրբազան…
Հէ՜յ՝ ականջ դրէք, մարդիկ աշխարհով,
Ձայնե՜ր… խուլ, տարտամ, ձայնե՜ր՝ հոգեթով…
Միթէ մոռացա՞ք, բնիկ հայութեան,
Պոկումն իր հողից… տեղահանութի՞ւնն…
Եւ դե’ռ Տէր Զօրի անապատներում,
Հայկեան շէն ազգի, մի ողջ եաթաղա՞նն…
Վա՜յ՝ ձեր պապերին, վկայք՝ յատակում…
Բայց դո’ւք մոռացաք եւ դե’ռ ուռացաք,
Եւ Յութա’յի պէս, դո’ւք ալ ծախեցիք,
Երսո’ւն արծաթի… մէ’կ ու կէ’ս միլիո՜ն,
Անմե՜ղ հայերի՝ ցեղասպանութիւնն…
Մի հի՜ն ազնիւ ազգ, մորթուեց՝ ազգովին,
Ցեղասպանուեց հայն՝ իր տանը սեմին…
Ո՜վ դո’ւք՝ մարդակեր բորենիք մթին,
Ինչպէ՞ս ես թքեմ՝ ձեր քոսոտ ճակտին…
Եւ հե’նց՝ մի դար վերջ, նո’յն «գայլ»ն այլայլուեց,
Վա’սն՝ նո՜ր գարնան, «սուլթան»ն բարբաջեց…
Պղծե՜ց գարունը… սարգե’ց ծո՜վ արեան,
Եղբա՜յրն իր եղբօ՜ր՝ հանեց հանդիման…
Մինչ մե’նք կա’նք՝ կանգո’ւն, թողած մեր ետին,
Կաղկանձն՝ «գայլ»երին, բարբաջն՝ «սուլթան»ին…
Եւ դեռ մե’նք կ՝անցնենք խրո՜խտ քայլերով,
Նո՜ր արշալոյսներ՝ պեղելու տենդով…
Ամէ’ն մի նոր օր, ամէ’ն մի անկիւն,
Արի՜ւն է ձայտում, պայթիւն ու պայթի՜ւն,
Ամէն տեղ, անկիւն, արի՜ւն է՝ արի՜ւն,
Կարմիր՝ կարմրավուն, անանուն գարուն,
Ո’չ աստուած կայ հո’ս, ոչ ալ քաւարան,
Մի լաբիւրինթոս սադայելական,
Ուր մարդ՝ իր եղբօր, տեսնում է գազան,
Մի սպանդանոց, անսանձ, անիշխան,
Դժո’խքն աւելի՝ ներող, գթասէր,
Քան դժո՜խքը ա’յս՝ անօրէն, անտէր…
Ու ապրո՜ւմ ենք մենք, մի նո՜ր վարդանանք,
Եւ հրահիւսում, մի նոր դաւանանք:
Երէ’կ պայթի՜ւն էր, այսօր աւելի,
Երէ’կ աւե՜ր էր, այսօր աւելի,
Երէ’կ արի՜ւն էր, այսօր աւելի,
Երէ’կ մա՜հ, աւե՜ր, այսօ՜ր աւելի,
Վա՜ղն ի՞նչ կը բերի,
Ո’չ ոք չգիտի…
Թէ աստուա’ծ գիտի,
Մե’զ տեղեակ պահի…
Ու ապրո՜ւմ ենք մենք… ու դե՜ռ մե’նք՝ կ՝ապրենք,
Մենք այս աշխարհում՝ ուրիշ խօ՜սք չունենք…
Ջարդից ճողոպրած, անտէր մեր նախնիք,
Ուխտած են յաւէ՜տ՝ յայտնել երախտիք,
Թաց աչքերով, մեզ՝ իր տունն կանչողին,
Մեր զրկեա՜լ հօտին՝ բարին մաղթողին,
Օգնութեան կոչին՝ հաստատ հասնողին,
Իր սե՜ւ հացն՝ մեզ հետ, սիրո՜վ կիսողին…:
Ո’ւ մենք՝ զավակներն այդ տոհմին հայկեան,
Անմոռաց սիրով՝ բերե’լ մեր լուման,
Հողին ուռճացման, վսեմի՜ն, լաւի՜ն…
Եւ հաստա’տ կրկնում՝ ականջ դնողին,
Էստե’ղ ենք ծնուել, էստե’ղ կը մեռնենք,
Մեր արիւնը՝ ջո՜ւր, չի դառնայ երբէ’ք:
Ա՜յս է տունը մեր, անարատ՝ անխախտ.
Իսկ թէ՝ մո՜ւթ ուժերն, անեն քար ու քանդ,
Եւ պարտադրաբար՝ վանեն մեզ տնից,
Մենք նորի’ց կ՝գանք մեր տո՜ւնն անձկալից,
Ջարդից վերապրած՝ մեր պապերի պէս,
Ու կը դարմանենք վէրքե՜րն մեր՝ պէս պէս…
Է’դ ե՞րբ է որ մե’նք՝ չե’նք շինել տաճառ,
Կերտե՜լ մշակոյթ, հասցըրե՜լ հանճար,
Չե՞նք յաղթել չարին, մեր կամքի ուժով,
Եւ սարգե’լ հարսնիք, մեր կեանքի գնով…
Ու ապրո՜ւմ ենք մենք… անդո՜ւլ՝ հաւատով,
Ժամանա՞կ, աստուա՞ծ, իրար խառնելով…
Այս ի՞նչ գարո՜ւն է, զեխ «կոկոն»ներով,
Որոնք սնվում են, լոկ՝ բարկ արիւնով,
Եւ ալ չեն կարող բացո՜ւել աշխարհին,
Քանզի չեն յիշում, իրենց գոյնը՝ հին…
Ամէն օր արի՜ւն, սպանդ, կոտորած,
Լոյս երկնքի տակ, բաց՝ համատարած,
Մի սպանդանոց, անտէ՜ր՝ անաստուած…
Աստուած է սոսկում ու տանջվում հոգով,
Իր այս մարդակե՜ր՝ հպատակներով…
Ո՞նց՝ իր անունով ու հրամանով,
Մորթում անմեղներ, մի պա՜րզ երթումով…
Անխնայ կտրում գըլուխնե՜ր անանց,
Հոշոտում, անկա՜ր կանանց ու մարդկանց,
Նման… Տէր Զօրի «գայլ»երին՝ սոված…
Ու ներո՜ղն աստուած, իր անուամբ եղած,
Այս ծաղր-ծանակի ծանրութեան բեղից,
Անխօս, լռելեայն, ցասումո’վ անսանձ,
Հեռանո՜ւմ… իր իսկ աստուածութիւնից…
Ու ապրո՜ւմ ենք մենք, մեր հողին կանչով,
Աշխարհի՜ն չարը՝ մեզնից վանելով…
Ո՜վ դո’ւք մահաբեր, սատաննե՜ր՝ անկար,
Կորչէ’ք մեր երկրից՝ հի՜ն ու կենարա՜ր,
Մե’նք դարի՜ց եկած… կ՝երթանք՝ դարէ դա՜ր…
(Բ)
Դրամո՜վ, սուրո՜վ… գարո՜ւն չի’ գալիս…
Նա՝ գալիս է պա՜րզ, խաղով ու պարով,
Հոլանի դիւթիչ անվե՜րջ նազանքով,
Բոսոր արեւի շողերից կախուած,
Անցնում դաշտերո՜վ, լեռներո՜վ անանց,
Մեծ քաղաքներով, գիւղերով գողտրիկ,
Ծո՜վ օվկիաններով, հեռաւոր մօտիկ,
Դռներով դեռ փակ՝ դիզած բի՜ւր գաղտնիք,
Ու ո՜ղջ աշխարհով, թագո՜ւն՝ անարգելք…:
Իր համար չկայ սահմա՜ն ու արգե’լք,
Ո’չ դրամ, ոսկի, ո’չ ալ հայց՝ մուտքի,
Նա գալիս է լոկ՝ ո՜ղջ տիեզերքի,
Միացեա՜լ ուժի պատուերով՝ անձայն,
Որպէս՝ միամեայ նուէ՜ր մարդկութեան,
Ու փաշխում վարա՜ր, անխոնջ, անաչառ,
Նոր կեանք ամենքի՜ն, նոր կեանք ամէնո՜ւր:
Ու ապրո՜ւմ ենք մենք, ապրում՝ երգելով,
Դե’ռ մա՜հն ենք սանձում՝ մեր անդուլ երգով…
Հրասանդների, թնդանօթների
Եւ հրթիռների համոյթից՝ հարբած,
Ք’ո մայրն՝ հոլանի, բագին դառցուցած,
Գովերգում ենք՝քեզ, քե՜զ անզուգական…
Թէկուզ զովանայ սադայելական
Քո մօր արգանդը՝ որ ծնում է դե՜ռ,
Բիւր եւ բիւրաւոր, սատաննե՜ր՝ անտէր…
Ով մե՜ծ մարդկութիւն… ծիներ՝ տնաւե՜ր,
Գաճաճնե՜ր սողուն, ո՜նց անիծեմ ձե’ր…
Մոռացել ես դո’ւ, քո մօ՜րըդ անգամ,
Մօրը’դ դու խղճայ, վիրաւոր, դժկամ…
Ք’ո մայրը՝ ծնաւ գարուններ անժամ,
Գարուննե՜ր պէս-պէս անպտուղ, անհամ,
Անսոխակ, աներգ, անծաղիկ, տարտամ՝
Ք’ո մօր գարունը՝ աւե՜ր է գուժկան,
Դրախտ ծնելուց, դժո’խք է ծնել,
Խաղաղութեան տեղ, պատերազմ՝ անել:
Դու ազատութե՜ան ու արդարութե՜ան,
Գոռո’զ ռահվիրայ, ո՞ւր ես չքացել…
Շղթայուած են քո, ձեռքերըդ անծիր,
Ազա՜տ, բա’յց կախեալ՝ դու հզօ՜ր երկիր,
Քո աչքերը փակ, դու քեզ չե’ս տեսնում,
Մինչ տեսնում է քեզ, աշխարհն՝ անպատում,
Ու խղճում մե’զ վրայ, քե’զ վրայ աւելի…
Ես խղճում եմ քեզ, երկի՜ր նորածին,
Ստինքները քո, հասել են գետին,
Ուր տզրուկներ հին՝ կառչած քո ծծին,
Սարգում հարսանիք, քրքջալով ուժգին,
Քամո՜ւմ քո ոսկին, պղծո՜ւմ քո հոգին,
Անճիտում լաւին, անսկիզբ, անվերջ…
Լայնօրէն շռայլ՝ ազատութեան մէջ,
Խլրտում անսանձ, սուտլիկ, սնամէջ
Շեղում ք’ո ուղին, քշո՜ւմ անընդմէջ,
Ընտանիք ու տուն՝ նեխած ճահճի մէջ:
Միթէ՞ չես շնչում, գարշ հոտն դառնակէզ…
Այսքա՜ն նախատինք, էլ հերիք չէ՞ քեզ…
Ք’ո մայրը այսօր, կորած է՝ անտուն…
Դո’ւ օգնիր նրան, թող դառնայ իր տուն…
Յարգում ենք քո մե՜ծ՝ «անկախութիւն»ը,
Ք’ո յառաջ մղած՝ «արդարութիւն»ը,
Եւ լոյսի երկրից, քեզ նուէր եկած՝
Ողջ ստրուկների դարե՜ր երազած,
Մե՜ծ «ազատութեան», արձանն՝ վեհապանծ…
Բայց, ք’ո գարո՜ւնը… չե՜նք յարգում՝ երբէք,
«Անողորմ անէ’ծք, քնաբեր՝ չարի’ք»,
Տա՜ս ժամ քնում ենք, որ մի’ ժամ գործենք,
Մի’նչ առաջ մի’ ժամ, քնում անտարբեր,
Տա՜ս ժամ աշխատում, հանգի՜ստ աներեր…
Ե’ս կեանքում այսքան, երկա՜ր չեմ քնել,
Գլուխըս ծանր է, կարօտ նեցուկի:
Տո’ւր ինձ երկնագեր քո շէնքերից մին,
Գլուխըս դնեմ ու վրան հանգչեմ…
Օ՜հ… ք’ո երկնագեր շէնքերը բոլոր,
Չե՜ն կարող շալկել, գլուխըս այսօր…
Օհ հզօ՜ր երկիր, բայց դո’ւ մարդակե՞ր…
Մարդակե՜ր՝ հզօր, հզօր՝ մարդակե՞ր…
Հրա’մմէ խնդրեմ, պատրաստ քո ձայնին…
Քանի՞ թարմ գլուխ քո’ նախաճաշին,
Եւ քանի՞ գլուխ, ճաշին, ընթրիքին,
Թա՜րմ են գլուխներն՝ մեր բալիկներին,
Թէ կե’ր՝ հղփացի’ր, թող անո՜ւշ լինի,
Ով դո’ւ մարդակե՜ր…քեզ անո՜ւշ լինի…
Ուզո՞ւմ ես քո հետ, քո մօր նուէր տար,
Մի քիչ էլ՝ քո մօր ձագերի համար,
Գլխիկներ անո՜ւշ, շարուած միալար,
Տոտիկնե՜ր դեռ կոյս, փափլիկ ու անկար…
Ով հզօ՜ր երկիր, խելքի դո’ւ արի,
Գարունը ահա’, ո՞ւր որ է կ՝գայ:
Փշռի’ր ժանտ շղթան, ձեռքերըդ բանտուած,
Եւ երկու ձեռքով, բաց աչքերըդ փակ…
Եղի’ր դու հզօր, հզօ՜ր՝ բարութեամբ,
Ազատ ու անկախ՝ ք’ո արդարութեամբ:
Հաւաքիր բոլո՜ր կարօտեալներին,
Որբերին՝ անտուն, անօթիներին…
Թող ՄԱ’ՐԴ ըսուածը, նորից մարդանայ:
Աշխարհին պէտք են՝ լուսաւոր մարդիկ,
Ո՞ւր է լապտերը՝ Դիոգենեսին,
Որ օր ցերեկով, փնտռում էր՝ մի ՄԱՐԴ…
Քե’զ՝ գարուն է պէտք, գարո՜ւն իսկական…
Բա’ց քո կուրծքը կոյս, պիրկ ու դիւթեկան,
Թո’ղ տուր՝ գարուններն իրենց տունն դառնան,
Կոկոննե՜րն բացուեն, գունագեղ, բեղուն,
Սոխակնե՜րն նորից՝ դայլայլեն զեղուն,
Առաւօտն բացուի, հեզօրէն ժպտուն,
Եւ թող աւետի՝ մարդկանց անյապաղ,
Օրհնանք ու սխրանք, դե’ռ նոր կեա՜նք՝ խաղաղ:
Եւ ա’յս գարնան՝ վեհ, խաղաղութիւնը,
Թո’ղ անվե՜րջ վանի, ք’ո կե՜ղծ գարունը:
Նորի՜ց առաւօտ, նորի՜ց լոյս ցայտուն,
Ո’չ ոք չգիտի, ի՞նչ է պահուած հոն,
Ո’չ ոք չի փնտռում, գանձե՜րն աշխարհի,
Հայցում մի պտղունց, խի՜ղճ՝ խաղաղութիւն…
Թո’ղ խաղաղութիւնն, իջնի ձիւնի պէս,
Հանգի՜ստ, լռելեա՜յն, օրհնութիւն որպէս,
Ու ծածկի լեռ, ցոր, դաշտ, անտառ ու ծով:
Թո’ղ առաւօտեան լոյսը՝ բարութեան,
Բարի լո՜յս ասի, ասի’ մարդկութեան,
Ու խաղաղութիւնն իջնի բոլորին,
Բոլոր տուայտած, տանջուած սրտերին,
Եւ մարդիկ ապրեն՝ խաղա՜ղ ու մեկին:
Թո’ղ հնձւորն նորից, իր հունձքը քաղի,
Թո’ղ ձկնորսն նորից, իր ուրկանն ձգի,
Ու մարդիկ դառնան՝ կարօ՜տ իրենց տան,
Թո’ղ բարո՜վ դառնան ու բարո՜վ մնան,
Ու ալ չտեսնեն, պայթիւն մահազդու,
Ոչ ալ զէնքերի, խորթ՝ գնդակ հատու…
Աշխարհին պէտք են՝ մարդիկ առնական,
Մոռացե՞լ ես քո, մեծերն յիշարժան,
Ո՞ւր են Լինգոլնը, Վաշինկթոնն, Վիլսոնն,
Կամ Ճոն Քէնետին, դէմքե՜ր մեծանուն:
Ամբողջ երկու դար, դո’ւ տարիր պայքար,
Յառաջդիմութեան, մարդկութեան համար,
Մնայ դո’ւ հեռո՜ւ, քո դէմ յա’ր դիւթուած,
Սադայելական որոգայթներից,
Եւ թո’ղ մա՜րդն ապրի, բարեպաշտութեամբ,
Մարդասիրութեամբ, ո’չ՝ գազանութեամբ…:
Թո’ղ ազգերն ապրե՜ն, իրենց պապերի
Հաւատքով ազատ՝ բիւր եւ բի՜ւր տարի:
Չլինի ինծի’, միա՜յն ի’նձ համար,
Այլ բոլորն գործեն, ամէնքի համար,
Չլինի «ընտրեա՜լ», կամ աքսորական,
Եւ իշխանական, թագաւորական…
Բոլորն կշռուեն, հենց նոյն նժարով,
Բաղնիք մտնողի օրինաչափով՝
Ուր չկայ ոսկի, պաշտօն ու մակդիր,
Կամ աստղերով լի, մարդիկ անհարիր,
Այլ միայն մարդիկ՝ պա՜րզ, պատահական,
Իրար անծանօթ, անզէն, անպաշտպան,
Հագած միեւնոյն, անգոյ պատմուճան:
Ու ե’ս լոյսի պէս, արա’գ, կաթոգին,
Ե’տ պիտի կոչեմ՝ Սինոպցի՝ իմ հի՜ն,
Անգին բարեկամ՝ Դիոգենեսին,
Թէ’ հասնի շուտով,
Կարող է փշռի’,
Լապտե՜րն իր վհատ,
Գտնելով՝ մի ՄԱՐԴ…
Մովսէս Հալաճեան
Դամասկոս 2013