Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

«ԵՄ-ն ինքնորոշման իրավունքի սկզբունքը վերադարձնում է բանակցային սեղան». Գանտահարյան

March 4, 2023
in Mobile Home, Newsletter, Հարցազրոյցներ
0
«ԵՄ-ն ինքնորոշման իրավունքի սկզբունքը վերադարձնում է բանակցային սեղան». Գանտահարյան

https://radar.am/hy/news-

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

– Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն է տեղի ունեցել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվածը. սա ի՞նչ է նշանակում, որ փոքր քայլերով Արցախն ու Ադրբեջանը գնում են ուղիղ բանակցությունների ճանապարհո՞վ։

– Ստեփանակերտ-Բաքու հանդիպման ձևաչափի մասին վաղ է ընդհանուր գնահատական տալ։ Մեծ բան կախված է օրակարգից։ Եթե այն կարգավիճակի, ԼՂԻՄ-յան տարածքների վերադարձի մասին քննարկումներ չի ներառել, նշանակում է՝ Ադրբեջանն ինքն է թելադրում խաղի կանոններն ու օրակարգը։ Փաստորեն, ըստ հրապարակումների, խոսել են գազի մատակարարման, մասնակի ապաշրջափակման կամ միջանցքի վերաբացման և դրա դիմաց Բաքվի պայմանների մասին։ Այդուհանդերձ, Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ բանակցելը Բաքվի կողմից նշանակում է ինքնորոշված Արցախի ժողովրդի ընտրած իշխանության ճանաչում։

– Այս համատեքստում ինչպե՞ս հասկանալ այն, որ ադրբեջանական կողմը տևական դադարից հետո կրակել է Արցախի ուղղությամբ։

– Սա Բաքվի ռազմաքաղաքական վարքագծի հերթական դրսևորումն է․ մի ձեռքով կրակել, մյուս ձեռքով՝ բանակցել։ Բայց ամեն կրակոց, ըստ էության, ուղղված է նաև ռուս խաղաղապահության դեմ, և սա հայկական կողմը պետք է արծարծի։

– Ինչ եք կարծում՝ գուցե հրադադարի ռեժիմի խախտումը պայմանավորված է Գերմանիայի կանցլերի հայտարարությա՞ն հետ, թե ստատուս քվոն չի կարող շարունակվել (մեջբ․ «Պետք է հասնել խաղաղ հանգուցալուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»)։

– Գերմանիայի կանցլերի հայտարարությունը շատ ուշագրավ ու դիտարժան է։ Մի քանի բաղադրիչ կա այնտեղ․ ասելով, որ ստատուս քվոն անընդունելի է, Գերմանիան նաև ենթատեքստ է առաջ քշում։ Ստատուս քվոյի ճարտարապետը, երաշխավորն ու միջնորդը Մոսկվան է։ Անընդունելիությունը ուղղվում է նաև Մոսկվայի դերակատարությանը։ Եվ սա, չեմ կարծում, զուտ գերմանական հայեցակետ է։ Սա վերաբերում ընդհանրապես Բրյուսելին, որ առընթեր փորձում է իրականացնել զուգահեռ միջնորդություն։ Կանցլերը, ասելով, որ անհրաժեշտ է երկարատև խաղաղություն, ակնարկում է բրյուսելյան բանակցությունների շարունակման անհրաժեշտությանը։

– Առհասարակ, Դուք ինչպես եք մեկնաբանում Գերմանիայի կանցլերի այս հայտարարությունը։ Ինչ է սա նշանակում, և ինչ հետևանքներ կունենա։

-Ինքնորոշման իրավունքի սկզբունքը վերարծարծելով՝ Գերմանիան անուղղակի հղում է անում մադրիդյան սկզբունքներին, որտեղ «կարգավիճակ տարածքների դիմաց» փոխզիջման բանաձևը հիմնվել էր տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման միջազգային իրավաչափությունների վրա։ Գերմանիայի այս հայտարարությանը հաջորդում էր ամերիկացի համանախագահի այցին տարածաշրջան։ Սրանք նախադրյալներ են, որ ինքնորոշման իրավունքը, իբրև իրավաչափային սկզբունք, կարող է վերագործածվել հավաքական Արևմուտքի ներկայացուցիչների քաղաքական բառապաշարում։ Միջազգային ընտանիքը վերաճշտում է Արցախի հարցով նշաձողի աստիճանաչափերը։ Պատահական չէ, որ կանցլերը տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը համարեց հավարասազոր սկզբունքներ։ Տեսանելի են նախադրյալներ, որոնց համաձայն՝ հավաքական Արևմուտքը փոխում է խաղի կանոնները արցախյան բանակցություններում։

Հայկ Մագոյան

Previous Post

Վերջապէս …

Next Post

Ադրբեջանը պետք է վերջ դնի իր ագրեսիային․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.