ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հույս ունի, որ խորհրդարանում տեղի ունեցած ընտրության արդյունքում կձևավորվի արդար և գործունյա Բարձրագույն դատական խորհուրդ: Արա Բաբլոյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Ես հույս ունեմ, որ կձևավորվի արդար և գործունյա խորհուրդ»,-«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ նշեց Բաբլոյանը;
Հարցին, թե Հայաստանում արդարադատության պակաս կա՞, Արա Բաբլոյանը պատասխանեց. «Չէի ասի, բայց մշտական բարեփոխումների անհրաժեշտություն կա»:
Ազգային ժողովում ավարտվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության քվեարկությունը: Իշխող կոալիցիան ներկայացնող խմբակցությունները՝ ՀՀԿ–ն և ՀՅԴ–նԲարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ներկայացրել են Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանիթեկնածությունները: Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանիթեկնածությունն առաջադրվել է 5-ամյա, իսկ Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանիթեկնածությունը՝ 3-ամյա ժամկետով: