Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Դիարբեքիրում թոնրատուն է բացվել` «Արարատ-թոնիր-լավաշ» անունով. տեղից մանրամասներ է հաղորդում Akunq.net-ի թղթակիցը

February 2, 2018
in Newsletter, Յօդուածներ
0
Դիարբեքիրում թոնրատուն է բացվել` «Արարատ-թոնիր-լավաշ» անունով. տեղից մանրամասներ է հաղորդում Akunq.net-ի թղթակիցը

Կարոտ Սասունյան

Դիարբեքիրն իր պատմական և մշակութային առումով սույն տարածքի ամենամեծ և կարևոր քաղաքն է: Այն Տիգրան Մեծի ամենանշանավոր մայրաքաղաքն է եղել: Այս քաղաքը հզոր դարձրած ամենակարևոր գործոնը հայերն են: Թե սոցիալական, թե մշակութային և թե տնտեսական առումներով սույն քաղաքը մշտապես օրակարգում է եղել: Տիգրանակերտը (թեև Տիգրանակերտը ներկայիս Սիլվանն է, սակայն հեղինակն այն կիրառում է Դիարբեքիրը նկատի ունենալով–Ակունքի խմբ.) ժամանակ առ ժամանակ գտնվել է բյուզանդացիների, թուրքերի և արաբների տիրապետության տակ: Այս հնամենի քաղաքում բազմաթիվ ժողովուրդներ են ապրել: Դիարբեքիրում առկա են այնպիսի պատմական կոթողներ, ինչպիսիք են, օրինակ, աշխարհի ամենամեծ պարիսպը (Չինաստանինը ոչ թե պարիսպ է, այլ` պատ) և Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցին` հայկական Սուրբ Կիրակոսը:

 

Սույն քաղաքը պատմության ընթացքում լեցուն է եղել հարյուրավոր խանութներով և աշխատատեղիներով, որոնք առկա են նաև ներկայում: Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում այն եղել է ամենամեծ տնտեսական կենտրոններից մեկը: Բացի այդ, այս քաղաքում աճեցվել են աշխարհում ամենամեծ ձմերուկները` 90-100 կգ-անոց: Սույն հնագույն քաղաքի մասնագիտական ճյուղերը ներկայացնում էին զանազան քաղաքներից այստեղ եկած հայերը: Տիգրանակերտում, ինչպես և ամենուր, հացթուխները սասունցիներն էին: Գավառներում լավաշի թոնիրներն էին օգտագործվում, իսկ քաղաքային կենտրոններում` փիդեի (հացի տեսակ–Ակունքի խմբ.) փռերը: Բնակչության թիվը շատ էր, քանի որ քաղաքը մեծ էր: Այդ պատճառով հացը փռերից էր ապահովվում: Տիգրանակերտ քաղաքի կենտրոնում 1869 թ. 25 հացի փուռ էր գործում: Մեծ գյուղերում և ավաններում թոնրատներ կային, որոնք ընդհանուր օգտագործման համար էին: Թոնիրներում լավաշ էր թխվում: Լավաշը հայերն էին պատրաստում: Տիգրանակերտ քաղաքի կենտրոնի փռերում փիդե էր թխվում, իսկ այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են` Վանն ու Մուշը, լավաշ էր պատրաստվում:

 

Վերջերս, Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ լինելով, Դիարբեքիրում լավաշի փուռ բացվեց` մի սասունահայի կողմից: Փուռը բացած այդ սասունահայը` Էրհան Յամանը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ երկար տարիներ ապրել է Մուշում, որտեղ բազմաթիվ լավաշի փռեր էին առկա, բայց քանի որ Տիգրանակերտում չկային, անհրաժեշտ է համարել այստեղ նման թոնրատուն բացել:  Այս փուռը բացել կարողանալու համար նա գնացել է Հայաստան և հարցուփորձ արել, թե ինչպես կարելի է փռի համար անհրաժեշտ սարքավորումներ գտնել, ապա` դրանց մի մասը տեղադրել է Հայաստանից Դիարբեքիր եկած վարպետների կողմից: Երբ փուռը պատրաստ է եղել, նա, դարձյալ Հայաստանից, 3 վարպետ է տեղափոխել այստեղ, ովքեր նրան ու իր եղբայրներին սովորեցրել են` ինչպես լավաշ թխել:

 

Հայաստանից այստեղ ժամանած վարպետներ Արաքս Մարտիրոսյանը, Արթուր Աղեկյանը և վերջինիս կինը` տիկին Հասմիկը, մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք երջանիկ են մայր հայրենիքում գտնվելու կապակցությամբ և հպարտ` Տիգրանակերտում առաջին անգամ լավաշի փուռ բացելու գործում իրենց ունեցած ներդրման համար: Տիկին Հասմիկը հայտնեց, թե իրենց համար մեծ պատիվ է հայկական լավաշը Դիարբեքիրում կրկին տարածելը: Նա նաև հաղորդեց, որ իրենք ունեն 5 զավակներ, որոնց թողել են Երևանում:

 

2018 թ. հունվարի 20-ին «Արարատ-թոնիր-լավաշ» թոնրատունը հանդիսավոր կերպով բացվեց` Տիգրանակերտում ապրող հայերի, մեծամասամբ` այստեղի սասունահայերի մասնակցությամբ: Թոնրատան բացմանը մասնակից հյուրերին փռի տեր Էրհան Յամանը հյուրասիրեց թոնրում փխված լավաշ և չիղ քյոֆթե (կոտլետի տեսակ, որը պատրաստվում է բլղուրով–Ակունքի խմբ.): Բացման մասնակիցները մեզ հետ զրույցում ընդգծեցին, որ շատ են հավանել նոր թխված լավաշը, գնելու են դրանից և իրենց տուն տանելու:

 

Թերևս սա նույնպես Էրգրում մեր գոյության ապացույցներից է: Արարատ անունը Տիգրանակերտում ապրեցնելը երանություն և կարոտ է մեզ` այստեղ ապրող հայերիս համար մեծ:

Նմանատիպ դեպքերի ավելացման մաղթանքով` Կարոտ Սասունյան…

 

Լուսանկարները` Կարոտ Սասունյանի

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

 

Previous Post

Turkish court reverses decision to release Amnesty’s Kılıç

Next Post

Հայաստանի Խորհրդարանին ՄԷջ Տեղի Պիտի Ունենան Սումգայիթեան Ջարդերու Թեմայով Լսումներ

Please login to join discussion
  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In