Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում․ Բագրատ Սրբազանի ելույթով մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը

November 5, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում․ Բագրատ Սրբազանի ելույթով մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության Միասնության հանրահավաքը, որը կազմակերպվում է հաջակցություն Արցախի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի բացմանը ելույթով հանդես եկավ Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ խոսքը սկսելով Տերունական աղոթքով։ Նա հավաքվածներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնության ու ողջույնի խոսքը՝ շարունակելու կյանքը «Աստծու ողորմությամբ, իմաստնությամբ ու հաղթանակի տեսիլքով»։

«Մենք պիտի գործենք, գործենք առանց հոգնելու, գործենք ամենուր, գործենք ամեն ժամ՝ առանց թշնամության և ատելության, առանց գաղափարական և քաղաքական տարբերությունների, առանց վախի, առանց կասկածի, առանց երկմտության, առանց ակնկալելու այս կամ այն ուժային կենտրոնների բարեհաճությունը, խեղճին և թշվառին հատուկ օգնությունը, այլ գործենք որպես մոռացված ազգ, ինչպես շատ դիպուկ բնորոշել են մեզ Ցեղասպանության օրերին և դրանից հետո։ Մեր հույսը մեր Աստծու և մեր սեփական ներուժի և մեր բազկի վրա՝ ոչ թե մուրացիկ հարաբերությամբ աշխարհի հետ, այլ սեփական օրակարգով, արժանապատիվ կեցվածքով»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ մենք պետք է հրաժարվենք հույսը միայն մեր բարեկամների վրա դնելուց։

«Արցախը, այսինքն` ամբողջ հայությունը, որքան էլ որ խոցված, իրավունք ունի իրավունք ունենալու, որովհետև մեր երկրում ջրերից ավելի արյուն է ոռոգել, և այդ իրավունքն անբեկանելի է։ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում։ Ես հավատում եմ մեր սեփական, հայկական, համազգային օրակարգին, թելադրող և ոչ թելադրվող, պարտադրող և ոչ պարտադրվող։ Ես հավատում եմ, որ Հայոց եռագույնը պիտի վերստին ծածանվի Քարվաճառի լեռնալանջերին, Արաքսի հովիտներում, Շուշիի և Հադրութի բարձունքներում՝ որպես հայոց սահմանների պատվի և արժանապատվության վերականգնման և վերահաստատման նոր արշալույս։ Ես հավատում եմ Հայոց բանակի փառքին ու պատվին, իր սխրանքներին ու հերոսական կենսագրությանը, իր նկարագրին, իր էությանը, պատմությանը հարազատ։ Ես հավատում եմ խաղաղությանը, որը արդարության և ճշմարտության ծնունդ է, հաղթանակող խաղաղությանն եմ հավատում»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Previous Post

Մայր Աթոռն աջակցություն կտրամադրի անհետ կորած և գերեվարված զինվորականների ընտանիքներին․ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտել է աշխատանքները

Next Post

Armenian Church to provide assistance to families of missing and captured servicemen

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.