https://www.azatutyun.am-
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց, Ֆեյսբուքում գրել է վարչապետի աշխատակազմի խոսնակ Էդուրադ Աղաջանյանը:
«Ունի վնասվածքներ։ Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում», – գրել է Աղաջանյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշեց. «Արարատ Միրզոյանն այն մարդկանցից մեկն է, ով արցունքն աչքերին է ընդունել կամ չի էլ ընդունել այդ որոշումը: Մար քաղաքական թիմում այդպիսի մարդ չկա, որ արտասվելով չի ընդունել այդ որոշոիւմը ու ինչ-որ ստահակներ հարձակվում են Արարատ Միրզոյանի ու իր երեխայի վրա, ինչ-որ ստահակ, որը վերջին տարվա մեջ մարդ ծեծելու հագուրդը չէր կարողացել բավարարել», – ասաց վարչապետը:
«Պետք է պատրաստվել վրեժի, կոռուպցիոն, օլիգարխ ստահակներին, էս երկիրը թալանծներին, զինվորի հացը գողացածներին, զինվորևի զենքը գողացածների նկատմամբ մենք ճիշտ չենք վարվել, ես ներողություն եմ խնդրում դրա համար և բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հասկանում են ինչ է կատարվում, ես կոչ եմ անում պատրաստվել վրեժի», – նաև նշեց վարչապետը: