Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Արտաքին պարտքի կշիռն ընդհանուր պարտքի կազմում կնվազի. նախարար

December 7, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Արտաքին պարտքի կշիռն ընդհանուր պարտքի կազմում կնվազի. նախարար

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ընդհանուր պարտքի կազմում արտաքին պարտքի կշիռը 2023-ի ընթացքում կնվազի, նախատեսվում է, որ տարեվերջին Կառավարության՝ դրամային արտահայտությամբ պարտքը կկազմի 4 տրլն 645 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.8 տոկոս, իսկ եթե դոլարի փոխարժեքն ավելի ցածր լինի, ապա այդ ցուցանիշն ավելի փոքր կլինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

Նախարարը նախ նշեց, որ 2023 թվականին պետբյուջեի նախագծով առաջարկվել է դեֆիցիտը սահմանել 289 մլրդ դրամ չափով, կամ ՀՆԱ-ի 3.1 տոկոսի չափով: Հաջորդող տարիներին 7 տոկոս տնտեսական աճի պահպանումը թույլ կտա բյուջեի դեֆիցիտը սահմանել ՀՆԱ-ի ՝ 2,5-3 տոկոս սահմաններում՝ մի կողմից ապահովելով ծախսերի ֆինանսավորման համար բավարար միջոցներ, մյուս կողմից նվազեցնելով համախառն ներքին արդյունքի նկատմամբ պարտքի մակարդակը:

«Կառավարության պարտքը դրամային արտահայտությամբ 2023 թվականի ավարտին կկազմի 4 տրլն 645 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.8 տոկոսը: Այս ցուցանիշի հաշվարկի հիմքում ընկած է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 436 փոխարժեքը: Համապատասխանաբար, եթե ունենանք փաստացի ավելի ցածր փոխարժեք, այս 49.8 տոկոսը կլինի ավելի ցածր: Եթե փաստացի փոխարժեքը լինի նշվածից 5 տոկոս ցածր կամ բարձր, ապա ՀՆԱ-ի նկատմամբ Կառավարության պարտքը կգտնվի 48-51 տոկոս սահմաններում: 2023 թվականի ընթացքում կնվազի արտաքին պարտքի կշիռը: Եվ այն գալիք տարվա վերջին  ընդհանուր պարտքի կազմում կկազմի 57.6 տոկոս: Այս տարվա ավարտին արտաքին պարտքն ընդհանուր պարտքի մեջ ունի 60.2 տոկոս տեսակարար կշիռ»,-ասաց Խաչատրյանը:

Նախարարն ընդգծեց, որ 2018-ին Կառավարության պարտքի կազմում արտաքին պարտքի կշիռը կազմել է ավելի քան 78 տոկոս: Իսկ հաջորդ տարվա համար նախատեսվող մոտ 60 տոկոս չափը Կառավարության կողմից պարտքի կառավարման քաղաքականության շատ նշանակալի ձեռքբերում ու արդյունք համարեց:

Previous Post

As Netanyahu’s coalition deadline nears, Likud signs interim deal with UTJ

Next Post

ԱԺ-ն միաձայն ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.