Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Գլոբալ էներգետիկ օրակարգը ոգեւորել է Ադրբեջանին, բայց միջազգային հանրությունը քայլեր պետք է ձեռնարկի այդ երկրի գործելակերպի առիթով. Փաշինյան

November 10, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Գլոբալ էներգետիկ օրակարգը ոգեւորել է Ադրբեջանին, բայց միջազգային հանրությունը քայլեր պետք է ձեռնարկի այդ երկրի գործելակերպի առիթով. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Ադրբեջանը տարբեր հարցերում իր ուխտադրուժ գործելակերպը փորձ է անում վերագրել Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստի ժամանակ ունեցած ելույթում:

«Բայց սա ինքնին խնդիր չէր լինի, եթե տեղի չունենար մի միջավայրում, երբ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունը բախվում է լուրջ մարտահրավերների: Եթե ուշադրություն դարձնենք Ադրբեջանի նախագահի ելույթներին, նա, ըստ էության, սպառնում է բոլորին. Ռուսաստանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Իրանին, Եվրոպական Միությանը: Ադրբեջանը շարունակում է նաեւ խոչընդոտել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն, անկասկած, կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը: Իհարկե, հասկանում եմ, որ գլոբալ էներգետիկ օրակարգը ոգեւորել է Ադրբեջանին, բայց կարծում եմ նաեւ, որ ժամանակն է, որ միջազգային հանրությունը համագործակցաբար կոնկրետ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը, ժողովրդավարությանը ահագնացող սպառնալիք դարձած Ադրբեջանի գործելակերպի առիթով: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին անհիմն մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Փորձը ցույց է տալիս, որ նման կեղծ լուրերի տարածումը նոր ագրեսիայի նախաբան է դառնում: Առիթ ունեցել եմ ասելու, որ երբեմն Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներում տեղադրված իր դիրքերի միջեւ փոխհրաձգություն է կազմակերպում, Հայաստանին մեղադրելու համար: Եւ սա դարձել է կրկնվող գործելակերպ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն արձանագրում է, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նաև 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ՝ շարունակելով կալանքի տակ պահել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների՝  փորձելով հումանիտար այս խնդիրը դարձնել մանր սակարկության առարկա:

«Ադրբեջանը շարունակաբար շահարկման առարկա է դարձնում անհետ կորած անձանց թեման՝ փորձ անելով տպավորություն ստեղծել, թե նման խնդիր միայն ինքը ունի եւ իբր Հայաստանը դեստրուկտիվ է հումանիտար այս հարցի լուծման համատեքստում: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության համար սա նույնքան հրատապ եւ ցավոտ խնդիր է: Ղարաբաղյան առաջին պատերազմից հայկական կողմի անհետ կորածների թիվը 777 է, 44-օրյա պատերազմից՝ 203: Մենք նույնիսկ սեպտեմբերի 13-ից 16 անհետ կորած ունենք, եւ այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում,  ու Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով, մտացածին պատրվակներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան: Իսկ 2020 թվականից ի վեր՝ հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմիններ եւ ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը, որը չափազանց բարդ է որեւէ մշակված տեղակատվության բացակայության պատճառով»,- ասաց նա:

Վարչապետը հավելեց, որ Հայաստանը 2020 թվականի պատերազմից հետո նաեւ հումանիտար ժեստ արեց՝ Ադրբեջանին հանձնելով 7 շրջանների ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները, բայց Ադրբեջանը սա նույնպես դարձրեց ոչ թե փոխվստահության մթնոլորտի ձեւավորման, այլ ագրեսիվության ու թշնամանքի ծավալման առարկա:

Previous Post

Ադրբեջանը իր գործելակերպով հիշեցնում է «Ալ քաիդա»-ին եւ «Իսլամական պետությանը. Փաշինյան

Next Post

Armenian soldier wounded by Azerbaijani shooting

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.