ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունել է HALO Trust կազմակերպության պատվիրակությանը՝ կառույցի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուպերտ Յանգերի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող գործունեությանը վերաբերող հարցեր: