ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հանրապետության դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու կոչը դատարանների բնականոն գործունեության խաթարմանն ուղղված քայլ չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հովհաննիսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Գտնում եմ, որ Վարչապետի կոչն ուղղված չէ «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»։ Հակառակը, կոչ է արվում ազգային համախմբման, որպեսզի դատարանները ծավալեն իրապես բնականոն գործունեություն` ծառայելով քաղաքացիներին։
Մենք արժանի են ունենալու նոր որակներով և առաքելությամբ օժտված դատարաններ։
Մինչ այժմ իրականացրած «թերապևտիկ» միջոցներն անհրաժեշտ արդյունք չեն արձանագրում։
Վաղուց ժամանակն է խորը «վիրաբուժական» միջոցների կիրառման` միշտ Սահմանադրության և իրավունքի գերակայության տիրույթում։
Դատական համակարգը` դատական անկախ իշխանություն դարձնելն անհետաձգելի առաջնահերթություն է, որպեսզի ի վերջո ունենանք հասարակության բոլոր շերտերի կողմից ընդունելի և վստահելի արդարադատություն»,- գրել է Հովհաննիսյանը:
Մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների կոչ է արել արգելափակել Հանրապետության դատարանների մուտքերն ու ելքերը:
«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:
Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել է Փաշինյանը:
Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 19-ին ժամը 21.30-ին հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը:
«Խորհուրդն արձանագրել է, որ նա
1) ստեղծված իրավիճակի առնչությ
2) անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը, Խորհուրդը միաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում»,- ասվում է հայտարարության մեջ:
![]() |
|