ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի փոխնախագահ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փոխնախագահի ընտրությունը տեղի է ունեցել ԵԺԿ քաղաքական խմբի նիստի ընթացքում: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը առաջադրված 20 թեկնածուների մեջ առավել ձայներ ստացած եռյակում է: