Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունների, հնարավոր անելիքների շուրջ

August 5, 2020
in Արեւելահայերէն Լուրեր
0
Large blast in Beirut port area rocks Lebanon’s capital, many people hurt

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  4 Հուլիսի  երեկոյան Բեյրութի նավահանգիստը և հարակից շրջանները ցնցած պայթյունի պատճառների մասին տարածվող հիմնական վարկածները մի քանիսն են՝ ահաբեկչություն, ռազմական հարձակում, վթար-պայթյուն։ Առավել արժանահավատ է վերջին տարբերակը, որը նաև Լիբանանի իշխանությունների պաշտոնական տեսակետն է։ Ըստ այդմ՝ նավահանգստի պահեստներից մեկում էլեկտրական խափանման հետևանքով բռնկված հրդեհ-պայթյունը հանգեցրել է տարածքում գտնվող շուրջ 2750 տոննա ամոնիումի նիտրատ պարունակող հանգույցի՝ մոտ 100 կիլոտոննա ուժգնությամբ պայթյունին։

2.Արտաքին ուժերի ներգրավմամբ հատուկ գործողության տարբերակի նվազ հավանականության վկայություն են առաջին հերթին պայթյունի հումանիտար հետևանքները։ Արձանագրվել են 100-ից ավելի զոհ, հազարավոր վիրավորներ, ահռելի ծավալի նյութական վնասներ են կրել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Որևէ արտաքին դերակատար ի զորու չէ հեշտությամբ մարսել նման մասշտաբի հումանիտար աղետի հետևանքները։ Իհարկե, սպասելի էին նաև միջադեպի առնչությամբ քաղաքական շահարկումները։ Որպես օրինակ՝ առավել շատ շրջանառվող վարկածներից մեկն էլ այն է, որ պայթած օբյեկտը հանդիսացել է լիբանանյան «Հիզբալլահ» շիայական կազմակերպության զինապահեստներից մեկը, հետևաբար այն կարող էր թիրախավորված լինել կառույցի կամ նրա հովանավոր Իրանի որևէ հակառակորդ դերակատարի կողմից։ Նշվածի համատեքստում, երևի թե ավելորդ չի լինի հավելյալ ընդգծել՝ եթե պայթյունը հատուկ գործողության հետևանք է, ապա դա միանշանակորեն տապալված օպերացիա է։

3.Շատ ավելի տրամաբանական է պայթյունը դիտարկել Լիբանանում տասնամյակներ շարունակ արմատավորված պետական կառավարման, քաղաքական, տնտեսական, անվտանգային համակարգերի խորքային խնդիրների բովանդակության շրջանակում, որոնց տարբեր դրսևորումները հատկապես վերջին 9 ամիսների ընթացքում երկիրը հասցրել են անհաղթահարելի թվացող բազմաշերտ ճգնաժամի։ Հետևաբար, նշված գործոնների շղթայի մի հերթական օղակ էլ կարող է լինել նաև շուրջ 6 տարի առգրավված պայթուցիկ նյութերի հետ կապված անփույթ և ոչ հետևողական վերաբերմունքը։

4.Կասկածից վեր է, որ մասշտաբային աղետի պատճառած առաջնային հետևանքների հաղթահարումից և զգացական ֆոնի թուլացումից հետո հետագա զարգացումները լայն տարածում են գտնելու ներքաղաքական և արտաքին քաղաքական հարթություններում։ Արդեն իսկ հայտնի է, որ պայթյունի հետևանքով ոչնչացել է Լիբանանի առաջին անհրաժեշտության պարենամթերքի և հատկապես հացահատիկի պահուստների զգալի հատվածը։ Ահռելի ծանրաբեռնվածությամբ են աշխատում փրկարարական և առողջապահական ծառայությունները։ Հետևաբար, երկիրը կանգնել է անհետաձգելի արտաքին աջակցության անհրաժեշտության առջև, որի մասին արդենիսկ բարձրաձայնել են նաև Լիբանանի բարձրագույն իշխանությունները։ Ստեղծված իրավիճակը ավելի է խորացնելու ներքին բազմաշերտ ճգնաժամը մերձավորարևելյան այս երկրում՝ որպես առաջնային թիրախ դարձնելով նաև Իրանի և նրա հովանավորյալ ուժերի դերակատարման թուլացումը երկրում։ Անգամ ծանր վիճակում գտնվող լիբանանցի ժողովրդին ցուցաբերվելիք աջակցությունը սակարկվելու է Իսլամական Հանրապետության դերի նվազման հետ կապված քաղաքական շահարկումներով։

