Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Արայիկ Հարությունյանն ԱՀ պաշտոնյաներին հորդորում է աշխատասենյակներում տեղադրել հերոսների նկարները

May 24, 2020
in Mobile Home, Արեւելահայերէն Լուրեր
0
Արայիկ Հարությունյանն ԱՀ պաշտոնյաներին հորդորում է աշխատասենյակներում տեղադրել հերոսների նկարները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հորդորում է, որ այսուհետ նախագահի լուսանկարի փոխարեն Արցախի պաշտոնյաների աշխատասենյակների ամենատեսանելի անկյունը տրամադրվի զոհված հարազատների կամ հերոսների լուսանկարներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի նախագահը նշել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառման մեջ։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր ցանկանում եմ անդրադառնալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակներում հանրապետության նախագահի լուսանկարն ունենալու՝ պարտադիր դարձած երևույթին: Եթե այն ընկալվում է որպես պետականության հանդեպ եղած տվյալ պաշտոնյայի կամ քաղաքացու հարգանքի դրսևորում, ապա իմ հորդորն ու ցանկությունն է, որ այսուհետ, նախագահի լուսանկարի փոխարեն, այդ աշխատասենյակների ամենատեսանելի անկյունը տրամադրվի մեր զոհված հարազատների կամ հերոսների լուսանկարներին:

Դա իմ՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի, եթե կուզեք այդպես ընկալել, առաջին որոշումն է: Մեր ժողովրդի ազատ, արդար ու արժանապատիվ ապագայի կառուցման համար նրանք կյանքով են հատուցել, որպեսզի ապրողներս կարողանանք իրագործել նրանց պատգամը: Ա՛րդ, թող որ ամեն մի պաշտոնյա, ով տեղ կունենա ձևավորվելիք կառավարությունում, յուրաքանչյուր աշխատանքային օրը սկսի մեր զոհված հերոսների աչքերին նայելով և քաջություն ունենա ինքն իրեն հարցնելու՝ արդյո՞ք պատրաստ է նրանց նվիրական գործը շարունակելու…

Մեր զոհված հայորդիների պատիվը մեր խիղճն է՝ մեր ունեցած ծանր ու դժվարին անցյալի, մեր շահած ու փայփայած ներկայի և լուսավոր ու բարեկեցիկ ապագայի նկատմամբ, որի շինարարը մեզանից յուրաքանչյուրն է: Մեր հոտնկայս հարգանքն ու խոնարհումը առոչինչ են, եթե թերանում ենք մեր պարտականություններում:

Հ.Գ. Արցախյան գոյապայքարի ամեն մի զոհի հիշատակին նվիրված սոսյաց անտառի տնկումն առաջիկա տարիներին անպայման իր ավարտին ենք հասցնելու: Իսկ ռազմահայրենասիրական դաստիարակությունը առանձնահատուկ տեղ է ունենալու մեր կյանքում և գործունեության մեջ»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

https://armenpress.am/arm/news/1016269.html

Previous Post

Արամ Անանյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արցախպրես»-ի հիմնադրման 6-րդ տարեդարձի առիթով

Next Post

Muslims celebrate major holiday amid curfews, virus fears

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.