ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակեպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից, արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում Արմեն Սարգսյանը փետրվարի 1-ին մեկնել է Մոսկվա, որտեղ նա հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Առաջիկա օրերին նա հանդիպումներ կանցկացնի նաեւ հայկական այլ համայնքներում։
http://armenpress.am/arm/news/