Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Գրոսմայստեր դիվանագետը դարձավ 80 տարեկան

April 8, 2019
in Mobile Home, Newsletter, Յօդուածներ
0
Արման Նավասարդյանը լուրջ փոփոխություններ չի տեսնում Ռուսաստանի հետ հարաբերություններում մոտ ապագայում

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ապրիլի 6-ին նշում էր ծննդյան 80-ամյակը:

Ոչ միայն դիվանագիտության, այլև լրագրության, քաղաքագիտության և մարդկային հաղորդակցության գաղտնիքներին ու հմտություններին տիրապետող Նավասարդյանն այժմ Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն է, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Արման Նավասարդյանի նախնիների մեծ մասը զոհ է գնացել 1915-ի Հայոց ցեղասպանությանը: Ծնողները հրաշքով են փրկվել և հասել Մերձավոր Արևելք, ապա տեղափոխվել Խորհրդային Հայաստան: 1970-ականներին ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիան գերազանցությամբ ավարտելուց հետո Արման Նավասարդյանը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Խորհրդային միության ԱԳՆ-ի կենտրոնական ապարատում և արտասահմանյան ներկայացուցչություններում: Դեռևս խորհրդային դիվանագիտական համակարգում քաղաքական ճիշտ կանխատեսումների և հաշվարկված քայլերի համար Նավասարդյանին կնքում են գրոսմայստեր տիտղոսով, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո գրոսմայստեր դիվանագետին հրավիրում են նորանկախ Հայաստան՝ ԱԳՆ-ն ձևավորելու համար:

ՀՀ ԱԳՆ առաջին փոխնախարար Նավասարդյանի ծրագրերն ու պլանավորումն են դրված այդ գերատեսչության հիմքերում: Հետագա տարիներին եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ազգային հանձնաժողովի նախագահ, գլխավորել Հայաստանի պատվիրակությունը ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայում գործող բոլոր միջազգային կազմակերպություններում, ՀՀ առաջին դեսպանը Ավստրիայում և համատեղության կարգով՝ Հունգարիայում, ՀՀ դեսպանը Լիբանանում:

Արցախյան պատերազմի տարիներին ադրբեջանական կողմի և միջազգային հանրության հետ բանակցային գործընթացի ղեկը հենց Արման Նավասարդյանի ձեռքում էր: 1992-ի մարտին Նավասարդյանի ակտիվ ջանքերով ու մասնակցությամբ Թեհրանում ստորագրվեց արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման եռակողմ (Հայաստան, Իրան, Ադրբեջան) համաձայնագիրը:

Վաստակաշատ արտակարգ և լիազոր դեսպանը նաև Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է, միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության և դիվանագիտության վերաբերյալ հարյուրավոր հոդվածների հեղինակ: Արման Նավասարդյանի ուսումնասիրությունները ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում մեծ հեղինակություն են վայելում դիվանագետների, լրագրողների ու քաղաքական գործիչների շրջանում: Նա Հայաստանում դիվանագիտական հոգեբանության ուսումնասիրության հիմնադիրն է, այդ թեմայով արժեքավոր մենագրությունների հեղինակ։

Կյանքի 8-րդ տասնամյակում էլ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ակտիվորեն շարունակում է հասարակական գործունությունը, հանդես գալիս քաղաքական վերլուծություններով, որոնք գրեթե միշտ իրականություն են դառնում:

Նաիրի Հոխիկյան

Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի գործադիր տնօրեն
Հեռուստամեկնաբան, լրագրող «Շանթ» հը-ում (Երևան, Հայաստան)

Diplomat.am նախագծի համահիմնադիր

 

Previous Post

Can Kamala Harris Win?

Next Post

Churchill, the Greatest Briton, Hated Gandhi, the Greatest Indian

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.