5.Վստահաբար, խորանալիք ճգնաժամային իրավիճակից ձգտելու է օգտվել Թուրքիան։ Թեհրան-միջազգային և տարածաշրջանային դերակատարներ հակասություններից օգտվելով՝ Անկարան փորձելու ընդլայնել Բեյրութին ցուցաբերվելիք համակողմանի աջակցության շրջանակը՝ նման կերպով նաև մեծացնելով ազդեցության լծակներն անհետաձգելի արտաքին համակողմանի աջակցության կարիքի բախված մերձավորարևելյան այս կարևոր երկրում։

 

  1. Ցավոք, բարեկամական լիբանանցի ժողովրդին պատուհասած աղետից անմասն չի մնացել նրա անքակտելի բաղադրիչներից մեկը հանդիսացող լիբանանահայ համայնքը։ Լիբանանցի մեր ազգակիցները կրել են զգալի մարդկային և նյութական վնասներ։ Նաև այս ողբերգությունն ավելի է խորացնելու այն խնդիրները, որոնց բախվում է մերձավորարևելյան տարածաշրջանի ամենակազմակերպված և ազդեցիկ հայ համայնքներից մեկը։ Հետևաբար, օրակարգային է դառնում լիբանանահայությանը անհետաձգելի կերպով համակողմանի աջակցություն ցուցաբերելու համահայկական ջանքերի համախմբման անհրաժեշտությունը։ Միանշանակորեն, աղետալի զարգացումները նպաստելու են համայնքում առկա արտագաղթի տրամադրությունների աճին՝ սոցիալ-տնտեսական, ֆինանսական, հումանիտար, քաղաքական և այլ գործոնների կողքին ավելացնելով նաև անվտանգայինը։
  1. Ողջունելի է ՀՀ կառավարության արագ և առարկայական արձագանքը բեյրության պայթյունների առնչությամբ։ Կարևոր է, որ գործողություններն իրականացվում են երկշերտ՝ ինչպես բարեկամական Լիբանանի իշխանությունների, այնպես էլ լիբանանահայ համայնքային ներկայացուցիչների մակարդակներում։ Հնարավորության դեպքում, հոգեբանական զորակցությունից զատ, անհրաժեշտ է ցուցաբերել առավել առարկայական աջակցություն՝ հումանիտար ոլորտում՝ բժշկական, փրկարարական խմբի գործուղման, առողջապահական պարագաների, առաջնային կարևորության պարենամթերքի առաքման եղանակով և այլն։ Անհրաժեշտության դեպքում կարելի է կազմակերպել Բեյրութի տուժած շրջաններից երեխաների (ոչ միայն ազգությամբ հայ) ժամանակավոր կեցության ապահովում Հայաստանում և Արցախում։ Իրականացվելիք գործողություններում անհրաժեշտության դեպքում կարելի է ներգրավել Արցախին, որը քարոզչական և քաղաքական տեսանկյունից կնպաստի նաև Ստեփանակերտի կշռի ամրապնդմանը։ Լիբանանին աջակցության ցուցաբերման հարցում հնարավոր է համագործակցել բարեկամական և դաշնակից երկրների հետ, որոնք այս ուղղությամբ արդենիսկ նախաձեռնել են տարաբնույթ գործողություններ։

 

Արմեն Պետրոսյան

https://armenpress.am/arm/news/1024132.html

Previous Post

Ատրպէյճանի Նկատմամբ Քաղաքական Յաղթանակը Նոյնքան Կարեւոր Է, Որքան Ռազմական Յաղթանակը

Next Post

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սկսել է Լիբանանի հայ համայնքի կարիքների գնահատման և վերլուծության գործընթաց

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.