Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Արցախում ՀՆԱ-ի իրական աճի տեմպը կազմել է 18.2 տոկոս

November 11, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Արցախում ՀՆԱ-ի իրական աճի տեմպը կազմել է 18.2 տոկոս

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին համախառն ներքին արդյունքի իրական աճի տեմպը կազմել է 18,2 տոկոս:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին  լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Արցախի Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝  ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական վիճակն Արցախում:

«Մեր գնահատումներով և ներկայացված տվյալների հիման վրա, 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հանրապետությունում համախառն ներքին արդյունքի ցուցանիշը հաշվարկել ենք 199,6 միլիարդ դրամ՝ համախառն ներքին արդյունքի ինդեքս-դեֆլյատորի՝ 103,7 տոկոս ցուցանիշի պարագայում: Համախառն ներքին արդյունքի իրական աճի տեմպը կազմել է 18.2 տոկոս»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ 2021 թվականին արտադրված համախառն ներքին արդյունքը կազմել էր 162,8 միլիարդ դրամ:

Այդուհանդերձ, ըստ կառույցի ղեկավարի, արձանագրված տնտեսական աճը հեռու է նախապատերազմյան ժամանակահատվածի մակրոտնտեսական ցուցանիշներից:

«Անցած բազային տարում տնտեսական անկման ցուցանիշը կազմել է 26,4 տոկոս (2020 թվականի համեմատ): Անկման ցուցանիշ գրանցվել է նաև  2019 թվականների հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ: Այս ֆոնին մենք դեռևս հեռու ենք նախապատերազմյան ժամանակաշրջանի մակրոտնտեսական ցուցանիշների մակարդակից»,-ընդգծեց Մինասյանը:

Նա մանրամասնեց, որ արձանագրված  18,2 տոկոսի աճի 10,4 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, արտադրանքի հարկերը կազմել են 2,7 տոկոս, առևտրի և ծառայությունների ոլորտին է բաժին ընկել 1,9 տոկոսը, գյուղատնտեսությանը՝ 0,9 տոկոսը, իսկ 0,7 տոկոսը՝ շինարարությանը:

Previous Post

UN atomic watchdog: Iran further increasing stockpile of highly enriched uranium

Next Post

Poorly Equipped Russian Troops Facing Tough Winter: ISW

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.