ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
ԱՐԱՐՈՒՄ
Նորելուկ ծիլը աչքերը բացեց,
Նոր հույսի նման վախվորած մի քիչ,
Ոտքերը հանդա՜րտ շիվերից կախեց,
Եվ ժպտաց այնպե՜ս հոգեհմայի՜չ…
Հիացավ կյանքի գույներով պես-պես,
Թռչներգը նրան անսահման դյութեց,
Արևի գգվանքն ուժգին էր այնպես,
Որ սիրտը նրա բողբոջով պայթեց….
Բողբոջի լույսը փարվեց մերկ ծառին,
Նրան ղադիփա շորեր հագցրեց,
Բնության գրկում տոն էր անմեկին…
Երկնակամարի թացուկ աչքերից
Գարունը ծփա՜ց, գարունը կաթեց…