Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Արցախ

December 28, 2020
in Mobile Home, Newsletter, Յօդուածներ
0
Մտախոհ

«Ղարաբաղը՝ իմ կակաչն է.

ինքը կարմիր, սիրտը սեւ»:

Յովհաննէս Շիրազ

Ռուբէն Յովակիմեան- Սեն Ռաֆայել- Ֆրանսա

Արցախ կամ Ղարաբաղ անունները՝ միջազգային մամուլի խմբագիրները երբեք այնքան չեն հոլովել, որքան այս վերջին պատերազմի ընթացքին եւ յետոյ, բայց երբեմն ճիշտ եւ յաճախ սուտ եւ կեղծուած տեղեկութիւններով յագեցուած եւ գրեթէ, վստահ եմ, որ մեր հայրենակիցներից շատերը, հաշուի չառնելով որոշ անտարբերներին, հոգով եւ սրտով կառչած հեռատեսիլի պաստառին, սրտատրոփ հետեւել են այնտեղ զարգացող երեւոյթներին, ուր ցաւօք սրտի  եւ մեր աղօթքներին  հակառակ չարաբաստիկ աւարտ ունեցանք եւ բոլորի իղձն է, որ այդ լինի ժամանակաւոր, դարձեալ հաշուի չառնելով՝ սխալմամբ հայ կոչեցեալներին, որ իրենց շահամոլութեամբ կուրացած, նոյնիսկ համազգային չարիքը փորձում են քաղաքական շահարկումի նիւթ  կամ  զէնք դարձնել,  անհատական պիղծ նպատակին հասնելու: Դա եւս կարելի է մարդկային համարել, ինչպէս հին յոյներն էին ասում. «Մարդ եմ եւ իրաւունք ունեմ՝ մարդկային բոլոր արատները ունենալ»:

Մեր նպատակն է, ոչ թէ զբօսաշրջային, այլ թռուցիկ  պատմական այնքան տեղեկութիւն տալ ընթերցողին, որ մեր ընթերցանութեան եւ այցելութիւնների ընթացքին մեզ հասանելի  է եղել: Արցախը պատմական Մեծ Հայքի տասներորդ նահանգն է եղել, Կովկասում եւ  ընդգրկում էր այժմեան Արցախի եւ յարակից  տարածքները, որ կորցրինք։ Նա զբաղեցնում էր մօտ 12 հազար քառ․ քմ:

Ըստ աւանդութեան՝ Մաշտոցը,  աշակերտների հետ հաստատուելով  Ամարաս վանքում, որոշ ժամանակ կրօնական քարոզչութիւն է արել. տարածել է հայերէն գիրն ու դպրութիւնը եւ պայքարել հեթանոսութեան մնացորդների դէմ: Արցախը Ղարաբաղ է անուանուել միայն 14-րդ դարից յետոյ, երբ մոնղոլ-սելջուկեան ցեղերը հաստատուեցին  եւ օսմանեան  կայսրութիւնը սկսել էր իր ներկայութիւնը ազդեցիկ դարձնել:

Քաղաքական եւ տնտեսական առումով այն ունէր 7-12 գաւառ կամ մելիքութիւն, որոնց տէրն  էր մելիքը, որ արդի հասկացողութեամբ ճորտատիրութեան[1] համազօր էր: Հնագոյն ժամանակներից՝ բնակչութիւնը զբաղւում էր գիւղատնտեսութեամբ, շերամաբուծութեամբ եւ անասնապահութեամբ: Ամբողջ արեւելքում յայտնի էին Արցախում բուծուող ձիերը, որոնք աչքի էին ընկնում դիմացկուն   արագաշարժութեամբ։ Այդ են ցուցադրում  Պերսեպոլի պալատի քանդակները, որ տեսայ:   Միջին դարերում Արցախը պարսկահպատակ էր արդէն եւ բախումները անպակաս էին, իսկ 9-րդ դարում Բագրատունիներին միանալով՝ ստեղծուեցին Խաչենի եւ Դիզակի պետութիւնները, որոնք Լենկթեմուրի արշաւանքով կործանուեցին: Այս մանր պետական միաւորումներն էին, որոնք գլխաւորում էին հայ ժողովրդի ազատագրական պայքարը պարսիկների ու թուրքերի  դէմ։  Հինգ մելիքութիւններ վերապրեցին վասալի կարգավիճակով, բայց իրար մէջ եղբայրասպան բախումները երբեք չդադարեցին: Ռաֆֆին թողել է  Մելիք Շահնազար երկու եղբայրների պատմութիւնը, որ ողբալի  աւարտ է ունեցել: Եղբայրներից մէկը,- տեսնելով, որ պիտի չկարողանայ միւսին յաղթել,– օգնութեան է կանչում պարսիկ աւազակապետ Փանաս խանին, որին իր ծառայութիւնների դիմաց նուիրում է նորակառոյց Շուշի քաղաքը, որ 44-օրեայ պատերազմի հիմնական դաւադիր կորուստներից մէկը եղաւ մեզ համար: Արցախը միացաւ Ռուսաստանին 1829-ին Թուրքմենչայի ռուս-պարսկական  պայմանագրի շրջանակում եւ քանի որ այդ ժամանակ Հայաստանը եւս ցարական  Ռուսաստանի անդրկովկասեան մի գաւառ էր, Արցախն էլ ունեցաւ նոյն պաշտօնական կարգավիճակը, առանց մայր հայրենիքին կապուելու, եթէ կարելի է ասել նրանք  դարձան միեւնոյն տիրոջ  ծառան, բայց շրջապատուած լինելով մոնղոլ-թաթարական ցեղերով, նրանք կազմում էին իրենց տարածքի բնակութեան մօտ 80 տոկոսը, իսկ Շուշին կովկասի 5-րդ քաղաքն էր՝ երեւանից մեծ եւ ունէր կրթական լայն համակարգ: Արցախցիների ռազմատենչ կեցուածքը ծանօթ էր շատերին եւ պատահական չէր, որ ռուսական բանակում բազում էին բարձր կոչումի հասած սպաներ եւ այդ աւանդոյթի հետ էր կապուած թերեւս, որ 39-45-ի պատերազմին ծովակալի աստիճանի հասաւ Իսակովը, իսկ մարաջախտի (maréchal)՝ Յովհաննէս Բաղրամեանը, որի գիւղում  5 զօրավար (général) է  ծնուել, բազում միւսների կողքին, չմոռանալով նաեւ մի քանի տասնեակ ազգային հերոսներին: Ցաւօք նրանց կողքին ունեցանք ռոբ-սերժական  համակարգը, որ նզովք էր եւ երկրի չարիք: Երուսաղէմ եւս շուն կայ պիտի ասէր մայրս:

Արցախը ունի  հիասքանչ  բնութիւն՝ անտառապատ լեռնային, որ հարուստ է տարատեսակ բարիքներով, եւ վերջին քսան տարիներին նա այնքան բարգաւաճեց, որ համազօր կարելի է համարել  անցած դարերի հետ: Լաւ եմ յիշում, իմ ուսանողութեան տարիներին Երեւանի համատարած ուսանողների կազմում զգալի էր ղարաբաղցիների թիւը եւ մեր ուսուցիչներից շատերը եւս այդ ծագումի էին:

Ծանր շատ ծանր եւ ողբալի կորուստ ունեցանք այս քառասուն չորսօրեայ պատերազմի անփառունակ եւ անսպասելի աւարտին: Պիտի յանցաւորներ չփնտրեմ, նրանք բազմաթիւ են եւ տարբեր, միայն թէ արդեօք այն կարող է՞ լինել առիթ կամ դաս քաղելու պատճառ, որ մեր ժողովուրդը, մասնաւորապէս նրան ղեկավարելու փորձ անողները թմբիրից արթնանան, սթափուեն, գիտակցեն եւ լրջանան, որ աթոռակռիւը թէժացնելով երկիրը գնում է դէպի անդունդ եւ բորենիները պատրաստ են մէկ ուրիշ քառասուն օրուայ ընթացքին ոչ միայն այդ երազելի աթոռը յօդս ցնդեցնել,  այլեւ ջնջել Հայաստան բառը քարտէզի վրայից. նախադրեալները կան: Մենք իրաւունք ունենք մտածելու, որ դեռ որոշ հնարաւորութիւն կարող է տրուել  կորածը յաւելումով ետ բերել, բայց ոչ այսօրուայ եւ անցեալ քսան տարիներին տիրած պայմաններում:

«Զարթիր, լաօ, մռնիմ քզի»:

27-12-20

 

[1]      Այս նիւթին մանրամասն անդրադարձել է մեծն Ռաֆֆին իր՝ «Խամսայի մելիքութիւններ» վէպում, աւելին գիտենալու համար ընթերցողը կարող է փնտռել այնտեղ: Իմ տուածը աւելի քան յիսնամեայ յիշողութիւն է, թերեւս որոշ թերացումներով:

Previous Post

Եւ Ատիկա Կ’ըլլայ Վերջը

Next Post

Երեխաները Մեր Երկրի Ապագա Պատմության Շինարարներն Են

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.