ՍՈՒՐՃԱՄՈԼ
(Հանաք)
Սուրճի բաժակումս ընկած պատկերքը
Մի աղջիկ դառած ընկել է սիրտս․
Առատ կուրծքերը, տխլիկ դնդերքը
Կտրում են շունչս, քամում են դիրտս։
Գերի եմ դարձել սիրային բոցի,
Չեմ կարողանում փրկել հեգ հոգիս․
Գուցե աղջիկն է հենց մեր փողոցի
Հեքիաթն է դարձել սուրճի բաժակիս։
Սուրճի բաժակումս ընկած աղջիկը
Ընկել էլ սիրտս, սրտիս խորունկը․
Տարել է ուշքս լուսեղ շեկլիկը,
Ինչ անեմ․․․ կոտրե՞մ բաժակի ունկը։
Մտքերով շվար ես որոնում եմ,
Սուրճի բաժակումս ընկած աղջկան,
Այդ ո՞ր մեկն է, այդ ինչպե՞ս գտնեմ,
Դարձել է սրտիս տենչը հոգեհան։
Թող մեկ էլ, մեկ էլ սուրճ խմեմ նորից,
Գուցե գաղտնիքը բացվի, իմանամ․
Որ գտնեմ նրան ու հասնեմ տենչիս,
Բաժակում․․․ սրտումս ընկած աղջկան։
*****
ԱՎՏՈՎԹԱՐ
Ավտոյով
կանգնած եմ խաչմերուկին,
Երթեվեկության
լուսաթարթի կարմիր լույսին․
Առաջին
ավտոն եմ։
Վառվում
է ուղիղ գնալու կանաչ լույսը․
Շտապողության
բերումով
Հենց
կանաչ լույսը տեսնում եմ
Քշում
եմ, պտտելով ձախ․․․
Հազիվ եմ
խուսափում դիմացից եկող,
Ուղիղ
գնացող առաջին ավտոյից,
Որ
բարկությամբ շչակում է․․․
Սխա՜լ եմ
արել,
Օրենք եմ
խախտել․․․
Երթեվեկության
ոստիկանը սուլում է,
Նշան է
անում որ պահեմ․․․
Ես
վախեցած արգելակում եմ․․․
Մյուս
շավիղով ընթացող ավտոյին եմ բախվում․․․
Կատարյալ
ողբերգություն․․․
Բախվելու
ցնցումից․․․
Վեր եմ
թռչում սարսափով․․․
Արթնանում
եմ․․․
— Ի՜նչ ես մարդու ջարդում․․․
Կինս է
բողոքում․․․
Անկողնումս
եմ,
Կնոջս
կողքին,
Ապահով․․․
_ Չէ՛, չէ՛․․․ երազ էի տեսնում․․․
Անմեղանում եմ․․․
Ընդոստ
արթնացածի ապշությամբ․․․